Դերասանուհիներ, որոնք մեկից ավելի Օսկար ունեն - VNews

Դերասանուհիներ, որոնք մեկից ավելի Օսկար ունեն

es ashxatum em 2 7 - Դերասանուհիներ, որոնք մեկից ավելի Օսկար ունեն

«Օսկար»՝ այդքան ցանկալի, այդքան մոտ և այդքան հեռու. նրանք տարիներով աշխատում են, որ արժանանան այդ բաղձալի արձանիկին, և միայն լավագույններն են տուն գնում արձանիկը ձեռքին:

Ձեզ ենք ներկայացնում 5 դերասանուհի, որոնց բախտն այս հարցում շատ է բերել. նրանք 1-ից ավել Օսկար ունեն:

Քեթրին Հեփբըրն

Ցանկը սկսում ենք ամերիկացի սիրված դերասանուհի Քեթրին Հեփբըրնից: Դերասանուհին իր առաջին Օսկարը ստացել է Լոուել Շերմանի «Վաղ փառք» (“Morning Glory”) ֆիլմի համար:
Այս դրամատիկ կինոժապավենի գլխավոր հերոսուհին Եվա Լավլեյսն է, որը երազում է դերասանուհի դառնալ և իր երազանքին հասնելու համար պատրաստ է ամեն ինչի: Գրպանում ոչ մի գրոշ չունենալով, բայց մեծ, շատ մեծ հույսերով աղջիկն ուղևորվում է Նյու Յորք, որ «գրավի» այն: Միակ բանը, որ Եվան ունի՝ նամակն է Բեռնարդ Շոուից:
1934 թ. Քեթրինն այդքան բաղձալի ոսկեգույն արձանիկը ձեռքում է տուն գնում:

1 3 960x983 - Դերասանուհիներ, որոնք մեկից ավելի Օսկար ունեն

Հաջորդը Սթենլի Կրամերի «Գուշակիր՝ ո՞վ է գալիս ճաշելու» (“Guess Who’s Coming to Dinner”) ֆիլմը, որն էկրաններ է բարձրացել 1967 թ., իսկ 1968 թ. Օսկարով տուն ճանապարհել Քեթրինին:
Գլխավոր հերոսուհին Հավայան կղզիներում իր արձակուրդն անցկացնելուց հետո տուն է վերադառնում և ծնողներին հայտնում, որ ամուսնանում է: Աղջկա ընտրյալը սևամորթ է: Պատկերացնո՞ւմ եք ծնողների զարմացած և ջղայնացած դեմքերը, երբ նրանք իրենց դստեր շուրթերից լսում են այդ լուրը: Ծնողները դեմ են այդ միությանը, բայց տղան ոչ մի դեպքում չի հանձնվի:

գւ 960x640 - Դերասանուհիներ, որոնք մեկից ավելի Օսկար ունեն

Մյուս օսկարները Հեփբըրնը ստանում է Էնթոնի Հարվիի 1968 թ. «Ձմռան առյուծ» (“The Lion in Winter”) և Մարկ Ռայդելի 1981 թ. «Ոսկե լճում» (“On Golden Pond”) ֆիլմերի համար:
Առաջին ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1183 թ.: Անգլիայի թագավոր Հենրիխ 2-րդը հայտարարում է, որ եկել է թագաժառանգ ընտրելու ժամանակը: Շատերն են գալիս թագավորին տեսակցության, սակայն նրանց չի հուզում վերջինիս հոգեվիճակը՝ նրանք միայն իշխանության են տենչում:

Մյուս ֆիլմը մի պրոֆեսորի և նրա ընտանիքի մասին է:

Մերիլ Սթրիփ

Ցանկում հաջորդն անկրկնելի Մերիլ Սթրիփն է, որն իր առաջին Օսկարը ստացել է Ռոբերտ Բենթոնի «Կրամերն ընդդեմ Կարմերի» (“Kramer vs. Kramer”) ֆիլմի համար: Դերասանուհին առաջադրվել էր «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում:
Ֆիլմը Կրամերների ընտանիքի մասին է: Այստեղ երբեմնի սիրուն և փոխըմբռնմանը եկել է փոխարինելու անտարբերությունն ու սառնությունը: Ամուսինները հեռացել են միմյանցից, և անգամ երեխայի գոյության փաստը չի կարող փրկել արդեն իսկ կործանման եզրին գտնվող միությունը: Կինը որոշում է փախչել խնդիրներից, և թողնելով 6-ամյա որդուն ամուսնու խնամակալությանը, հեռանում է: Սա լուրջ մարտահրավեր է Թոդի համար: Նախկինում նա ուշադրություն չի դարձրել որդուն, իսկ այժմ ստիպված է հոգ տանել նրա մասին: Օրերից մի օր, սակայն ընտանիքի մայրը հետ է վերադառնում:
1980 թ. ֆիլմը հաղթել է «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:

meryl 960x640 - Դերասանուհիներ, որոնք մեկից ավելի Օսկար ունեն

1983 թ. Մերիլը երկրորդ անգամ է արժանանում Օսկարի: Այս անգամ Ալան Ջի Պակուլայի«Սոֆիի ընտրություն» (“Sophie’s Choice) ֆիլմի համար: Ուիլիամ Սթայրոնի 1979 թ. համանուն գրքի հիման վրա էկրանավորված այս ֆիլմը բարդ, շատ բարդ ընտրության մասին է: Գլխավոր հերոսուհին լեհ Սոֆին է, որը Երկրորդ Համաշխարհային պատերազմի արդյունքում կորցրել է երեխաներին և ամուսնուն և այժմ Սոֆին փորձում է նորից իր մեջ ապրելու ուժ գտնել, բայց անցյալն, ավելի ճիշտ կլինի ասել խիղճը հանգիստ չի տալիս նրան:

սօ 960x540 - Դերասանուհիներ, որոնք մեկից ավելի Օսկար ունեն

Երրորդ, շատ ցանկալի և սպասված օսկարը Սթրիփը ստացավ Ֆիլիդա Լոյդի «Երկաթե լեդի» (“The Iron Lady”) ֆիլմի համար, որը Բրիտանիայի միակ և անկրկնելի կին վարչապետ Մարգարետ Թետչերի մասին է: Նա երկար և խոչընդոտներով լի ուղի է անցել, սակայն կարողացել է հասնել իր նպատակին: Նա չվախեցավ ո՛չ կարծրատիպերից, ո՛չ էլ հասարակության կողմից լսվող քննադատություններից, քանի որ վստահ էր, որ ծնվել է մեծ գործեր անելու համար:

Ինգրիդ Բերգման

«Կասաբլանկա» (“Casablanca”) ֆիլմի աստղ Ինգրիդ Բերգմանը ևս երեք օսկար ունի:
Առաջին անգամ նա օսկարի է արժանացել 1945 թ. Ջորջ Քյուքորի «Գազալույս» (“Gaslight”) ֆիլմի շնորհիվ: Գլխավոր հերոսուհին՝ Պաուլան չի ցանկանում Լոնդոն վերադառնալ, քանի որ մայրաքաղաքի հետ կապված վատ հիշողություններ ունի. այստեղ սպանել են աղջկա մորաքրոջը: Հերոսուհու կասկածները փարատում է ամուսինը՝ դաշնակահար Գրեգորին, որը համոզում է կնոջը տեղափոխվել Լոնդոն և հաստատվել հենց այն տանը, որտեղ տեղի է ունեցել սպանությունը: Այստեղ, այս մռայլ տան պատերի ներսում հերոսուհին կորցնում է  իր երբեմնի կենսուրախությունը և խելագարվում:

ingrid 960x1255 - Դերասանուհիներ, որոնք մեկից ավելի Օսկար ունեն

1957 թ. էկրաններ է բարձրանում Անատոլ Լիտվակի «Անաստասիա» (“Anastasia”) ֆիլմը, որն Ինգրիդին իր երկրորդ օսկարն է բերում: Գլխավոր հերոսուհին Անաստասիան է, որը Նիկոլայն 2-րդի կորած դուստրն է: Մարդիկ, սակայն, կասկածի տակ են դնում աղջկա՝ թագավորական ընտանիքից լինելու փաստը:
Ֆիլմի հիմքում Աննա Անդերսոնի պատմությունն է, որը պնդում էր, որ ռուս թագավորի աղջիկն էր:

