fbpx

«Դեդփուլ»-ի սցենարիստները մերժել են Կարիբյան ծովի ծովահեններին

«Դեդփուլ»-ի սցենարիստներ Ռեթ Ռիզը և Փոլ Վերնիկը հրաժարվել են գրել «Կարիբյան ծովի ծովահենները» շարքի նոր մասի սցենարը: Իսկ թե ինչն է նման որոշման պատճառը, սցենարիստները որևէ կերպ չեն մեկնաբանում:

Հիշեցնենք՝ «Կարիբյան ծովի ծովահենները» շարքի նոր ֆիլմի աշխատանքների մեկնարկի մասին հայտնի էր դառձել դեռ անցյալ տարվա հոկտեմբերին: Disney ընկերությունը սցենարիստներին հրավիրել է նախապատրաստական աշխատանքների ամենասկզբից, բայց ինչպես տեսնում ենք նրանց ջանքերը զուր են անցել:

Deadline-ի փոխանցմամբ Disney-ը արդեն իսկ գտել է նոր սցենարիստներ, որոնք աշխատում են նախագծի վրա, բայց նաև շշուկներ են պտտվում, որ Ռեթ Ռիզի և Փոլ Վերնիկի բացակայության պայմաններում նախագիծը կփակվի:

Disney-ը շարքի նոր ֆիլմի նախապատրաստական աշխատանքները սկսեց այն ժամանակ, երբ արդեն ակնհայտ էր, որ վերջին «Մեռյալները հեքիաթներ չեն պատմում (Мертвецы не рассказывают сказки)» մասը համատարած բացասական արաձագանք է գտել թե՛ կինոքննադատներ և թե՛ կինոսերների շրջանակներում: