Քրիստինա Ագիլերա. երգչուհու մասին՝ փաստերով - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Քրիստինա Ագիլերա. երգչուհու մասին՝ փաստերով

Երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի, ինչպես նաև ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Քրիստինա Ագիլերան մեր ժամանակների ամենավառ համաշխարհային աստղերից մեկն է: Մենք առանձնացրել ենք 10+2 փաստ նրա կյանքից, որ ձեզ կհետաքրքրի:

10+2 փաստ. Ագիլերա

1.Քրիստինա Մարիա Ագիլերան ծնվել է 1980 թվականի դեկտեմբերի 18-ին Նյու Յորքում: ԱՄՆ զինված ուժերի սերժանտ Ֆաուստո Վագներ Խավյերի ու իսպաներենի ուսուցչուհի Շելլի Լորեյն Ֆիդլերի ընտանիքում:

2.Քրիստինայի մայրն ազգությամբ իռլանդացի է. նա պրոֆեսիոնալ ջութակահար է ու դաշնակահար, իսկ հայրը ծնվել է Էկվադորում: Քրիստինան ընտանիքի 2 քույրերից ավագն է:

3.Երբ ապագա երգչուհին 7 տարեկան էր, նրա ծնողներն ամուսնալուծվեցին. մայրը գնաց տատիկի մոտ՝ հայրենի քաղաք Ուեքսֆորդ, ապա ամուսնացավ երկրորդ անգամ։

4.Քրիստինան երաժշտությամբ սկսել է զբաղվել դեռ դպրոցական տարիներից և այնքան հաջող է սկսել իր գործունեությունը, որ 8-րդ դասարանից կիսատ է թողել դպրոցն ու կրթությունն ավարտել հեռակա կարգով։

5.Քրիստինան իր երաժշտական գործունեությունը սկսել է 8 տարեկանում։ Նա ելույթ էր ունենում երիտասարդ տաղանդների «Star Search» մրցույթում, որտեղ զբաղեցրել է երկրորդ տեղը։ Ընդամենը երեք տարի անց՝12 տարեկանում  նրան հրավիրեցին Փիթսբուրգում անցկացվող սպորտային խաղերի ժամանակ ԱՄՆ պետական հիմնը կատարելու։

6.1992 թվականին ստեղծվեց «Միկի Մաուսի ակումբ» հեռուստաշոուն, որին մասնակցեց նաև Քրիստինան. հենց այդտեղ նա ծանոթացավ  Բրիթնի Սփիրսի,  Ջեսսիկա Սիմփսոնի, ինչպես նաև Ջասթին Թիմբերլեյքի ու JC Chasez-ի հետ:

7.1999 թվականին 18-ամյա Քրիստինան ներկայացրեց իր դեբյուտային «Christina Aguilera» ալբոմը։ Առաջին պրոմոսինգլը՝ «Genie in a Bottle»-ը, հինգ շաբաթ շարունակ գլխավորեց «Billboard Hot 100» շքերթն ու արժանացավ բազմաթիվ մրցանակների:

8Rolling Stone» ամսագիրը Քրիստինային համարել է բոլոր ժամանակների 100 մեծագույն կատարողներից մեկը: Ի դեպ,  Ագիլերան դարձել է այդ ցանկի ամենաերիտասարդ ներկայացուցիչը:

9.Երգչուհին հայտնի է, իր բարեգործական գործունեությամբ: Նա ԱՄՆ Պետական դեպարտամենտի կողմից պարգևատրվել է սովի դեմ պայքարի գործում ունեցած իր ավանդի համար: Պարենի համաշխարհային ծրագրի և ՄԱԿ-ի դեսպան է։ Բարեգործական ծրագրերին Քրիստինայի օգնությամբ հավաքվել է ավելի քան 117 միլիոն դոլար:

10.Քրիստինա Ագիլերան մինչև 2009 թվականը չի նկարահանվել ֆիլմում։ 2009 թվականի նոյեմբերին սկսվեցին Քրիստինա Ագիլերայի մասնակցությամբ «Ծաղրանկար» ֆիլմի նկարահանումները, որտեղ նա մարմնավորում էր գլխավոր հերոսներից մեկին։ Ի դեպ ֆիլմում նկարահանվել է նաև Շերը:

11.2005-2011 թվականներին Քրիստինան ամուսնացած է եղել Ջորդան Բրեթմանի հետ։ Այդ ամուսնությունից Ագիլերան լույս աշխարհ է բերել առաջնեկ որդուն՝ Մաքս Լայրոն Բրեթմենին :

12.2010 թվականին Քրիստինան ամուսնացել է Մեթյու Ռաթլերի հետ, այդ ամուսնությունից Ագիլերան լույս աշխարհ է բերել իր դստերը՝ Սամմեր Ռեյն Ռաթլերին։


Փաստեր Արմեն Սարգսյանի կյանքից

Ժողովրդի սիրելին. Արմեն Խոստիկյան [փաստեր]

Ամենն, ինչ պետք է իմանալ Իլոն Մասկի մանկության ու պատանեկության մասին

ԼԵՈ. գրող, գրականագետ, հրապարակախոս և պատմաբան

Հետաքրքիր փաստեր ծիծաղի մասին

Ի՞նչ օգտակար հատկություններ ունի կոճապղպեղը [իմբիր]

Ի՞նչ է վալդորֆյան մանկավարժությունը. փաստեր

Փաստեր Տիգրան Ավինյանի մասին

Արսեն Թորոսյանի մասին՝ փաստերով

Փաստեր Թոմ Հենքսի կյանքից

Մի քանի բան, որ մատնում է՝ դու անհաջողակ ես

Մի քանի բան, որ մատնում են՝ դու խելացի ես

Գարուն է գալիս. 10+1 փաստ

10 բյութի-գաղտնիք բրազիլուհիներից…

Մահացել է Սամվել Կարապետյանը…

Մասոնների մասին՝ փաստերով…