Clean Bandit-ի «Rockabye»-ը հայերեն - VNews

Clean Bandit-ի «Rockabye»-ը հայերեն

Clean Bandit, Շոն դե Փոլ, Էն Մարի. «Rockabye»/ «Քո՛ւն մտիր»

ՍԿԻԶԲ

Անվանիր դա սեր ու նվիրվածություն,

Անվանիր դա մոր հիացմունք,

Յուրահատուկ կապ ստեղծման:

Բոլոր այն միայնակ մայրերի համար,

Որոնք հուսահատ են,

Clean Bandit-ը, Շոն դե Փոլը, Էն Մարին

Երգում ենք, ստիպում, որ լսեք:

ՏՈՒՆ 1

Աշխատում է գիշերները գետի ափին,

Ծռվել է,

Էլ հոր փոքրիկ աղջիկը չէ:

Ուղղակի լավ կյանք է ուզում իր զավակի համար,

Ամեն բան անում է միայնակ, ոչ ոք չի օգնի,

Պետք է որդուն փրկի:

ԱՆՑՈՒՄ

Նա ասում է որդուն, «Օ՜հ, սիրելի՛ս, ոչ ոք քեզ չի՛ նեղացնի,

Կտամ ողջ սերս քեզ,

Ոչ ոք քեզ պես կարևոր չէ»:

Նա ասում է նրան, «Օ՜հ, սիրելի՛ս, քո կյանքն իմի նման չի լինի,

Կմեծանաս ու կունենաս լավ կյանք,

Կանեմ այն, ինչ պետք է անեմ»:

ԿՐԿՆԵՐԳ

Ուրեմն, քո՛ւն մտիր, փոքրի՛կս, քո՛ւն մտիր,

Ես կօրորեմ քեզ:

Քո՛ւն մտիր, փոքրի՛կս, լաց մի՛ եղեիր,

Քեզ գրկել են:

Քո՛ւն մտիր, փոքրի՛կս, քո՛ւն մտիր,

Ես կօրորեմ քեզ:

Քո՛ւն մտիր, փոքրիկս, լաց մի՛ եղիր,

ՏՈՒՆ 2

Միայնակ մայրե՛ր, ինչպե՞ս եք:

Դիմակայում եք բարդ կյանքին առանց որևէ վախի:

Իմացե՛ք, եթե կուզեք,

Ցանկացած դժվարություն, որ հանդիպի, պատրաստված եք:

Եվ ո՛չ, մայրի՛կ, երբեք լաց մի՛ եղիր,

Դեռ գործեր ունես անելու հաջորդ տարիներին:

Դու այնպիսի սեր ես տալիս փոքրիկին, որի հետ ոչինչ չես համեմատի:

Դու գտնում ես նրա դպրոցի վարձն ու ավտոբուսի գումարը:

Հ՜մ, Մարի, հայրն անհետացել է

Սխալ ակումբներում, չես կարող նրան ոչ մի տեղ գտնել:

Քո աշխատանքն առանց դադարի շարունակվում է, դժվար է, բայց գիտես

Առանց դադարի է, ժամանակ չկա, ժամանակ չկա քեզ համար, թանկագի՛նս:

ԱՆՑՈՒՄ

Հիմա 6 տարեկան երեխա ունի,

Փորձում է տաք պահել նրան,

Փորձում է ցուրտը ներս չթողնել:

Երբ տղան նայում է նրա աչքերին,

Չի հասկանում, որ ապահով է,

ԱՆՑՈՒՄ

Երբ նա ասում է որդուն, «Օ՜հ, սիրելի՛ս, ոչ ոք քեզ չի՛ նեղացնի,

Կտամ ողջ սերս քեզ,

Ոչ ոք քեզ պես կարևոր չէ»:

ԿՐԿՆԵՐԳ

Ուրեմն, քո՛ւն մտիր, փոքրի՛կս, քո՛ւն մտիր,

Ես կօրորեմ քեզ:

Քո՛ւն մտիր, փոքրի՛կս, լաց մի՛ եղեիր,

Քեզ գրկել են:

Քո՛ւն մտիր, փոքրի՛կս, քո՛ւն մտիր,

Ես կօրորեմ քեզ:

Քո՛ւն մտիր, փոքրի՛կս, լաց մի՛ եղեիր…

Բարձրացրո՛ւ գլուխդ, նայի՛ր երկնքին,

Քո՛ւն մտիր, մի՛ արտասվիր:

Հրեշտակներն են շրջապատում քեզ, ուղղակի չորացրո՛ւ աչքերդ…


Jonas Brothers-ի «Sucker»-ը հայերեն

Ուիթնի Հյուսթոնի «I Will Always Love You»-ն հայերեն

Չարլզ Բուկովսկի. 5 պոեմ հայերենով (մաս 6)

Beatles-ի «All You Need Is Love»-ը հայերեն թարգմանությամբ

Big Bang-ի «Loser»-ը հայերեն թարգմանությամբ

Ջոն Լենոնի «Imagine»-ը հայերեն թարգմանությամբ

Ջեսսի Ջիի «Flashlight»-ը հայերեն թարգմանությամբ

Գոթյե՝ «Somebody That I Used To Know»-ն հայերեն թարգմանությամբ

Ֆարել Ուիլյամս-ի «Happy»-ն հայերեն թարգմանությամբ

Սթրոմայի «Carmen»-ը հայերեն թարգմանությամբ

Ամերիկյան ժամանակակից պոեզիան հայերեն. Ամանդա Լավլեյս՝ «Արքայադուստրն այս մեկում փրկում է ինքն իրեն»

Մայքլ Ջեքսոնի «Billie Jean»-ը հայերեն թարգմանությամբ

Queen` «Bohemian Rhapsody»-ն հայերեն թարգմանությամբ

Ամերիկյան ժամանակակից պոեզիան հայերեն. Ռուփի Քոուր՝ «Մեղր ու կաթ»

Երաժշտական ամփոփում. Փետրվարի լավագույն նորույթները

Սթրոմայ՝ «Quand c’est?». Հայերեն թարգմանությամբ