-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Աշխարհահռչակ իտալացի դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան կինոյում ունեցած իր հաղթական հաջողություններին զուգահեռ զբաղվում էր նաև նկարչությամբ և քանդակագործությամբ։ Դեռ երիտասարդ տարիներին նա ավարտել էր Գեղարվեստի Ակադեմիան, սակայն նրան իր տաղանդն ու գեղեցկությունը տարել էին ինքնարտահայտման միանգամայն այլ ուղով։ Կինեմատոգրաֆը գրավել էր երիտասարդ գեղեցկուհու ուշադրությունը։
Կինոյում ձեռք բերած հնչեղ ու մեծ հաջողությունից հետո 90-ականներին ավարտելով իր կինոկարիերան Ջինա Լոլոբրիջիդան վերադարձավ իր առաջին սիրուն` քանդակագործությանը։
Այժմ նրա ստեղծագործական կենսագրության մեջ հաշվվում են մեկ տասնյակից ավելի քանդակներ, որոնք իրականացված են բրոնզից կամ գիպսից և ունեն բնական չափեր։
Իհարկե դերասանուհու համար իր քանդակագործական ստեղծագործությունները ստեղծելիս լավագույն ոգեշնչման աղբյուր է դարձել կրկին կինեմատոգրաֆը։
Քանդակագործությունը Ջինայի կախարդական ոսկե հայելին է, որի մեջ նոր կյանք ու կերպարանք էին ստանում կինոյում խաղացած նրա հերոսուհիները` իրենց զգացմունքներով, հույզերեով, գեղեցկությամբ ու հմայքով: Էսմերալդա, թագուհի, Պաոլինա Բորգեզե …
Ջինա Լոլոբրիջիդան բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում, Փարիզում, Վենետիկում և այլուր, բոլորն էլ պսակվել են մեծ հաջողությամբ։
Նա այսօր Ֆրանսիայի, Իտալիայի և Ռուսաստանի Գեղարվեստի ակդեմիաների պատվավոր անդամ է։ Նա իր «Ապրենք միասին» քանդակային կոմպոզիցիայի համար արժանացել է ֆրանսիական Պատվո լեգիոնի շքանշանի։
Վիդեո
Ֆոտո