fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Կլոդ Մոնե [նկարիչ այգեպան]

1840 թվականի նոյեմբերի 14-ին է ծնվել աշխարհի ամենահայտնի իմպրեսիոնիստներից մեկը՝ Կլոդ Մոնեն: Նկարիչ դարձել է վիճակախաղի օգնությամբ. 100 000 ֆրանկ է շահել և թողել ձանձրալի աշխատանքը ու նվիրվել նկարչությանը:

Մեծ նկարչի մասին առանձնացրել ենք ամենահետաքրքիրը:

1. Կլոդ Մոնեն նկարչության աշխարհ մտել է ծաղրանկարներով: Չնայած նրա ծնողներն աղքատ չէին, բայց շատ ժլատ էին, ուստի դեռ 14 տարեկանից ապագա իմպրեսիոնիստը ստիպված էր աշխատել ու փող վաստակել սեփական ծախսերի համար: Այսպիսով նա սկսեց ծաղրանկարներ անել ու վաճառել: Ասում են, նրա արած ծաղրանկարները բավական թանկ էին վաճառվում, և շատերն էին հավանում դրանք:

Սակայն ճակատագիրը նրան ծանոթացնում է Էժեն Բուդենի հետ, որը հետագայում դառնում է Մոնեի ուսուցիչը: Հենց նա է Կլոդին ծանոթացնում պլեներային՝ բացօթյա գեղանկարչության կախարդական աշխարհի հետ: Կլոդը որոշում է լուրջ նկարչության անցնել:

2. «Իմպրեսիոնիզմ» տերմինը ծագեց Մոնեի շնորհիվ: Նա մի կտավ ուներ, որն անվանել էր «Տպավորություն. ծագող արև», որը ներկայացված էր իմպրեսիոնիստ նկարիչների առաջին մեծ ցուցադրությանը: 30 նկարիչների 165 աշխատանքներ, որոնց մասին ժամանակի լրագրողներից մեկը քամահրանքով գրեց՝ «տպավորապաշտներ» (իմպրեսիոնիստներ): Հետագայում այս արտահայտությունն էլ դարձավ տերմին նկարչության այդ ուղղությունը բնութագրելու համար:

3. Կլոդ Մոնեի նկարների մեծ մասում պատկերված է նույն կինը՝ Կամիլ Դոմկյուզը: Օրինակ այս նկարի 4 կանանց համար էլ բնորդ է եղել հենց նա:

Կամիլը Մոնեի սիրելին էր ու կինը, 2 որդիների մայրը: Երկրորդ որդու ծնունդից հետո Կամիլի առողջական վիճակը վատանում է. նա մահանում է: Կլոդ Մոնեն կնոջ հետմահու դիմանկարը նկարեց.

4. Մոնեի ամենաթանկ նկարը «Ջրաշուշաններով լճակն» է: Այն ստեղծվել է 1919-ին, 2008-ին Christie`s աճուրդում վաճառվեց $80 միլիոն դոլլարով:

Առհասարակ, վաճառած նկարների ընդհանուր թվով ու թանկարժեքությամբ, Մոնեի նկարները 3-րդ տեղում են:

5. Մոնեի կյանքի ամենամեծ տարերքներն էին նկարչությունն ու այգեգործությունը: «Գեղանկարչությունից ու այգեգործությունից բացի ես էլ ոչինչ չգիտեմ», – ասում էր Կլոդ Մոնեն: Հենց նկարիչը Ժիվերնիում սեփական տուն է գնում, անմիջապես մեծ ու սիրուն այգի է տնկում: Այդ այգին էլ դառնում է նրա ոգեշնչման աղբյուրը, նկարչության հիմանական վայրը: Իր կյանքի 43 տարիները Կլոդ Մոնեն նվիրեց այգու ստեղծմանն ու մշակությանը:

6. Մոնեն կուրանալու վտանգի տակ է եղել: 1908-ից նկարչի մոտ կատարակտ է սկսվում: Բարեբախտաբար վիրահատությունն օգնում է և նկարիչը ազատվում է կուրացման վտանգից: Վերագտնելով տեսողությունը՝ նա իր այգում սկսում է կավից կարասներն ու ծաղկամանները նկարազարդել: Հենց այդ նկարազարդումներն ուսումնասիրելով՝ արվեստաբանները եկել են եզրակացության, որ կատարակտը մեկընդմիշտ փոխել է Մոնեի գունային ընկալումը: Նա մանուշակագույնի ու ծիրանիի նոր ու նուրբ երանգներ է սկսել նկարել ու գտնել, որոնք նախկինում չկային նրա կտավներում:

Իսկ դուք ինչ գիտեք մեծ իմպրեսիոնիստի մասին:


Նյու Յորքում անհավանական գնով վաճառվել է Ֆրիդայի կտավներից մեկը

Աղասի Այվազյան. գրականություն և ոչ միայն

Իմպրեսիոնիզմն ազգային գեղանկարչության մեջ [Եղիշե Թադևոսյան]

Մանուելա Ադրեանի [հեքիաթներ նկարազարդող փերին]

Միջազգային ճանաչում ունեցող արվեստագետ Արշակ Սարգսյանը մասնակցում է Պրահայի 14-րդ Քվադրինալեին

Վենետիկում ցուցադրվում են Արշիլ Գորկու աշխատանքները

“Louis Vuitton”-ի հիմնադրամը ցուցահանդես է կազմակերպում

Կլոդ Մոնեն ասում է…

Արարատ Մինասյան [մենախոսություն կենցաղի փիլիսոփայության շուրջ]

Մարկ Շագալ. նկարիչ, որ կարողանում էր սիրել

Ժամանակակից հայ գեղանկարիչներ. Մուշեղ Գրիգորյան

17-րդ դարի ամենատաղանդավոր նկարիչներից մեկի՝ Ռեմբրանդ վան Ռեյնի մասին

Գեղանկարիչ Հովհաննես Զարդարյանի 100 ամյակին նվիրված ցուցահանդես

Ինչո՞ւ եվ ինչպե՞ս երևանցի գեղանկարիչը հաստատվեց ու սիրվեց Դիլիջանում

Օնլայն ցուցահանդես Ֆրիդա Կալոյի քիչ հայտնի նկարներով և ոչ միայն

Գեղեցիկ ննջելու ժամանակակից արվեստը