Ոչ ոք չէր ասել, որ հեշտ կլինի: Ոչ ոք չէր ասել նաև, որ այսքան դժվար կլինի:
Եվ եթե հարցնեիր՝ այս ամենի միջով անցնելուց հետո դեռ հավատո՞ւմ եմ հրաշքների, կասեի` այո:
Պատմիր ինձ քո գաղտնիքներն ու տուր հարցերդ: Օհ, արի գնանք այնտեղ, որտեղից սկսել ենք:
Ես մի երգ եմ գրել քո ու քո արած բոլոր բաների մասին, և այն անվանել եմ «Դեղին»:
Բայց եթե չփորձես, երբեք չես իմանա սեփական արժեքդ:
Մենք ապրում ենք գեղեցիկ աշխարհում:
Երբ ես հաշվեցի իմ հրեշներին, տեսա, որ ամեն օրվա համար մեկը կա: Բայց իմ ուսի հրեշտակներով, ես քշեցի հրեշներին հեռու:
Մենք երբենք չենք փոխվում, այդպե՞ս չէ: Մենք երբեք չենք սովորում, այդպե՞ս չէ:
Ո՞ւր ենք մենք գնում՝ ոչ ոք չգիտի:
Ուզում եմ ապրել կյանքս ու երբեք դաժան չլինել:
Յուրաքանչյուր քայլ, որ անում ես, կարող է լինել քո ամենամեծ սխալը:
Երբ կորցնում ես մի բան, որը չես կարող փոխարինել, երբ սիրում ես մեկին, բայց իզուր, կարո՞ղ է դրանից ավելի վատ լինել:
Եվ ամենադժվար մասը թողնելն էր:
Դու աշխարհը տեսնում ես սև ու սպիտակ՝ առանց գույների կամ լույսի: Դու կարծում ես՝ երբեք չես հաջողի, բայց սխալվում ես՝ հնարավոր է ստացվի:
Ինձ պետք է մեկը, ով հասկանում է: Մեկն, ով լսում է:
Քո արցունքների ու արյան, քո կրակի ու ջրհեղեղի ժամանակ ես լսեցի քեզ ծիծաղելիս, ես լսեցի քեզ երգելիս:
Ես ղեկավարում էի աշխարհը և ծովերը բարձրանում էին իմ հրամանով, բայց հիմա առավոտները քնում եմ միայնակ ու մաքրում փողոցները, որոնք նախկինում իմն էին:
Եվ պառկելով փոթորկոտ երկինքների տակ, նա ասում էր. «Գիտեմ՝ արևը նորից պիտի ծագի»:
Յուրաքանչյուր արցունք ջրվեժ է:
Ես հասկացա, որ իմ ամրոցները կառուցվել էին աղի ու ավազի կույտերի վրա:
Երբ ես ցամաքաց գետ էի, դու եկար որպես ջրհեղեղ:
Կարդում էի գրքեր հին առասպելների ու միֆերի մասին՝ Աքիլեսի ու նրա ոսկիների, Հերկուլեսի ու նրա շնորհների, Սարդ մարդու ուժի և Բեթմենի բռունցների մասին, և ակնհայտ է՝ ես այդ շարքին չեմ դասվում: