-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Netflix-ը «Եվրատեսիլ» երգի մրցույցի մասին նոր ֆիլմ է պատրաստվում թողարկել:
Ֆիլմը պատմում է մի իսլանդացի զույգի՝ Լարս Էրիքսոնգի և Սիգրիթ Էրիքսդոտթիրի, և ռուս երգիչ Ալեքսանդր Լեմտովի մասին, որոնք պայքարում են դառնալ այս հայտնի երաժշտական մրցույթի հաղթողը:
Ֆիլմի նկարագրության մեջ ասվում է՝ «Երբ Լարսն ու Սիգրիթը բացառիկ հնարավորություն են ստանում ներկայացնել իրենց երկիրն աշխարհի ամենահայտնի երգի մրցույթում, նրանք փորձում են ցույց տալ, որ ցանկացած երազանք կարող է իրականանալ, եթե պայքարես դրա համար»:
Կատակերգական այս ֆիլմում կլինի արյուն, քրտինք, ծիծաղ ու արցունքներ, մինչդեռ հերոսները մեզ իրենց հետ կտանեն ընկերությամբ, դավաճանությամբ ու լավ երաժշտությամբ ուղղորդվող մի հետաքրքիր ճանապարհորդության:
Դերերում են լինելու Ուիլ Ֆերելը, Ռեյչլ ՄաքԱդամսը, Դեն Սթիվենսը, Փիրս Բրոսնանն ու Դեմի Լովատոն, իսկ ռեժիսորն է Դեվիդ Դոբկինը, հեղինակն ու պրոդյուսերն էլ Ուիլ Ֆերելը:
Ֆիլմի նկարահանումները տեղի են ունենում Իսլանդիայում ու Մեծ Բրիտանիայում: «Եվրատեսիլը» կթողարկվի 2020թ.-ին:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո