Շաբաթվա 5 լավագույն երաժշտական նորույթները (սեպտեմբերի 18-24) - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Շաբաթվա 5 լավագույն երաժշտական նորույթները (սեպտեմբերի 18-24)

Այս շաբաթ, ինչպես և մյուս բոլոր շաբաթները, բավականին երաժշտական էին: Թողարկվեցին արդեն ծանոթ երգերի նոր տեսահոլովակներ, եղան արդեն սոլո արտիստների հերթական սինգլներ, վերադարձներ ու մուլտֆիլմյան սաունդթրեքերի թողարկումներ: Այս ամենին մանրամասն կարող եք ծանոթանալ հենց հիմա:

1.  Հնգյակը սկսում ենք մեկ ուղղությամբ… այսինքն նախկին “One Direction” խմբի անդամ Նայլ Հորանի նոր հիթով: Շատերը կարծում էին, որ Նայլը միայնակ չի կարողանա իր երգերը հաջողության հասցնել, բայց նա արդեն հերթական անգամ ապացուցում է, որ կարող է: Այն էլ ինչպես է կարող: Արտիստի նոր բալադը՝ “Too Much To Ask”-ը, գեղեցիկ մեղեդայնությամբ հասցրել է 3մլն-ից ավելի դիտում հավաքել: Ու այն միայն սեպտեմբերի 21-ին է թողարկվել: Տխուր ու նուրբ երանգներով այս երգն ու աշնանային գույներով տեսահոլովակը հիանալի կերպորվ կարող է ընկերակցել ձեզ՝ սպասվող աշնանային անձրևոտ օրերին:

2. Երկրորդ նորույթը, որ հարկ համարեցինք ընդգրկել այս ցանկում, Սիայի բարի ու դրական լիցքեր ներշնչող երգն է, որի անվանումն է “Rainbow”՝ ծիածան: Այն թողարկվել է սեպտեմբերի 19-ին ու ունի 3,424,178  դիտում: Երգը «Իմ փոքրիկ պոնի» անիմացիոն ֆիլմի պաշտոնական սաունդթրեքն է: Մուլտֆիլմը կթողարկվի հոկտեմբերի 6-ին, իսկ մինչ այդ՝ առաջարկում ենք վայելել դրա սաունդթրեքը:

3. Խելագար, յուրահատուկ, տարօրինակ և իհարկե «տիկնիկային»… այս հատկանիշներն են միանգամից հայտնվում մեր մտքում, երբ կարդում ենք Մելանի Մարտինեսի անունը: Երգչուհին հերթական անգամ հայտնվել է իր սիրելի վայրում՝ տիկնիկների աշխարհում, ու իր ռիթմիկ երգով մեզ էլ է ուզում իր հետ «առևանգել» այդ աշխարհ: Երգչուհու “Mad Hatter” անունը կրող սինգլը թողարկվել է երեկ՝ սեպտեմբերի 23-ին ու պնդում է, որ «աշխարհի լավագույն մարդիկ խելագար են»: Եթե համաձայն չեք նրա այդ կարծիքի հետ, ապա դիտեք տեսահոլովակն ու գուցե դրանից հետո ձեր միտքը փոխեք:

4. Նիկ Ջոնասը չգիտի, թե որտեղ գտնի քեզ՝ իր երկրորդ կես: Հնարավո՞ր է՝ դա այն պատճառով է, որ նա փնտրտուքների մեջ է անապատում… այնուհետև ծովում: Ո՞վ գիտե: Ամեն դեպքում, կրտսեր Ջոնասը շարունակում է պարային երգերի իր ֆեսթն ու այս անգամ ներկայացնում է “Find you” անունը կրող սինգլը:

5. Եվ վերջապես շաբաթվա 5-րդ լավագույն նորույթը մեզ մոտ ամերիկյան հիթ չէ.. ոչ էլ ռուսական… հայկական էլ չէ… գուշակեցիք՝ այն հարավկորեական է: BTS հայտնի խումբն այս ամիս վերադարձել է: Վառ գույներ, 7 հմայիչ երիտասարդներ, տիեզերք, ԴՆԹ և սուլոց, որը այս ամիս կլինի ձեր մտքում առկա մշտական սաունդթրեքը: Տղաների նոր տեսահոլովակը թողարկվել է սեպտեմբերի 18-ին, ու դարձել ամենաարագ 30 միլլիոն հավաքած առաջին քեյ-փոփ տեսահոլովակը: Արդեն այսօր այն ունի 51 մլն-ից ավելի դիտում և 2 մլն հավանություն: Նշենք նաև, որ “DNA”-ն ընդգրկված է BTS-ի նոր՝ “Love Yoursel: Her” ձայնասկավառակի երգացանկում, որտեղ կա նաև համագործակցություն “The Chainsmokers” դուոյի հետ:


5 շշմեցնող հարցերի պատասխաններ. Կորեա

MTV մրցանակաբաշխության հաղթողները, լավագույն լուքերն ու ելույթները

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

MTV երաժշտական տեսահոլովակների մրցանակաբաշխության նոմինանտներն ու նորույթները

2019-ի համացանցի ամենաազդեցիկ մարդիկ ըստ TIME-ի

Պատկերացնենք հայտնի մարդկանց «ծեր» ֆիլտրով

EXO խմբի Բեքհյոնը թողարկել է իր առաջին սոլո ալբոմը

Ջոնաս եղբայրները «Գահերի խաղի» մասին ծիծաղելի հոլովակ են պատրաստել

Կորեական 5 նոր սերիալ, որ կարող եք դիտել այս ամռանը

Met Gala 2019-ի խնջույքը միանգամայն այլ լուքերով

Billboard 2019. Հաղթողները, լավագույն լուքերն ու կատարումները

Տարվա համագործակցությունը՝ Լեոնարդո դի Կապրիո, Ջասթին Բիբեր, Արիանա Գրանդե, PSY, Էդ Շիրան և այլն

2019թ.-ի աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդիկ ըստ TIME-ի

BTS խումբը վերադարձել է նոր սինգլով, ալբոմով ու աղմուկով

Հայտնի են Billboard 2019 մրցանակաբաշխությանն առաջադրված աստղերը

Հայտնի մարդկանց քրոնիկ հիվանդությունները