Daft Punk. Լեգենդարների սիրված երգերը - VNews

Daft Punk. Լեգենդարների սիրված երգերը

asAD - Daft Punk. Լեգենդարների սիրված երգերը

Փետրվարի 22-ին 1993 թվականին հիմնադրված Duft Punk ֆրանսիական երաժշտական դուետ, որը կազմված է հաուս երաժիշտներ Թոմա Բանգալտերից և Գի-Մանուել դե Օմեմ-Քրիստոից հայտարարեց, որ դադարեցնում է գործունեությունը։ Երկրպագուները շոկի մեջ էին

Դուետը հիմնադրվել է 1993 թվականին, և մեծ ճանաչվածություն է ձեռք բերել 1990-ականների վերջին։ Հաուս և սինտփոփ ժանրը իրար հետ համատեղելով, դուետի երգերը կարևոր դեր են կատարում ֆրանսիական հաուս երաժշտությունում։

Մինչև Daft Punk-ի ստեղծումը, դուետի անդամներ՝ Թոմա Բանգալտերն և Գի-Մանուել դե Օմեմ-Քրիստոն հանդիսանում էին Darlin’ խմբի անդամ։

Ինչքան հայտնի էր դառնում խումբը, այնքան իրենց անհարմար էին զգում կատարողները։ Երաժիշտները մեծ դժվարությամբ էին համաձայնվում հարցազրույցների, իսկ լուսանկարվելը ավելի բարդ գործընթաց էր։ Դիմակներով նրանք սկսեցին հանդես գալ հենց ամենասկզբից, բայց Muzik  ամսագրին հաջողվել էր լուսանկարել նրանց և դա միակ ամսագիրն է աշխարոհւմ, որտեղ տղաները հանդես են գալիս առանց դիմակի։

Պատմության մեջ ֆիքսված է կոնկրետ ամսաթիվը երբ Daft Punk-ը դարձավ ռոբոտ. 09/09/1999:

366f13d151e18a4dd531953373e9854b - Daft Punk. Լեգենդարների սիրված երգերը

Daft Punk-ը հիշվում է իր հետաքրքիր տեսահոլովակներով և մեծ ֆիլմերով, որոնց նկարահանման համար նրանք հրավիրում էին աշխատելու հեռանկարային և տաղանդավոր ռեժիսորների

Եկեք վերհիշենք խմբի լավագույն կատարումները։