-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Շենժենը դարձել է Չինաստանի առաջին քաղաքն, ուր արգելվել է շների և կատուների մսի վաճառքն ու սպառումը: Այս մասին հայտնում են չինական լրատվականները։
Որոշումը կայացվեց կորոնավիրուսի բռնկումից հետո, քանզի համաճարակի բռնկումը կապված էր կենդանիների միսն իբրև սնունդ օգտագործելու հետ։ Այդ փաստը հուշում է իշխանություններին, որ պետք է դադարեցնել վայրի կենդանիների մսի առևտուրը։ Այս հարցում Շենժենը մի քայլ առաջ գնաց՝ դնելով շների և կատուների մսի սպառման արգելքը։
«Humane Society International»- ի փոխանցմամբ, ամբողջ Ասիայում տարեկան 30 միլիոն շուն սպանվում է մսի մթերման համար:
«Շներն ու կատուները, որպես ընտանի կենդանիներ, շատ ավելի սերտ հարաբերություններ են հաստատել մարդկանց հետ, քան բոլոր մյուս կենդանիները, և շների ու կատուների մսի մթերումն ու վաճառքը արգելված է բազմաթիվ զարգացած երկրներում», – գրում է Շենժեն քաղաքի կառավարությունը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո