-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Լոնդոնի ժամանակակից լուսանկարչության Francesca Maffeo -ի անվան ցուցասրահում (մարտի 24-14-ը) առաջին անգամ կներկայացվի բրիտանացի ռոք երաժիշտ David Bowie-ի անձնական լուսանկարների շարքը: Նոր ցուցահանդեսը բացահայտում է David Bowie-ի անձնական կյանքի որոշ մանրամասներ, որի հեղինակը ռոք երաժշտի մանկության ընկերն ու ճանապարհորդական ուղեկից Geoff MacCormack-ն է:
1973 թվականն էր, երբ հեռախոսս զնգած, և «ռոք երաժշտության քամելեոն»-ի ձայնն ինձ ասաց՝ պետք է մեկնեմ իր The Spiders From Mars ռոք խմբի հետ շրջագայության: Նա բացատրում էր ինձ թռիչքներից իր ֆոբիայի մասին, և մենք ստիպված պետք է ճանապարհորդեինք Լոնդոնից Նյու Յորք և Լոս Անջելեսից Ճապոնիա, այնուհետև Ճապոնիայից Ռուսաստան և այս ամենը ծովի վրայով:
Geoff MacCormack
Այս ճանապարհորդությունը հնարովի ֆանտազիա չէ, սա այն է, ինչ իրականում պատահել է Bowie-ի դպրոցական ընկեր՝ Geoff MacCormack-ի հետ: Այդ ժամանակ նա աշխատում էր Լոնդոնի շինարարական թերթերից մեկի համար գովազդային տարածքներ վաճառելով, երբ ռոք երաժշտից ստացավ այս զարմանալի հրավերը: Բարեբախտաբար McCormack-ն այժմ գրող, պրոդյուսեր և լուսանկարիչ է, որը հետագայում գրեց՝ «Ընկերակցություն, որը տևեց 3 տարի»:
MacCormack-ի նկարներն այնքան մտերմիկ են, որ բացահայտում են խառնաշփոթի մեջ ստեղծագործ ու հանգստի մեջ անպաշտպան Bowie-ին:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո