fbpx

DailyMail-ի անդրադարձը Զվարթնոց օդանավակայանի ավիրված տեսքին

Հայնի Daily Mail պարբերականն անդրադարձել է Զվարթնոց օդանավայականի ավիրակներին:

Պարբերականը գրում է օդանավակայանի աշտարակի մասին՝ նշելով, որ նախկինում VIP-ներին ընդունող այս օդանավակայանը հիմա լքված է ու ավիրված:

«Գլխավոր մուտքը ավիրված է, պատերը մաշված, առաստաղից ջուր է կաթում, իսկ պատուհաններն էլ ջարդված են»,- գրում է Daily Mail-ը:

Նրանք խոսքով բրիտանացի ճարտարապետ Թիմ Ֆլինն ասում է, որ օդանավակայանը ճարտարապետության յուրահատուկ նմուշ է: Նա հույս ունի, որ մայիսի «Թավշյա հեղափոխության» արդյունքում հայկական կառավարության գլուխ անծաց քաղաքական ուժերը կկարողանան վերականգնել հին օդանավակայանը՝ գիտակցելով, թե որքան գեղեցիկ ճարտարապետական գործ է այն: Նա զգուշացնում է, որ եթե օդանավակայանը շարունակի մնալ անխնամ, ապա այն վերականգնելն ավելի դժվար կլինի:

«Ես գիտակցում եմ, թե որքան զբաղված է երկրի վարչապետը հիմա, բայց հույս ունեմ, որ նրա գիտակցությունը կօգնի, որ նա վերականգնի այս կառույցը: Ինչ կարծիքի էլ, որ լինենք սովետական ժամանակների մասին, մի բան հաստատ է՝ այն ժամանակվա կառույցները յուրահատուկ էին ու համարվում են պատմության մի հիշարժան մասը»,- ասել է նա:

Նշվում է նաև, որ փորձեր են արվել աշտարակը քանդել և դրա փոխարեն նոր օդանավակայանի համար այլ բան կառուցել, սակայն հին կառույցի ճարտարապետներից մեկի՝ Արթուր Թարխանյանի աղջիկը՝ Անահիտ Թարխանյանը թույլ չի տվել անել դա: Ի դեպ Անահիտ Թարխանյանը նաև «Երևանի հանրություն» դաշինքի կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու է:

 


Հին Երևանը լուսանկարներով (մաս 5)

Էրեբունի-Երևան 2800. Միջոցառումների ծրագիր

5 անվճար ու հետաքրքիր միջոցառում, որին կարելի է մասնակցել հոկտեմբերին

Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը նոր կոնցեպտով

Ալեքսանդր Թամանյանն ասել է . . .

Ժան Կլոդ Վան Դամը կժամանի Հայաստան

Երևանյան արձանների հանդերձանքը (կոլաժներ)

Հայկական 7 շինություն ստացել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ

Ոսկե ծիրան 2018-ի լավագույն 10 ֆիլմերը. Դիանա Մարտիրոսյանն է խորհուրդ տալիս [մաս 1]

Գինի խմել, լավաշ թխել, ծառ տնկել,Կասկադում շրջել… Ալեքսիս Օհանյանի երևանյան առօրյան

Yerevan Wine Days. ֆոտոներ Սարյան փողոցից

Երևանի գինու օրեր 2018. Մանրամասներ

Օդանավակայանից Երևան մտնող ճանապարհի հարակից տարածքը կվերափոխվի

Հայաստանի ճարտարապետական ժառանգությունը իտալացի լուսանկարչի նկարներում

Հին Երևանը լուսանկարներով (մաս 4)

Հին Երևանը լուսանկարներով (մաս 3)