Կոաչելլա 2019. Լավագույն լուքերը, ելույթներն ու աստղային հանդիպումները - VNews

Կոաչելլա 2019. Լավագույն լուքերը, ելույթներն ու աստղային հանդիպումները

Երաժշտության ու արվեստի ամենամյա Կոաչելլա ֆեստիվալն անց է կացվում արդեն 20-րդ անգամ: Այս տարի ևս այն տեղի է ունեցել 2 փուլով՝ ապրիլի 12-14 և ապրիլի 19-21: Նախորդ տարիների պես փառատոնի շրջանակներում Կալիֆորնիայի Ինդիո քաղաք էին ժամանել մի շարք հայտնի աստղեր ու երաժշտությամբ, արվեստով հետաքրքրվող, լավ ժամանակ անցկացնել սիրող ու նորաձևության հավատարիմ երկրպագու հանդիսացող ոչ հայտնի դեմքեր:

Կոաչելլա 2019-ի լայնափն ընդգրկում էր այնպիսի աստղերի, ինչպիսիք են Childish Gambino-ն, The 1975 բենդը, DJ Snake-ը, հարավկորեական BlackPink խումբը, Բիլլի Էլիշը, Իդրիս Էլբան, Քելիդը, Diplo-ն, Զեդը, H.E.R-ը և Արիանա Գրանդեն: Գրանդեի ելույթը բավականին քննարկվել է սոց.ցանցերում՝ երգչուհու ու նրա երկրպագուների կողմից ֆեստիվալը «վերանվանելով» «Արիչելլա»:  Լայն ափի այլ երաժիշտների հետ անակնկալ ելույթ են ունեցել նաև Սելենա Գոմեսը, Քեթի Փերին, Քանյե Ուեսթը, Քարդի Բին և Ջասթին Բիբերը: Վերջինս Արիանա Գրանդեի հետ կատարեց իր հիթ դարձած «Sorry» երգը և հայտարարեց, որ շուտով նոր ալբոմ է թողարկելու. Բիբերը վերջին անգամ բեմի վրա է եղել 2 տարի առաջ:

Բեմից դուրս այկոնիկ պահեր ևս տեղի են ունեցել՝ աստղերի սպասված հանդիպումների ու սելֆիների տեսքով: Բիլլի Այլիշը, որը երկար ժամանակ է Ջասթին Բիբերի երկրպագուն է, վերջապես կարողացել է հանդիպել երգչին, ինչպես նաև մի շարք այլ աստղերի, որոնց սիրում է:

Ուիլ Սմիթի որդին էլ՝  Ջեյդեն Սմիթը, որը հայտնի է նաև որպես քեյ-փոփի երկրպագու հանդիպել է BlackPink խմբին: Ուիլ Սմիթը նույնպես հանդիպել է աղջիկներին, լուսանկարվել նրանց հետ ու հայտարարել, որ այլևս Բլինք է՝ այսպես են անվանում այս խմբի երկրպագուներին:

Մեկ այլ քննարկվող պահ է եղել Քանյե Ուեսթի ելույթը Սուրբ Զատիկի առավոտյան: Քանյեն, որը նոր մասնմավոր եկեղեցի է հիմնել, մի խումբ այլ երաժիշտների հետ հոգևոր երգեր է ներկայացրել, ինչպես նաև կատարել է մի նոր երգ՝ «Water»:

Ինչ վերաբերում է Կոաչելլա 2019-ի լավագույն լուքերին, ապա մեր նախընտրած տարբերակները կարող եք տեսնել այստեղ:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

 

Ջիջի Հադիդ

Սելենա Գոմես

Քենդալ Ջեներ

Սեմ Սմիթ, BlackPink

Քայլի Ջեներ, Թրեվիս Սքոթ

Արիանա Գրանդե, NYSNC

Սմիթներ

Վանեսսա Հադջենս, Օսթին Բաթլեր

Քարդի Բի, Offset

Բիլլի Էլիշ

Բրուքլին Բեքհեմ

Հոլզի, YungBlud

Diplo, Էլլի Գոլդինգ

Չարլզ Մելթոն

Ուինի Հարլոու

Վիկտորյա Ջասթիս

  • 16


Քանյե Ուեսթն ուզում է «JesusTok» ստեղծել՝ TikTok-ի քրիստոնեական տարբերակը

Քանյե Ուեսթի նախընտրական պլանները. ի՞նչ է նա պատրաստվում անել

Այն ամենն, ինչ չգիտեք Քանյե Ուեսթի մասին

Քիմ Քարդաշյանի, Քայնե Ուեսթի և կարանտինի մասին

Որքա՞ն են լսել Արիանա Գրանդեին 2019թ.

Ինչի՞ մասին է «Closed On Sunday»-ը. Քանյե Ուեսթ

Քանյե Վեսթը պատմում է..

Քիմ Քարդաշյանը նորից կգա Հայաստան՝ մասնակցելու WCIT 2019-ին

5 ամենահուզիչ մահվան դրվագները ֆիլմերից (մաս 2)

Հայտնի են ամռան ամենասթրիմված 10 երգերը

MTV մրցանակաբաշխության հաղթողները, լավագույն լուքերն ու ելույթները

Ամազոնի անտառն այրվում է. Հայտնի մարդկանց արձագանքը սոց. կայքերում

2019-ի ամենաշատ վարձատրվող դերասաններն ըստ Forbes-ի

Որքա՞ն են վաստակում աստղերն Instagram-ի մեկ հրապարակման համար

MTV երաժշտական տեսահոլովակների մրցանակաբաշխության նոմինանտներն ու նորույթները

2019-ի համացանցի ամենաազդեցիկ մարդիկ ըստ TIME-ի