Քոլին Ֆերթ. 10+1 փաստ դերասանի մասին - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Քոլին Ֆերթ. 10+1 փաստ դերասանի մասին

Բրիտանացի դերասան Քոլին Ֆերթն իր կարիերան սկսել է դեռևս 1984թ.-ից ավելի հայտնի է դարձել 1995թ.-ին, երբ Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունքներ» ստեղծագործության հիման վրա նկարահանված համանուն ֆիլմում մարմնավորեց գլխավոր հերոսներից մեկին՝ Դարսիին: Դրանից հետո դերասանը սկսեց հանդես գալ մի շարք ֆիլմերում, որոնք ունեցան բարձր վարկանիշ ու դրական արձագանք: VNews-ը ներակայացնում է նրա մասին մի քանի հետաքրքիր փաստ, որոնք հնարավոր է՝ չգիտեք:

1. Դերասնի ամբողջական անունն է Քոլին Էնդրյու Ֆերթ: Նա ծնվել է Ալթոնում՝ ուսուցիչների ընտանիքում: Ծնողների աշխատանքի պատճառով նա իր մանկության մի մասն անց է կացրել Նիգերիայում:

2. Նրա առաջին դերը եղել է մանկապարտեզում: Նրա կերպարի անունն էր Ջեք Ֆրոսթ:

3. Դպրոցում նրան հաճախ հալածում էին ու դրան վերջ տալու համար նա սկսել է չսովորել դպրոցում ու իրեն վատ պահել: Սակայն քոլեջում գրականության ուսուցչի շնորհիվ նա հետաքրքրություն է ցուցաբերել անգլիական գրականության հանդեպ ու լավ սովորել այդ առարկան:  

4. Քոլին Ֆերթն իր դերերի շնորհիվ ունի  բազմաթիվ մրցանակներ, դրանցից են՝ մեկ «Օսկար» մրցանակ, մեկ «Ոսկե գլոբուս», երկու «Ֆիլմերի բրիտանական ակադեմիայի» մրցանակ և այլն: Հարկ է նշել, որ «Օսկարի» ու «Ոսկե գլոբուս»-ի մրցանակներին նա արժանացել է «Թագավորի ելույթը» (“The King’s Speech”) ֆիլմում ունեցած իր դերի շնորհիվ:  

5. 1989թ.-ին նա սկսել է հանդիպել դերասանուհի Մեգ Թիլլի հետ: 1990թ.-ին նրանք երեխա են ունեցել՝ Ուիլ Ջոզեֆ անունով: Քոլին Ֆերթն ու Թիլլին, սակայն, բաժանվել են 1994թ.-ին, իսկ արդեն 1997-ին դերասանն ամուսնացել է իտալացի ռեժիսոր Լիվի Նե Գիգիոլիի հետ: Միասին նրանք ունեն 2 տղա՝ Լուկա և Մաթեո անուններով:

6. Ֆերթն «Արսենալ» ֆուտբոլային ակումբի երկրպագու է:

7. 2011թ.-ի ապրիլին «Հոլիվուդյան փառքի ճեմուղում» նա ստացել է իր աստղը:

8. Դերասանը հանդիսանում է տարբեր ազգությունների հավասար իրավունքների համար պայքարող հայտնի մարդկանցից մեկը: Նա նաև անդամն է «Համաշխարհային գոյություն» կազմակերպության:

9. Նրա ամենասիրելի դերասններից են Սփենսեր Թրեյսին, Փոլ Սքոֆիլդը և Փիթեր Օթուլը:

10. Քոլին Ֆերթը գերազանց կերպով տիրապետում է իտալերենին:

11. Նա խոստովանում է, որ «Թագավորի ելույթը» ֆիլմի կադրից դուրս չէր կարողանում մի կողմ դներ իր կերպարի հատկանիշներից մեկը՝ կակազելը: Նույնիսկ, երբ չէր էլ փորձում կերպարի մեջ մնար, նա ինքնաբերաբար այդպես էր խոսում:


Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ղազախստանից Օլեգ Բորեցկին]

Ինչ դիտել տանը. Քեյթ Բլանշեթի սիրելի ֆիլմերից 5-ը

Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի կարևորագույն 5 ֆիլմ

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Փամփուշտներ Բրոդվեյի վրայով»

«Մակաբույծները» սերիալի տեսքով…

Օսկարակիր Հոակին Ֆենիքսի ելույթը

Օսկար 2020

Օսկարին ընդառաջ. 10 հետաքրքիր փաստ մրցանակաբաշխության մասին

«Օսկար»-ի ամենաքննարկվող ֆիլմերը…

2019-ի լավագույն ֆիլմերն՝ ըստ КиноПоиск-ի

Օսկարին ընդառաջ

Քանի՞ անվանակրգում Joker-ն «Օսկարի» կառաջադրվի

Հայտնի են Օսկարի՝ ապագա երեք տարիների ամսաթվերը

Այն, ինչ պետք է իմանալ խենթ հանճար Պեդրո Ալմոդովարի մասին

Դեյվիդ Լինչին կշնորհվի Օսկար՝ կինեմատոգրաֆում ունեցած ներդրման համար

«Օսկարի» բյութի կերպարները՝ ժամանակի օբյեկտիվում