Դերասանուհի Թիլդա Սուինթոնը ֆիլմեր է խորհուրդ տալիս - VNews

Դերասանուհի Թիլդա Սուինթոնը ֆիլմեր է խորհուրդ տալիս

Schulman ACentralParkStrollwithTildaSwinton - Դերասանուհի Թիլդա Սուինթոնը ֆիլմեր է խորհուրդ տալիս

Ռեժիսորների և դիզայների «էլֆիական և այլմոլորակային» մուսա, թատրոնի և (հիմնականում հեղինակային) կինոյի դերասանուհի Թիլդա Սուինթոնը Բրիտանական կինոինստիտուտի հետ համատեղ կազմել է ֆիլմացանկ՝ բաղկացած այն ֆիլմերից, որոնք դերասանուհու կարծիքով պետք է դիտեն կինոյի բոլոր սիրահարները։  Vnews-ը ներկայացնում է այդ ցուցակը՝ դերասանուհու մեջբերումներով ու մեկնաբանություններով հանդերձ։

Յասուձիրո Օձու «Ես ծնվեցի, բայց…», 1932

Ճապոնական և համաշխարհային կինեմատոգրաֆի դասականի ֆիլմը գլխավորում է բրիտանական դերասանուհու ցուցակը։ Սուինթոնը այն նկարագրում է իբրև «հիասչանք, լուռ գլուխգործոց մանկության, եղբայրության և հայրերի հետ բանակցելու ու խաղի կանոնները սովորելու մասին»։ 

Ալեն Գիրոդի, «Անծանոթը լճի մոտ», 2013

Ֆրանսիական ամառային լճակ, որտեղ և որի շուրջ ձևավորվում է երկու տղամարդկանց կրքոտ սիրավեպը։ Ավելի շուտ Ֆրենկը սիրահարվում է Միշելին՝ գիտակցելով, որ կապը անհետևանք չի մնա։ Սուինթոնը նկարագրում է ֆիլմն այսպես՝ «Նրբագեղ տրամադրությամբ ամառային նավարկություն։ Տղաները փնտրում են տղաների և լքվածության անդորրություն։ Շունչ կտրող, ուշաթափության հասցնող ուսումնասիրություն անտանելի լարումով, վտանգի սիրավեպ և իսկական էրոտիկ բաղձանք»։ 

41148fe3 2425611 lg 960x540 - Դերասանուհի Թիլդա Սուինթոնը ֆիլմեր է խորհուրդ տալիս

«Անծանոթը լճի մոտ», 2013

 

Ապիչատպոնգ Վիրասեթաքուլ, «Քեռի Բունմին, ով հիշում է իր նախկին կյանքերը», 2001 

Սուինթոնն այս ցուցակում ներառել է անցած տասնամյակի ևս մեկ ֆիլմ՝ 2001 թվականի Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր՝ Ապիչատպոնգ Վիրասեթաքուլի «Քեռի Բունմին, ով հիշում է իր նախկին կյանքերը»։ «Դանդաղ կինո է՝ մաքսիմալ իմերսիվ, կողմնական, ռեզոնանսային։ Դիտումից հետո զգացողություն է, ասես Ապիչատպոնգի ֆիլմերը երազումդ ես տեսել… Դրանք տանում են քեզ այնտեղ, որտեղ դու երբեք չես եղել։ Մի՛ շտապիր վերադառնալ»։

 

Ռոբերտո Ռոսելինի, «Ճամփորդություն դեպի Իտալիա», 1954

Իր սիրելի ֆիլմերի թվում դերասանուհին նաև առանձնացնում է Ռոբերտո Ռոսելինիի «Ճամփորդություն դեպի Իտալիա»-ն (1954), որը Սուինթոնը որակավորում է իբրև իր իմացած «ամենաէլիպտիկ և դյութիչ ֆիլմերից մեկը: Ջորջ Սանդերսը և Ինգրիդ Բերգմանը հայտնվել են օտարացման բնապատկերում՝ իրարից, հարավային Իտալիայից։ Կցկտուրության, միայնության և տենչանքի ուսումնասիրություն՝ կառուցված հրաշքի հանդեպ պայծառ հավատով»։ 

 28081id 28081 080 primary w1600 960x540 - Դերասանուհի Թիլդա Սուինթոնը ֆիլմեր է խորհուրդ տալիս

«Ճամփորդություն դեպի Իտալիա», 1954

Ցանկում առկա են նաև Ժան Կոկտոյի «Գեղեցկուհին և հրեշը» (1946), Ֆրից Լանգի «Մ»-ը (1931), Պիեր Պաոլո Պազոլինիի «Մեդեա»-ն (1970), իսկ Բիլ Դուգլասից միանգամից 3 ֆիլմ՝ «Իմ մանկությունը» (1973), «Իմ ազգուտակը» ( 1974) և «Իմ ճանապարհը դեպի տուն» ( 1979): Բացի Յասուձիրո Օձուի վերոհիշյալ ֆիլմից, Սուինթոնը նաև կարևորում է համաշխարհայինդասականի «Մի պատմություն Տոկիոյում»-ը (1953): Լանգի «Մ»-ի մասին էլ Սուինթոնն ունի սեփական մեկնաբանությունը. «Ֆրից Լանգի առաջին հնչունային ֆիլմը։ Գերմանական էքսպրեսիոնիզմի կինոտաճար։ Պետեր Լորեն երեխայասպանի դերում, Բեռլին, 1931 թվական։ Հետապնդում։ Կալանավորում։ Գուցե սա է հոգեբանական թրիլերի բնօրինակը. այն ներքաշում է մեզ բոլորիս: Անողոք կոշտ և անպատմելի իմաստուն»։


Օդեսայի միջազգային կինոփառատոն. Հայաստանը՝ ժյուրիի կազմում ու Կաննի մեծ ֆիլմերը

Ի՞նչ դիտել տանը. Ինգմար Բերգմանի ամենաթեթև, ջերմ ու դյութիչ ֆիլմերից՝ «Ամառը Մոնիկայի հետ»

Ի՞նչ դիտել տանը. փայլուն դերասանական կազմով ու բրիտանա-իտալական էսթետիկայով օսկարակիր «Տեսարանով սենյակը»

Ի՞նչ դիտել տանը. Ալֆոնսո Կուարոնի «Քո մայրիկին նույնպես» զգացմունքային րոուդ-մուվին

Ի՞նչ դիտել տանը. ամառային մթնոլորտով ֆիլմեր, որոնք դուք հնարավոր է դեռ չեք տեսել

Կինո՝ կյանքի հիմքով. «Պատանդները»

Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում Հայաստանում կամ ինչպես կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը նկարեց իր առաջին ֆիլմը

10 ամենաթանկ ֆիլմերը

Ինչ դիտել տանը. եռակի օսկարակիր Ֆրենսիս ՄքԴորմանդի ֆիլմերից, որոնք գուցե չեք տեսել

Մայիսին թողարկվելիք 10 լավագույն ֆիլմերը՝ ըստ BBC-ի

Օսկար 2021. քոչվորների տրիումֆը

BAFTA 2021. առաջին օրվա հաղթողները

5 ֆիլմ + 5 գիրք [Արեն Մալաքյան]

Ինչու՞ է Ռեգե Ժան֊Փեյջը հեռացել «Bridgerton»-ից

Առաջիկա շաբաթվա կինոպրեմիերաները

93-րդ Օսկարը. ինչպիսին է լինելու տարվա կարևորագույն (մի փոքր տարօրինակ) կինոմրցանակաբաշխությունը