«Club 27». հավերժ երիտասարդների ակումբ - VNews

«Club 27». հավերժ երիտասարդների ակումբ

27 - «Club 27». հավերժ երիտասարդների ակումբ

«Club 27». երաժշտության հետ կապ ունեցող ֆենոմենալ «ակումբ», որի անդամներն ունեն մի շարք ընդհանրություններ.
*ռոքը և բլյուզը,
*տաղանդը,
*երգարվեստում իրենցով նոր դարաշրջան բացելը,
*սերն ալկոհոլի և թմրադեղերի նկատմամբ,
*ուղիղ 27 տարի տևողությամբ կյանք ապրելը:

27 տարեկան՝ դեռ երիտասարդ, լի էներգիայով, ուժերով, եռանդով, ծրագրերով: Սակայն եթե ռոք երաժշտի հոգի ունես, բազում կռիվներ ունես ներսումդ, ստեղծագործ ես էությամբդ, կյանքում ուզում ես ավելին ավելին ու ավելին, պայքարում ես քեզ անարդար, սխալ թվացող ամեն բանի դեմ, երբ սիրտդ ու նյարդրեդ բաց են, ամեն հույզ, ապրում հոգումդ փոթորիկ է ստեղծում, եթե դու արդեն հասել ես հաջողության և արդեն չգիտես ինչ ուզել կյանքից, հանկարծակի և բնականորեն գալիս են գլխապտույտն ու դատարկությունը, որոնցից ազատվելու ամենակարճ ուղին դառնում են թմրադեղերն ու ալկոհոլը, սահմաններից և կանոններից դուրս ապրելը: Սակայն… հենց այդ պատճառով էլ մենք այսօր ունենք «27 ակումբ» կոչված տխուր և ֆանտաստիկ թվացող երևույթը:
Ահա «27 ակումբի» անդամները:

1. Ռոբերտ Ջոնսոն (Robert Johnson)

8 մայիս, 1911 – 16 օգոստոս, 1938

images 2 1 - «Club 27». հավերժ երիտասարդների ակումբ

Գիթարիստ և երգիչ, բլյուզի արքաներից մեկը: Իր ժամանակների ամենահայտնի արտիստներից էր, մեծ փառք էր վայելում: Ջոնսոնի կյանքում գաղտնիքները շատ էին: Մահն էլ՝ խորհրդավոր և չբացահայտված: Իր երգերում հաճախ հնչում էր «սատանայի հետ գործարք» կնքելու, մահվան և կյանքի անցողիկության մասին: Մինչ օրս հայտնի չէ՝ ինչից է մահացել նա և որտեղ է թախված: Հայտնի է միայն, որ նա 27 տարեկանում է մահացել…

2. Բրայան Ջոնս (Brian Jones)
28 փետրվար, 1942 — 3 հուլիս, 1969

rs 7921 121110 rollingstones 39 rect 1352696757 - «Club 27». հավերժ երիտասարդների ակումբ

Ռոք երաժշտությունն առանց «Rolling Stones» խմբի պատկերացնելն անհնար է: Բրայանը այդ խմբի հիմնադիրն է: «Rolling Stones»-ի բոլոր վայրեջք-վերելքները, փառքը, փողը, ծանր գրաֆիկով շրջագայությունները, թմրադեղերը, ալկոհոլը նրան հավասարակշռությունից ի վերջո հանեցին: 1969 թ. հունիսի 8-ին խմբի մյուս անդամները՝ Միք Ջագերը, Կիթ Ռիչարդսը և Չարլի Ուոթսը նրան հայտնեցին, որ այլևս առանց նրա են աշխատելու… Հուլիսի 8-ին Բրայան Ջոնսին մահացած գտան իր տան լողավազանում: Սպանությո՞ւն էր, դժբախտ պատահա՞ր, թե՞ ինքնասպանություն՝ հայտնի չէ:

