fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Քրիստիանիա. ազատության քաղաք

Քրիստիանիան հայտնի  էնաև Քրիստիանիա ազատ քաղաք անվամբ: Այն ինքն իրեն անկախ հռչակած ինքնավար թաղամաս է՝ մոտ 850 բնակչությամբ, զբաղեցնում է 34 հեկտար տարածք Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի Քրիստիանհավն ավանում։ Կոպենհագենի քաղաքային իշխանությունները Քրիստիանիան համարում են մեծ համայնք, բայց տարածքը յուրահատուկ կարգավիճակ ունի, որը կարգավորվում է հատուկ՝ 1989 թ. ընդունված Քրիստիանիայի օրենքով։

Քրիստիանիա ազատ քաղաք

1971 թվականին հիպիների մի խումբ, որը պրոպագանդում էր հասարակության կողմից անընդունելի կենցաղավարություն, անօրինաբար բնակություն հաստատեց Կոպենհագենի արևելքում գտնվող լքված նախկին զորամասի տարածքում: Այս խումբն իր զբաղեցրած տարածքն անվանեց Քրիստիանա:Նրանք վերակառուցեցին տեղի ռազմական շինությունները՝ դարձնելով դրանք տներ ու դպրոցներ:1995 թվականին քաղաքի բնակիչները համաձայագիր կնքեցի Դանիայի անվտանգության նախարարության հետ և այդ պահից սկսած հարկեր են վճարում:

Խումբը սկսեց ապրել որպես միացյալ համայնք: Քրիստիանան համարվում է եվրոպական հիպիների կարևոր կենտրոն, այստեղ ամեն տարի այցելում են մոտ 750.000 զբոսաշրջիկ: Երկար տարիներ քաղաքի օրինական կարգավիճակն անորոշ էր, պետությա իշխանությունը բազմիցս փորձում էր ազատել տարածքն անօրինական բնակիչներից, բայց ապարդյուն:

Քաղաքի պատմությունը հարթ ու խաղաղ չի ընթացել: Քրիստիանան հայտնի էր նրանով, որ այստեղ կարելի էր հեշտությամբ թմրանյութեր ձեռք բերել: Pusher Street փողոցում հնարավոր է զբաղվել թեթև թմրանյութերի ազատ վաճառքով, դրանք սովորաբար հաշիշն ու մարիխուանան էին: 1984 թվականին մոտոցիկլիստների մի խումբ եկել էր Քրիստիանա, այն նպատակով, որ իր ձեռքը վերցնի  քաղաքի հաշիշի շուկան, տեղացիք ոչ բռնի մեթոդներով վռնդել են նրանց: Իշխանության որոշակի միջամտություններից հետո այս խնդիրը համեմատաբար հարթվեց, բայց թեթև թմրանյութերն այդպես էլ ամբողջովին չվերացան քաղաքից:

Քրիստիանիայում արգելված է մեքենա վարել, քաղաքում պատրաստում են անսովոր հեծանիվներ, որոնք այժմ մեծ պահանջարկ են վայելում Դանիայում: Այս ամենը վերահսկում է «կանաչ ջոկատ»-ը, իսկ կառավարության փոխարեն այստեղ գործում է ընդհանուր խորհուրդ:

Քրիստիանան բաժանված է շրջանների: Համայնքում գործում է աղբահանության ծառայություն, հիվանդանոց և պոլիկլինիկա, հեռուստաալիք ու սպորտային ակումբ, ամեն օր լույս է տեսնում պարբերական:Քաղաքում կարելի է հանդիպել թե՛ սովորական բազմահարկ շենքեր, թե փայտե գունավոր փոքր տնակներ, որտեղ նույնպես մարդիկ են ապրում, Քրիստիանան նաև լի է գրաֆիտիով:

 


Սուրբ Աթոս Լեռ. այն ամենն, ինչ հետաքրքիր է

Չապլինի ճառը. սու՞տ, թե՞ իրականություն

Նոստրադամուս. 6 գուշակություն, որ իրականացավ

Swarovski. փայլուն կայսրություն

3 սուտ պատմություն, որին հավատացին միլիոնավոր մարդիկ

Բարձրակրունկ կոշիկների հետքերով…

Ինչպե՞ս են ընտրում կաթոլիկների առաջնորդին…

ժենգյալով հացը New York Times-ի անդրադարձում…

կենցաղային 3 բան, որ հայերը «ծես» են դարձրել

Աբովյանի «անհայտ բացակայության» գործը

Բուժքրոջ համազգեստի էվոլյուցիան

5 նամակ, որ անհավատալի է, բայց իրական են

5 շշմեցնող հարցերի պատասխաններ. Կորեա

3 մուլտ-մկնիկներ 2020-ին ընդառաջ…

Փաստեր Հրազդանի մասին…

Հանճարներ, որոնք ինկվիզիցիայի զոհ դարձան