fbpx

Չինաստանում «Bohemian Rhapsody» ֆիլմից 6 կարևոր մաս են հանել

CNN հեռուստաալիքը հայտնում է, որ «Bohemian Rhapsody»-ն ցուցադրվել է Չինաստանում, բայց հանդիսատեսը հնարավոր է չկարողանա ֆիլմն ամբողջովին հասկանալ, քանի որ այնտեղից կտրվել է 6 կարևոր մաս:

Խոսքն այն կտորների մասին է, որտեղ խոսվում է Ֆրեդի Մերկուրիի նույնասեռական լինելու մասին և որտեղ թմրանյութեր են օգտագործում:

Ֆիլմից նաև հանվել են Ֆրեդիի համբույրները Փոլ Փրենթերի և մատուցող Ջիմի հետ: Ըստ CNN ի՝ այդպիսով հանդիսատեսը պարզապես չի կարողանա հասկանալ՝ ո՞վ էր Ջիմն ու ինչպե՞ս հայտնվեց ֆիլմի վերջում:

Ֆիլմի ստեղծագործական կազմն ստիպված է եղել հեռացնել նաև այն կտորը, որտեղ Ֆրեդին խոսում է իր նույնասեռական լինելու մասին Մերի Օսթինի հետ: Կտրվել են նաև «I Want to Break Free» երգի տեսահոլովակի նկարահանումները, որտեղ խմբի անդամները կանացի շորեր են հագնում:

Ֆիլմի օրիգինալ տարբերակում կա կտոր, որտեղ BBC-ի պրոդյուսերը քննադատում է օպերատորին Մերկուրիի կոնքերը շարժումները մոտիկից նկարելու համար: Այս կտորը ևս չինական տարբերակում փոփոխված է:

Չինաստանում համասեռականության մասին խոսող յուրաքանչյուր կտոր արգելված է արդեն 2016 թ.-ից:

Հուսանք՝ չինաստանի հանդիսատեսը, ամեն դեպքում, կկարողանա հասկանալ ֆիլմի ասելիքը:

Տես նաև՝ 

 


Բեյոնսեն նոր live-ալբոմ է թողարկել

Ստեղծվել է «Game of Thrones»-ի նկարահանման վայրերի երթուղին

Փարիզի Աստվածամոր տաճարն այրվում է

Հրապարակվել է Ալլա Պուգաչովայի ԽՍՀՄ-ում արգելված տեսահոլովակը

Կառուցվել է «Game of Thrones»-ի հերոսների գերեզմանատունը

«The Crown». Հայտնի է՝ ով կլինի արքայադուստր Դիանայի դերում

Կաննի կինոփառատոնի բացմանը կցուցադրվի Ջիմ Ջարմուշի՝ զոմբիների մասին պատմող կատակերգությունը

Ջուլիան Մուրը կնկարահանվի Apple-ի նոր սերիալում

The Weeknd-ը, SZA-ն և Թրեվիս Սքոթը «Game of Thrones»-ի համար սաունդթրեք են ձայնագրել

«Disney»-ը մեղադրվում է կանանց հանդեպ խտրական վերաբերմուքնի մեջ

2019-ի 8 ռոմանտիկ ֆիլմերը

Շառլ Ազնավուրին նվիրված ցուցահանդեսը բացահայտում է երգչին

Արքայազն Հարին և Մեգան Մարքլը նոր instagram-յան էջ ունեն

BBC-ին Մերիլին Մոնրոյի մասին պատմող նոր սերիալ կթողարկի

Ինչպիսի՞ ն կլինի Եվրոպայի ամենաբարձր երկնաքերը

Հոգևորականներն այրել են «Հարի Փոթեր» և «Մթնշաղ» գրքերը