3. Ջիմմի Հենդրիքս  (Jimi Hendrix)
27 նոյեմբեր, 1942 — 18 սեպտեմբեր, 1970

jimi hendrix 8150 - «Club 27». հավերժ երիտասարդների ակումբ

Երգիչ, գիթառահար և երգահան Ջիմին ռոք երաժշտության պատմության մեջ լավագույն գիթարիստն է համարվում: Նա 351 ձայնագրություն է արել մինչև 27 տարեկանը: Կյանքի վերջին շրջանի գործերը, սակայն, հանդիսատեսն այնքան էլ չէր սիրում: Նրանից հին գործերն էին պահանջում բոլոր համերգներին. դա Հենդրիքսին բարկացնում էր: Իր վերջին ելույթն օրինակ տապալվում է. Ջիմին թողնում է բեմը՝ դժգոհ հանդիսատեսից, հանդիսատեսն էլ՝ նրանից դժգոհ… Օրեր անց երաժշտին մահացած են գտնում լոնդոնյան հյուրանոցներից մեկում: Ըստ բժիշկների՝ նա խեղդվել էր փսխումների արդյունքում՝ թմրանյութերի ազդեցության տակ:

4. Ջենիս Ջոփլին (Janis Joplin)
19 հունվար 1943 — 4 հոկտեմբեր 1970

janis joplin bio - «Club 27». հավերժ երիտասարդների ակումբ

Ամերիկացի ռոք երգչուհի: Նրան անվանում են «բլյուզի լավագույն սպիտակ կատարող»: 1970 թ. հոկտեմբերի 4-ին «Landmarc Motors» հյուրանոցի համարներից մեկում Ջենիսին մահացած գտան: Սպանությո՞ւն, ինքնասպանությո՞ւն, թե՞ թմրադեղերի չարաշակում. հայտնի չէ:

5. Ջիմ Մորրիսոն (Jim Morrison)
8 դեկտեմբեր 1943 — 3 հուլիս 1971

images 4 - «Club 27». հավերժ երիտասարդների ակումբ

«The doors»  խմբի ոկալիստ և լիդեր, պոետ, երգահան: Խմբի և իր անձնական հաջողությունները նրան ավելի մոտեցրին վերջին, կործանումին… Թմրադեղերը, միստիցիզմը, շամանիզմը կյանքի վերջին տարիների նրա մոլորություններն էին՝ կործանարար: Մորրիսոնը մահացել է Փարիզում. սպանությո՞ւն, ինքնասպանությո՞ւն, թմրադեղերի չափաբաժնի չարաշահո՞ւմ: Ոչ ոք չգիտի:

6. Կուրտ Քոբեյն (Kurt Cobain)
20 փետրվար 1967 — 5 ապրիլ 1994

images 1 3 - «Club 27». հավերժ երիտասարդների ակումբ

«Nirvana» ռոք խմբի վոկալիստ, գիթարահար: Կուրտը փոքրուց էլ թույլ առողջություն ուներ: Չնայած դրան՝ ալկոհոլ ու թմրադեղեր օգտագործել սկսել է 13 տարեկանից: Կուրտին մահացած գտան իր տանը՝ 27 տարեկան հասակում: Ասում են՝ նա մեծ քանակությամբ թմրադեղեր էր ներարկել ինքն իրեն, ապա կրակել գլխին…

7. Էմի Վայնհաուս (Amy Winehouse)
14 սեպտեմբերի 1983 — 23 հուլիսի 2011

Amy Winehouse - «Club 27». հավերժ երիտասարդների ակումբ

Այս ֆանտաստիկ, հզոր ձայնով աղջկան բոլորս ենք սիրում: 2000-ականներին նա շատերի կուռքն էր: «Frank» (2003) և  «Back to Black» (2006) ալբոմները Էմիին մեծ ճանաչում, փառք և բազում մրցանակներ բերեցին: Փառքից հավասարակշռությունը կորցնելն էլ շատ չուշացավ.. թմրադեղեր և ալկոհոլ՝ կործանարար կախվածություններ: Կլինիկաներում բուժումներն արդյունք չտվեցին, Էմիին 2011 թ. հուլիսի 23-ին գտան մահացած իր տանը: Պատճառները նույնն են, մահվան վարկածները՝ բազմաթիվ և չբացահայտված:

27 թիվը ճակատագրակա՞ն է իրոք, թե՞ պատահական համընկնումների արդյունք: Միայն Աստված գիտի և երևի նաև իրենք՝ ակումբի անդամները, որոնց թիվը, ցավոք, գնալով ավելանում է՝ մեծացնելով նաև դրախտում «Ակումբ 27» անունը կրող խմբի երանելիների թիվը….

club27finalblog - «Club 27». հավերժ երիտասարդների ակումբ

27 club - «Club 27». հավերժ երիտասարդների ակումբ