Չարենցի մութ կողմերը... - VNews

Չարենցի մութ կողմերը…

Չարենցը հանճար էր. նրա գիրը՝ մինչ օրս վերծանման ենթակա։ Իր ժամանակների ամենավառ կերպարն էր, դրանով հանդերձ՝ ամենասկանդալայիններից մեկը։ Նրա անվան շուրջ շատ պատմություններ են պտտվել ու հասել մեզ. դրանք կենդանի վկայություններ են Չարենցի էության, բնավորության ու մութ կողմերի։

Բռնկվող Չարենցը

Հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի բռնկվող, աղմկոտ, անհաշտ բնավորության ու դրա հետևանք՝ բազմաթիվ սկանդալների մասին մեզ են հասել շատ ու շատ պատմություններ։ Դրանցից ամենավառն ու հիշվողը հետևյալն է. 1926-ի սեպտեմբերի 5-ին, Երևանում, Չարենցը երկու կրակոցով թեթև վերք է հասցնում Մարիանա Այվազյանին՝ երգահան Արտեմի Այվազյանի քրոջը: 17 -ամյա Մարիանան մերժել էր իրեն սիրահարված Չարենցին: Արդյունքում Չարենցի դեմ քրեական գործ է հարուցվում. նա դատապարտվում է ութ տարվա ազատազրկման, նույն նիստում պատժաչափը կրճատվում է մինչև երեք տարի: Գրողին Երևանի բանտ են տեղափոխում: 1927-ի հունվարի 1-ի գիշերը Չարենցի կինը՝ Արփենիկ Տեր-Աստվածատրյանը՝ արտաարգանդային հղիություն ախտորոշմամբ, մահանում է, ինչի պատճառով Չարենցին յոթօրյա արձակուրդ են տալիս բանտից: Նույն թվականին գործը վերջնականապես փակվում է:

Բազմաթիվ կանայք…

Վերոնշյալ դեպքը տեղի է ունեցել, երբ Չարենցն ամուսնացած էր Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ։ Առհասարակ, ժամանակակիցները շատ էին խոսում Չարենցի կնամոլության մասին, ամուսնացած լինելով՝ նա չէր դադարում հրապուրվել, սիրահարվել ու անգամ կրակել ուրիշ կանանց։ Չարենցի անձնական կյանքը եղել է բուռն ու արկածային: Նրա սիրելի կանանց անուններից շատերը մեզ հայտնի են՝ Աստղիկ Ղոնդախչյան, Կարինե Քոթանջյան, Լեյլի, Արմենուհի Տիգրանյան, Նվարդ Ալիխանյան, Մարիաննա Այվազյան, Լյուսի Թառայան, Ռիչի Դոստյան, Արուս Ոսկանյան, Իզաբելլա Նիազյան… նրանցից միայն մեկի անունն ու մահվան տարեթիվը Չարենցը դաջեց իր կրծքավանդակի ձախ կողմում՝սրտի մոտ. այդ կինը Արփենիկ Տեր-Աստվածատրյանն էր, որի անունը հետագայում պիտի կրեր Չարենցի դուստրը։ Արփենիկի մահից հետո՝ 4 տարի անց Չարենցը կրկին ամուսնացավ: Նրա կինը 22 ամյա Իզբելլա Նյազովան էր, որից Չարենցն ունենացավ 2 դուստր:

Մորֆին

1929 թվականին հիվանդ երիկամի վիրահատության պատճառով և ցավերը մեղմելու նպատակով մոսկովյան  բժիշկները Չարենցին թմրանյութ են ներարկում, և նույնիսկ տարիներ անց նրան այդպես էլ չի հաջողվում ձերբազատվել թմրանյութերի կախվածությունից, որն օր օրի հյուծում էր նրա առողջությունը: Նույնիսկ ընկերների հորդորները չեն կարողանում ստիպել Չարենցին ազատվել այդ վատ սովորությունից: Ամեն անգամ նա ցուցադրաբար պատուհանից դեն էր նետում դրանք, հետո իջնում անհրաժեշտ նյութերի հետևից… Նյութեր, որոնց կախվածությունը տևեց 7 տարի:

Անտիպներ՝ միասեռական ենթատեքստով…

Չարենցի անտիպ բանաստեղծություններից շատերը միասեռական բովանդակություն ունեն, օրինակ «Ինքանգրում» հրատարակված այս բանաստեղծության մեջ Չարենցը ուղիղ տեքստով խոսում է տղաների նկատմամբ իր սեռական հակումների մասին.

Հիմա, լսիր, սկսում եմ իմ ինտիմ

Պոեմն, անհուն, եւ մեղսական, եւ թովիչ:

Սիրում եմ ես, ինչպես գիտես, կոկաին,

Հայտնի եմ ես, որպես անբուժ մորֆինիստ:

Սիրում եմ այլ արհեստական և անհայտ… [մեկ բառ ջնջված է]

Հրապույրներն, ալկոհոլից մինչև հաշիշ…[վերջին բառը ջնջված է և

փոխարինված մեկ այլ, անընթեռնելի բառով]

Բայց, ինձ համար լուսե ցնորք է անհաս

Վեշտասնամյա պատանու սերն արևոտ

[ջնջված է, փոխարինված «արեւի»-ո՞վ]

Եվ ոչ մի կին, գեղեցկուհի լինի, թե

Մի տրփուհի աստվածածին կրքերն

Չարժե սիրած մի պատանու մանկատես

Բարով մարմինն, աստվածային ու գերիչ:

