Դալին ու լուսանկարչության արքան՝ Ֆիլիպ Հալսմանը - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Դալին ու լուսանկարչության արքան՝ Ֆիլիպ Հալսմանը

Ֆիլիպ Հալսման. լուսանկարչության հանճարը

Լուսանկարչության մեջ սյուրռեալիզմի հիմնադիր Ֆիլիպ Հալսմանը ծնվել է 1906 թվականին Ռիգայում՝ հրեաների ընտանիքում: Աշխարհին նրա անունը հայտնի է որպես 20-րդ դարի ամենահայտնի մարդկանց լուսանկարած, ամենախենթ ու անհավանական լուսանկարներ ստեղծող նկարիչ: Նա 20-րդ դարի կեսերին լուսանկարչությամբ անում էր այն, ինչ դեռ ոչ ոք չէր կարողացել ու դեռ երկար ժամանակ ոչ ոքի երևակայությունը չէր հասնի նման բարձունքների:

    

Կյանքը

Երբ Ֆիլիպը 22 տարեկան էր, նրա կյանքում տեղի ունեղավ մի դժբախտություն, որը շատ բան է փոխում նրա ճակատագրի ընթացի մեջ: Ավստրիական Ալպերում հոր հետ զբոսանքի ժամանակ նրա հայրն ընկնում է և մահանում: Վկաների բացակայության պատճառով դատարանը Ֆիլիպին մեղադրում է հայրասպանության մեջ և դատապարտում 10 տարվա ազատազրկման:

Այս դեպքը մեծ արձագանք է գտնում ժամանակի հայտնի մարդկանց շրջանում. Ֆիլիպ Հալսմանի պաշտպանությամբ հանդես են գալիս շատերը, այդ թվում՝ Ալբերտ Էյնշտեյնը, Զիգմունդ Ֆրեյդը, Թոմաս Մանը և այլք:

Ալբերտ Էյնշտեյն. լուսանկարը՝ Ֆիլիպ Հալսմանի

2 տարի բանտում անցկացնելուց հետո լուսանկարչին ազատ են արձակում՝ պայմանով, որ նա այլևս Ավստրիա ոտք չի դնի:

Այս դեպքերի մասին է պատմում Ջոշուա Սինքլերի «Ցատկ» ֆիլմը, որն էկրաններ է բարձրացել 2007-ին: Այն կարող եք դիտել այստեղ: 

Այսպես էլ Ֆիլիպ Հալսմանը հայտնվում է Փարիզում և սկսում է նկարել ժամանակի ամենահայտնի մարդկանց… Իսկ Երկրորդ Աշխարհամարտի պատճառով էլ ստիպված մեկնում է Նյու Յորքում: Հենց այստեղ էլ տեղի է ունենում Սալվադոր Դալիի հետ նրա ճակատագրական հանդիպումը, թեպետ երկուսն էլ երկար տարիներ նույն Փարիզում էին ապրում և վաղուց կարող էին հանդիպած լինել:

Գեղանկարչության խենթ հանճարը ու լուսանկարչության խենթ հանճարը

Նյու Յորքում գտնվելու առաջին ամիսներին արդեն Հալսմանը հասցրել էր բավական ճանաչվել նաև ամերիկացիների շրջանում: Իսկ երբ նրան վստահվեց Դալիի ցուցադրության լուսանկարահանումը, նկարչի ու լուսանկարչի ստեղծագործական ճանապարհները միացան միանգամից:

Նրանց հաջորդ համագործակցությունն արդեն բավական անձնական էր. այստեղ Հալսմանը լուսանկարել էր Դալիին: Երբ երկու խենթ հանճարներ միանում են, ստացվում է ինչ-որ նոր ու անկրկնելի բան. լուսանկարչության մեջ նրանք փորձում էին ստանալ այն, ինչ Դալին ստացել էր գեղանկարչության մեջ: Սյուրռեալիզմ և վառ երևակայություն. ստեղծվում է նրանց առաջին համատեղ աշխատանքը՝ «Pre-Natal Memory» վերնագրով, որը հաջորդ տարի լույս է տեսնում Դալիի «Սալվադոր Դալիի գաղտնի կյանքը» գրքում:

Հաջորդ տասնամյակների ընթացքում Հալսմանն ու Դալին տարվա մեջ գոնե մեկ անգամ «խաղում էին» միասին:

Սքանչելի խաղ է այն ընթացքը, երբ ստեղծում ենք պատկերներ, որոնք բացի մեր երևակայությունից ուրիշ էլ ոչ մի տեղ չկան: Ամեն անգամ երբ ինձ վառ կերպար էր պետք լինում իմ ամենավայրի գաղափարներն իրականացնելու համար, Դալին սիրով համաձայնվում էր: Եվ ամեն անգամ, երբ Դալին էր մտածում ինչ-որ տարօրինակ լուսանկար, որը թվում էր՝ անհնար է իրականացնել, ես անպայման լուծում գտնում էի:

Ֆիլիպ Հալսման, 1972 թվական

Նրանց բեղուն, հարուստ, անհավանական ստեղծագործական ընկերությունը, որը տևեց 37 տարի, իր մեջ արտացոլում է 20-րդ դարի մշակույթի բոլոր նորամուծություններն ու տենդենցները, բոլոր խենթ ու անհավանական ուղղությունները: Ֆիլիպ Հալսմանը լուսանկարիչ էր, որը ստեղծում էր արվեստ՝ բառի բուն և իսկական իմաստով, իսկ նրա՝ Դալիի դիմանկարները հավերժ կմնան պատմության մեջ իրենց էքսցենտրիկությամբ ու երևակայության խենթացնող խաղերով:

          

 

 


Ինչ դիտել տանը. Հայաո Միյաձակիի մասին պատմող նոր վավերագրական ֆիլմը

Մի գլուխգործոցի պատմություն. The Madonna of Port Lligat

Հանճարեղ կինոռեժիսորները ֆոտոխցիկով

John Kacere. կանացի հետույքների ու գեղեցկության նկարիչը

Աշխարհի ամենաթանկ ֆոտոները [5 լուսանկար]

Մերիլին Մոնրոն՝ Էդ Քլարկի օբյեկտիվում

Մեկ օր Սալվադոր Դալիի հետ. մեծ սյուրռեալիստի բացառիկ լուսանկարները

Հայտնիների վենետիկյան հանգստի բացառիկ լուսանկարները…

Մարդիկ պատմում են հայտնի մարդկանց հետ իրենց անհավանական հանդիպումները

Փարիզի Աստվածամոր տաճարը՝ հայտնի լուսանկարիչների օբյեկտիվում

Սալվադոր Դալիի «Ալիսը հրաշքների աշխարհում» բացառիկ շարքը

Զրուցեցինք լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի հետ

Մարկ Տվենը և նրա սիրելի կատուները (լուսանկարներ)

Զրուցեցինք Գերման Ավագյանի հետ

«Տարվա ստորջրյա լուսանկարիչ» նախագծի հաղթող աշխատանքները

Սելֆի, որի արդյունքում վնասվել են Դալիի և Գոյայի կտավները