Դերասաններ, որոնք հազիվ են փրկվել մահից նկարահանումների ժամանակ - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Դերասաններ, որոնք հազիվ են փրկվել մահից նկարահանումների ժամանակ

Դերասան լինելն այնքան էլ հեշտ չէ, որքան թվում է: Սա ապացուցում են մի շարք դերասաններ, որոնք հազիվ են կարողացել ողջ մնալ նկարահանման հրապարակում: Ահա այդ դերասաններից մի քանիսը`

Մեթյու Ֆոքս

Մեթյու Ֆոքսը դանակահարվել է հայտնի «Կորուսյալները»/ «Lost» սերիալի ժամանակ: Դանակը, որով դերասանը վնասվել էր իրական էր, այլ ոչ թե նկարահնումների համար նախատեսված: Բարեբախտաբար Ֆոքսը պաշտպանիչ ժիլետ էր կրում:

Ջենիֆեր Լոուրենս

Ջենիֆեր Լոուրենսը գրեթե խեղդվել է «Քաղցած խաղեր»-ի/ «Hunger Games» նկարահանումների ժամանակ: Նկարահանման ժամանակ նրա մարմնավորած կերպարը պետք է վազեր թունելի միջով: Մառախուղ/ ծուխ արձակող մեքենայի հետ ինչ-որ բան էր պատահել և այն սկսել է վնասակար ծուխ արձակել: Լոուրենսը հազիվ է կարողացել դուրս վազել թունելից առանց խեղդվելու:

Ջորջ Քլունի

Ջորջ Քլունին աշխարհի ամենահայտնի դերասաններից մեկն է, բայց սա էլ չի օգնել նրան խուսափել նկարահանման հրապարակում կյանքը կորցնելու վտանգից. «Սիրիանա»/«Syriana» ֆիլմի նկարահանումների ժամանակ Քլունին վնասել է մեջքը և ստիպված է եղել վիրահատվել:

Հոլի Բերի

«Մեռիր, բայց ոչ հիմա»/ «Die Another Day» ֆիլմի նկարահանումների ժամանակ մի ռոմանտիկ դրվագ կա, որտեղ Հոլի Բերին միրգ է ուտում և միաժամանակ սկսում համբուրել Փիրս Բրոսնանին: Պատմում են, որ դերասանուհին այնգան է տարված եղել դրվագով, որ սկսել է խեղդվել, բարեբախտաբար նրան կարողացել են փրկել:

Ջերարդ Բաթլեր

«Ալիքներ հաղթահարողները»/«Chasing Mavericks» ֆիլմի նկարահանումների ժամանակ հսկայական մի ալիք Ջերարդ Բաթլերին ստիպել է սուզվել: Դերասանը փրկվել է  խեղդվելուց:

Ջոզեֆ Գորդոն Լեվիթ

Ջոզեֆ Գորդոն Լեվիթը «Հատուկ առաքում»/ «Premium Rush» ֆիլմի նկարահանման ժամանակ հզոր արագությամբ բախվել է նյույորքյան տաքսիներից մեկին, ինչի պատճառով 31 կար է ստացել:

1 2

ուրախ և զավեշտալի դեպքեր նկարահանման հրապարակում

Փաստեր Թոմ Հենքսի կյանքից

Թոմ Հենքսի մտքերից. ուրախության, նիհարելու և դերասանական էտապների մասին

Թոմ Հենքսը կնոջ հետ կորոնավիրուսի թեստ է հանձնել…

Հինն ու նորը. ինչպիսին են հայտնի րիմեյքների օրիգինալ տարբերակները

5 ֆիլմ բաց տեսարաններով

2019-ի աշխարհի ամենաշատ վարձատրվող դերասանուհիներն ըստ Forbes-ի

Նիքոլաս Քեյջը պատմում է՝ ինքն է համոզել Ջոնի Դեփին դերասան դառնալ

Հայտնի մարդիկ, որոնք այլ մասնագիտություններ ունեն

Ջիմ Քերրին, Ջուլիա Ռոբերթսը, Ջորջ Քլունին դուրս են մնացել «Էմմի 2019»-ի անվանակարգերից

Հաստատվել է՝ Օսթին Բաթլերը կմարմնավորի Էլվիս Փրեսլիին

21-րդ դարի աստղերը հայտնի կտավների հերոսներ են դարձել

Էլվիս Փրեսլիին նոր ֆիլմում կմարմնավորի այս 4 դերասաններից մեկը

5 հայտնի մարդիկ, որոնց բարեգործությունները կզարմացնեն քեզ

Աստղեր, որոնք այլ աստղերի երկրպագուներն են

Գայ Ռիչին խոսել է իր և նոր «Ալադինի» մասին