-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ջոան Ռոուլինգն դեռ 2007 թ. է հայտնել, որ Հոգվարթսի սիրված տնօրեն Ալբուս Դամբլդորը համասեռական էր, ու, որ իրեն և չար հրաշագործ Գրինդելուոլդին ոչ այնքան պարզ անցյալ է միավորում:
Ինչպես հայտնի է, Դամբլդորը մեկ անգամ չէ, որ հրաժարվել է մրցել սև կախարդանքին տիրապետող հրաշագործի հետ: Արդյո՞ք պատճառը միայն այն էր, որ նրանց միավորում էր երիտասարդ տարիների ամուր ընկերությունը: Ինչպես արդեն հայտնել էր Ռոուլինգը և ինչպես արդեն տեսել ենք «Ֆանտաստիկ գազանները. Գրինդելուոլդի հանցանքները» ֆիլմում, նրանք բացի լավ ընկերներ լինելուց, կապված էին նաև յուրահատուկ կապով ու երդումով՝ երբեք իրենց կախարդական ուժերը չօգտագործել միմյանց դեմ: Բացի սա, երկուսն էլ համասեռական էին ու սիրահարված իրար:
Գրքաշարի հեղինակն այս մասին օրերս կրկին խոսել է՝ հայտարարելով.
«Նրանց ամուր սիրային կապը, կիրքն ու սեքսն էին միավորում: Նրանց միջև շատ ուժեղ էմոցիոնալ կապ կար: Հենց սա է պատճառը, որ ինձ նրանց հարաբերությունների ինտիմ մասն ավելի քիչ է հետաքրքրում, քան զգայականը: Ի վերջո այն զգացմունքները, որ այս երկու հերոսները տածում էին իրար հանդեպ շատ ավելի հետաքրքրաշարժ և ուշագրավ էին, քան այս հարաբերությունների ինտիմ մասը: Իրական զգացմունքներն ամենակարևորն են մարդկային հարաբերություններում»:
Նշենք՝ «Ֆանտաստիկ գազանները» ֆիլմաշարում երիտասարդ Դամբլդորին մարմնավորում է Ջուդ Լոուն, իսկ Գրինդելուալդին՝ Ջոնի Դեփը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո