Դենիել Դեյ-Լուիսն ասում է... - VNews

Դենիել Դեյ-Լուիսն ասում է…

  • Յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա, թե ինչի է ունակ: 

 

  • Դերասանությունը մարդկանց, այլ մարդկանց մասին է, այլապես դու չես խաղա՝ դու մենախոսությամբ կզբաղվես:

 

  • Ես կարծում եմ, որ ունեմ ինքնախաբեությամբ զբաղվելու համար շատ մեծ ներուժ, և հետևաբար ինձ համար դժվար չէ հավատալ, որ ես՝ ես չեմ, այլ ուրիշ մարդ եմ:

 

  • Որքան պարզ և հասարակ է մարդն, այնքան կասկածամիտ եմ ես նրա հանդեպ: Ինձ դուր է գալիս մտածել, որ կարևոր բաները մնում են չբացահայտված: 

 

  • Երիտասարդ տարիքում ես որոշումներ եմ կայացրել, որոնք չպետք է կայացնեի: Եվ, այսօր, հետադարձ հայացք գցելով անցյալիս, ես հասկանում եմ, որ այն դեպքերում, երբ չեմ լսել ներսիս ձայնին, գրեթե միշտ սխալվել եմ: 

 

  • Ձայնը՝ բնավորության խորը, անհատական արտացոլումն է: 

 

  • Ես հիշում եմ, որ ուրիշ դերասանների աշխատանքն է ինձ միշտ զարմացրել և նոր շունչ հաղորդել:

 

  • Դերասաններս հակված ենք զգալ, որ այս կամ այն աշխատանքը վերջինն է մեզ համար: Մեր գլխում փոքրիկ էլեկտրոդ են տեղադրում և մենք միշտ մտածում ենք. «Եղի՛ր շնորհակալ, եղի՛ր շնորհակալ, եղի՛ր շնորհակալ»:

 

  • Ներսումս միշտ մրցակցում եմ, ես չեմ ցանկանում, որ ուրիշները հաջողության հասնեն՝ ես ատում եմ մարդկանց:

 

  • Ինձ միշտ ոգևորել են այն բոլոր կյանքերը, որոնցով ես երբեք չեմ ապրել: 

  • Ողջ մնա՛, քանի որ կարևոր չէ, թե ինչ տեղի կունենա՝ ես կգտնեմ քեզ: Կարևոր չէ, թե ինչքան երկար կտևի այդ վիճակը և ինչքան հեռու կլինես ինձնից՝ ես կգտնեմ քեզ: 

 

  • Այնքան երկար տարիներ եմ վայրագ ու դաժան եղել: Ներսումս վճռականության սերմեր կային, որոնց մասին ես չգիտեի, որոնց գոյությունը չէի ուզում ընդունել: Դրա փոխարեն ես անախորժությունների մեջ էի ընկնում և չարաշահում ալկոհոլը:

 

  • Հեշտ է սիրել մարդասիրությունը, երբ դու այդքան հեռու ես դրանից: 

 

  • Ինձ այնքան էլ դուր չի գալիս հիմար լինելու միտքը, բայց ես բավականին արագ սովորեցի, որ սայթաքելն ու հիմար լինելը՝ կյանքի անհրաժեշտ պայմաններն են:

 

  • Ես ոչ մեկին չեմ ընդօրինակել, բայց կյանքումս շատ հերոսներ են եղել. ես հերոսներին պաշտելու մեծ ներուժ ունեմ:

 

  • Ես ծնունդով այնտեղից եմ, որտեղ հերետիկոսություն է խոստովանելը, որ ցանկանում ես ֆիլմերում նկարահանվել, այն էլ՝ ամերիկյան ֆիլմերում:

 

  • Հորս մասին իմ հիմնական հիշողությունները կապված են վերջինիս հիվանդության հետ:

 

  • Եկավ մի տարիք, երբ ինձ համար ակնհայտ էր, որ այն աշխատանքը, որն անում եմ, հենց այն աշխատանքն է, որը որ ես պետք է անեի:

 

  • Իմ և ժամանակի միջև տարօրինակ կապ կա. ես չեմ զգում, թե ինչպես է այն սլանում:

 

  • Գուցե ես լուրջ եմ այն պարզ պատճառով, որ գիտակցում եմ այն ամենի անհեթեթության չափը, ինչով որ զբաղվում եմ: 

Թարգմանությունը՝ VNews-ի

Կարդացեք նաև՝

Գրեյս Քելլին ասել է…

Մարինա Ցվետաևան ասել է…

Դեն Բրաունն ասում է…

Գուստավ Ֆլոբերն ասել է…

Գի դը Մոպասանն ասել է…

Ամադեո Մոդիլիանին ասել է…

Թրումեն Կապոտեն ասել է…

Վլադիմիր Նաբոկովն ասել է…

Անտոն Չեխովն ասել է…

Իվ Սեն Լորենն ասել է…

Սթենլի Կուբրիկն ասել է…

Հռոմի Պապն ասում է…

Ջեք Քերուակն ասել է…

Հովհաննես Այվազովսկին ասել է…

Լուիս Քերոլն ասել է…

«Մենք ենք մեր սարերը» ասում է…

Անդրեյ Զվյագինցևն ասում է…

«Մեծն Գեթսբին» ասում է…

Քեյթ Բլանշեթն ասում է…

Սերգեյ Դովլաթովն ասում է…

ֆեդերիկո Ֆելինին ասում է…իրադեղյանն ասում է …

Հրանտ Մաթևոսյանն ասել է…

Սելինջերն ասում է…

Բորխեսն ասում է…

Կաֆկան ասել է…

Հեմինգուեյն ասել է…

Մայր Թերեզան ասել է…

Չարլի Չապլինն ասել է…

Պաուլու Կոելյուն ասում է…

Քվենտին Տարանտինոն ասում է…

Ֆաինա Ռանևսկայան ասել է…

Չարլզ Բուկովսկին ասել է…

Հրանտ Մաթևոսյանն ասել է…

Սելինջերն ասում է…

Բորխեսն ասում է…

Կաֆկան ասել է…

Դոստոևսկին ասել է…

Հարուկի Մուրակամին ասում է…

Հեմինգուեյն ասել է…

Պաուլու Կոելյուն ասում է…

Պարույր Սևակն ասել է…

«Սիրելու արվեստը» ասում է…

Ֆրեյդն ասում է…

Հովհաննես Թումանյանն ասել է…

 


Գեղեցկության բանաձևեր Կոկո Շանելից

Սիլվա Կապուտիկյանն ասել է․․․

Պաուլու Կոելիու «Տասնմեկ րոպե» [մտքեր, մեջբերումներ]

Աքիլեսյան գարշապար. թևավոր խոսքի հետքերով

Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ»-ը ասում է…

Աննա Ախմատովա․ Приходи на меня посмотреть. Приходи. Я живая. Мне больно.

Ընտանիք. մեջբերումներ ամենակարևորի մասին

Quiz. Հայ կինոն ասում է…

Բրոդսկին ասել է…

Փոքրիկ իշխանի մտքերը [աշխարհի ամենաբարի փիլիսոփան]

Ֆրեյդը ՍԻՐՈ մասին ասել է․․․

Սիրված խորհրդային հերոսների խոսքերով…

Ակսել Բակունցն ասել է․․․

«Աննա Կարենինան» ասում է․․․

Սոս Սարգյան [խոհեր անհունի]

Օշոն ասել է․․․