-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Վերջին օրերին Դադիվանքն ու վանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանն ամբողջ հայության ուշադրության կենտրոնում էին։ Վանահայրը դեռ պատերազմի ավարտին հայտնել էր, որ հրաժարվում է լքել վանքը, տեղափոխում է որոշ խաչքարեր և վանքի եկեղեցու զանգերը, սակայն հետո համացանցում տեսանյութ հայտնվեց, որտեղ երևաց, թե ինչպես են զանգերը վերադարձվում։ Անցած շաբաթ՝ նոյեմբերի 14-ին, այցելել էինք Դադիվանք, որպեսզի մեր աչքով տեսնենք, թե ինչպես են հայերն ու միջազգային լրագրողները շփվում Տեր Հովհաննեսի հետ, հարցուփորձ անում, օրհնություն խնդրում, կնքվում եկեղեցում և հրաժեշտ տալիս Դադիվանքին՝ չիմանալով, թե երբ կընձեռնվի հաջորդ անգամ 9-րդ դարի պատմամշակութային աղոթատեղ այցելելու հնարավորությունը։ Տեր Հովհաննեսը զբաղված էր կազմակերպչական աշխատանքով, հարցազրույցներ տալիս ամբողջ աշխարհից ժամանած լրագրողներին, կարգադրումներ անում, մկրտում ցանկացողներին և անգամ հասցնում անդադար լուսանկարվել բոլոր ցանկացողների հետ, թեև այդքան էլ գոհ չէր այդ փաստից և ինձ հետ խոսելիս կես-կատակ դժգոհում էր, որ լրագրողներս մեր գործն ենք անում, սակայն չենք թողնում վանահորը լիովին զբաղվել իր պարտականություններով։
Տեր Հովհաննեսը պատասխանում է ռուս լրագրողների հարցերին՝ կանգնելով ռուս խաղաղապահների կողքին։
Դադիվանքի ամենահին խաչքարերից մեկը, որը, կարծես, մնում է վանքի տարածքում։
Դադիվանքի պահապաններից մեկը՝ խելացի ու մարդամոտ կերակրող մայրիկը նույնպես կմնա իր տարածքում, թեև Տեր Հովհաննեսին առաջարկեցինք մեզ հետ Երևան տանել շներին՝ ապահով խնամակալներին փոխանցելու նպատակով։
Տեր Հովհաննեսին այցելության եկած քահանաները։
Ռուս խաղաղապահները, որոնք տեղակայված են անմիջապես Դադիվանքի տարածքում և վանք տանող ճանապարհի եզրին։
Դեռևս անորոշ բախտ (նոյեմբերի 14-ի տվյալներով) ունեցող զանգերը։
Վանքի տարածքում հայ այցելուները լուսանկարվում էին, որպես հիշատակ հող ու փոքրիկ քարեր հավաքում, ազգային տարազներով ու ՀՀ դրոշներով բարձրացնում մյուսների ոգին, անգամ ազգային երգեր երգում։
Մինչ հանդիպում, Դադիվանք։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո