Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Դասականների հետքերով. 5 ֆիլմ Լուիս Բունյուելից

bu - Դասականների հետքերով. 5 ֆիլմ Լուիս Բունյուելից

Սիրված ռեժիսոր Լուիս Բունյուելը ծնվել է 1900 թ. փետրվարի 22-ին Կալանդայում, Իսպանիա: Այսօր նշվում է ռեժիսորի 118 ամյակը:
Ստորև ծանոթացեք ռեժիսորի 5 լավագույն ֆիլմերին:

1. Վիրիդիանա/Виридиана/Viridiana, 1961

Դերերում՝ Սիլվիա Պինալ, Ֆրանսիսկո Ռաբալ ևն

Պերես Գալդոսի 1895 թ. «Ալմա» ստեղծագործության էկրանավորումը պատմում է Վիրիդիանա անունով մի աղջկա մասին, որը պատրաստվում է միանձնուհի դառնալ: Աղջկան իր հովանավորության տակ է վերցրել քեռին, որը ամեն հարցում օգնում և աջակցում է Վիրիդիանային: Սակայն աղջիկը չէր էլ կարող պատկերացնել, որ իրականում քեռին սիրահարված է նրան:
1961 թ. ֆիլմն արժանացել է «Ոսկե արմավենու»:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

2. Անդալուսի շունը/Андалузский пес/Un chien andalou, 1929

 Դերերում՝ Սիմոնա Մարյոյ, Լուիս Բունյուել ևն

Ընդհամենը 17 րոպե տևողությամբ այս ֆիլմի վերաբերյալ կարծիքները շատ հակասական են. մարդկանց մի մասը հավանում, իսկ մյուս մասը՝  անիմաստ է համարում այն: Սյուրռեալիստիկ մի քանի կերպարներ, որոնք հաճելի կամ տհաճ կլինեն ձեզ համար:
Ֆիլմի կերպարներից մեկը մարմնավորել է ռեժիսորը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

1 2