Չկա ոչինչ, որ գեղեցիկ լինի, քան

Ոսկեցողուն մարմինը մերկ տղայի,

Տասնևչորսից մինչև տասնհինգ տարեկան,

Արեւագույն, որպես սրինգ, հմայիչ:

Դրանից չէ, որ հնագույն Հոմերից

Մինչև Գյոթե, մինչև Ուայլդ ու Չարենց

[այստեղ նախորդ և հաջորդ հատվածները բաժանված են գծով,

հավանաբար` էջի ծալքի հետքն է]

Քանի վսեմ և հանճարեղ մարդ՝

Այդ վայելքին զոհել է կյանք գույք, անուն:

Ամենատես Լեոնարդն է խմել թույն՝

Հալածանքի մրուր, հանուն այդ սիրո,

Վինկելմանն է, էստետն այդ նոր, մեծագույն՝

Մահվել է դրան, խոցված բազում վերքերով:

Եվ վերջապես գեղեցկության ու փառքի

Վերջին արքան և ինքնակալն իսկական

Տվեց թե երգ, թե մեծությունը թե վառ՝

Ուայլդն էր այն ՝ վերջին էստետն՝

Եվ ես՝ մեր խեղճ նաիրյան աշխարհի

Պոետս անօգ՝ անպատմուճան մի արքա.

Իբրեւ վերջին ասպետ՝ սերվածս մարդկային

Հանճարակիր ընտանիքից ահարկու (՞),

Վերջին հելլեն՝ կոմունիզմի այս դարում:

Վերջին էստետ՝ աղբանոցյալ պառնասում՝

[մի բառ ջնջված է, վերևում ավելացված է «պառնասում»]

Վայելեցի սերն այդ՝ [միակ] լույս մի, –

[հաջորդ էջ]

Եվ այրական կիրք՝

Ըմպելով մաղձ, ապա, և սև մի ցասում՝

Անասնական թաբուների կողմից խեղճ,

Արևատենչ ու շնչազ[ուրկ (՞)] այրերի

Որոնք սիրո, գեղեցկության ցոլքի… տեղ

[ջնջված բառ, վերևում անընթեռնելի բառ է ավելացված,

որն ավարտվում է -տեղ արմատով ]

Նստուկն են մեծ պաշտում՝ կանանց

Եվ ստինքով՝ ամուսնական անկողնում սեփական

…իներով ամեն գիշեր միասին

Իրար քթի բույրեր են թողնելու

Եվ մերձենում, իբրև երկու ամուսին:

Օ, մարդկային գեղեցկություն ընտանեկան,

Օրինական, թույլատրված «մաքուր» սեր,

Ես բրոնզյա մարմնի մեկ…

[ամբողջ տողը ջնջված է]

Թող վայելի քեզ տեսնելով

Ես պարմանու մարմինն եմ լոկ երազել…

«Ինքանգրում» հրատարակված մեկ այլ բանաստեղծության մեջ այդ հակումը կարող են նկատել միայն նրանք, ովքեր ծանոթ են Պոլ Վերլենի և Արթուր Ռեմբոյի սիրային պատմությանը։ Ի դեպ, Չարենը չի ցանկացել, որ այս բովանդակությամբ բանաստեղծությունները ոչնչացվեն, նա հույս է հայտնել, որ դրանք «հասկացող մեկի» ձերքը կընկնեն, և իր մահից հետո կհայտնվեն թանգարանում։

Եթե ոեւէ բերումով սույն

գրություններն ընկնեն հասկա-

ցող մեկի ձեռն՝ պահել խնամքով

և միայն իմ մահից հետո՛

հանձնել մեր թանգարանին:

Ոչ մի դեպքում չոչնչա-

ցնել: Լավ է հանձնել ուր

լինի անգամ իմ կյանքի օրով,

իմանալով որ սրանք ինձ

կկորցնեն – քան ոչնչացնել:

Չարենց

1936.19.

 

 

 


Պատմում է Իսահակյանը [թե ինչպես է առաջին անգամ հանդիպել Չարենցին]

Հայ գրողների կեղծանունները [Չարենց, Բակունց, Սևակ, Շիրազ, Նար-Դոս]

Ութնյակներ արևին. Եղիշե Չարենց

Չարենցը կարգադրեց բանալ դագաղը․․․ [հուշեր պոետի մասին]

Չարենցն ու Իզաբելլան, և նրանց դուստրը՝ Արփենիկ Չարենցը

Չարենց…

Չարենցի և Իսահակյանի ընկերությունն ու Չարենցի վերջին բանաստեղծությունը

Իզաբելա Չարենցի հուշերը [Չարենցի կինն ու երեխաների մայրը]

Եղիշե Չարենցի նամակը Հովհաննես Թումանյանին

QUIZ. Գուշակիր՝ ո՞վ է հեղինակը

Արփենիկ Չարենց, Ռեգինա Ղազարյան [հուշեր պոետի մասին]

Եղիշե Չարենց [պոեմներ ինտիմ էրոտիկ]

լուրջ պոեզիա+լավ երաժշտություն. 5 լավ գործ Project LA-ից [լսելիք]

Մահվան տեսիլ. Նոր երգ Project LA երաժշտական նախագծից

5 երգ հայ պոետների երգեցիկ բանաստեղծություններով

Այսօր լրանում է ժողովրդական արտիստ Բաբկեն Ներսիսյանի ծննդյան 101-ամյակը