ինգռիս 960x540 - Դերասանուհիներ, որոնք մեկից ավելի Օսկար ունեն

Եվ վերջապես 1975 թ. Բերգմանն արժանանում է իր երրրոդ օսկարին, այս անգամ Սիդնի Լյումետի «Սպանություն «Արևելյան ճեպընթացում» (“Murder on the Orient Express”) ֆիլմի համար:
«Ստամբուլ-Կալե» ճեպընթացում սպանված դի է հայտնաբերվում, սակայն ուղևորների բախտը բերում է, քանի որ դետեկտիվ Էրքյուլ Պուարոն ճեպընթացում էր և նա կփորձի բացահայտել սպանության շարժառիթներն ու գտնել մեղավորին:

Քեյթ Բլանշետ

2005 թ. էկրաններ է բարձրանում Մարտին Սկորսեզեի «Ավիատոր» (“The Aviator”) ֆիլմը, որը Քեյթին ավելի ուշ բերում է իր առաջին օսկարը՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում:
Ֆիլմի գլխավոր հերոսը, որին մարմնավորում է Լեոնարդո ԴիԿապրիոն, Գովարդ Հյուզն է, որը հորից մեծ ժառանգություն է ստանում: Այժմ մեծ կինոընկերության սեփականատեր Հյուզ կրտսերը նկարահանում է իր ժամանակների ամենաթանկ ֆիլմը, և միանգամից հայտնվում է բոլորի ուշադրության կենտրոնում:  Շատ փող, աղջիկներ, լավ տուն և շատ մեծ կարողություն, սակայն այս ամենը չեն երջանկացնում հերոսին. միայն բարձրությունն է տալիս նրան երջանկության զգացում: Երկնքում ամեն ինչ որոշում է հմտությունն ու Աստծո օրհնությունը. երկնքում Գովարդն իրեն զգում է ինչպես «ձուկը ջրում»:

Այստեղ Բլանշետը մարմնավորում է Կատարինային՝ Գովարդի սիրելի կանանցից մեկին:

cate 960x720 - Դերասանուհիներ, որոնք մեկից ավելի Օսկար ունեն

Քեյթի երկրորդ և դեռևս վերջին օսկարը Վուդի Ալլենի «Ժասմին» (“Blue Jasmine”) ֆիլմն է բերում, որի հերոսուհին ժամանակին սիրելի ամուսին, գեղեցիկ տուն և աշխատռանք ուներ: Մեկ վայրկյանում այս ամենը հօդս է ցնդում. Ժասմինը բաժանվում է ամուսնուց և տեղափոխվում է քրոջ տուն՝ Սան Ֆրանցիսկո ապրելու: Ժասմինի համար դժվար ժամանակներ են, սակայն նա փորձում է «ուշքի գալ»:
Ժասմինը կոտրված և այլևս ապրել չկամեցող կնոջ կերպար է, որի խնդիրների հետ շատերս ենք առնչվել:

Հիլարի Սուենկ

Եկեք ցանկը եզրափակենք Հիլարի Սուենկով, որը «Միլիոն դոլարանոց աղջիկը» (“Million Dollar Baby”) ֆիլմում ցուցաբերած փառահեղ խաղը նրան օսկարի արժանացրեց:

Ֆիլմը Ֆրենկ անունով մարզիչի և Մեգիի դժվար փոխհարաբերությունների մասին է: Ֆրենկը կորցրել է դստերն ու այլևս չի ուզում որևէ մեկին կապվել, իսկ Մեգին երազանք ունի. նա ցանկանում է հայտնի բռնցքամարտիկ դառնալ: Ֆրենկը շատ դժվարությամբ է համաձայնվում աղջկան մարզել, բայց նրանք երկար,  վերելքներով և անկումներով լի ճանապարհ են միասին ապրում:
Ֆիլմի գլխավոր միտքը այն է, որ հանուն երազանքի մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի:

hilary 960x970 - Դերասանուհիներ, որոնք մեկից ավելի Օսկար ունեն

1999 թ. էկրաններ է բարձրանում Կիմբերլի Փիրսի ցնցող և շատ անկեղծ «Տղաները չեն լալիս» (“Boys Don’t Cry”) ֆիլմն այն մասին, որ մեզանից յուրաքնաչյուրն ընտրության հնարավորություն ունի, սակայն հաճախ այդ ընտրությունների համար ստիպված ենք լինում շատ բարձր գին վճարել:

Բրենդանը գեղեցիկ է, բարի, ուշադիր և շատ տարբերվող: Աղջիկները սիրում են նրան, տղաները՝ ատում: Բրենդընը սիրահարված է Լանային, սակայն նա գաղտնիք ունի, որը մեկընդմիշտ կփոխի նրա և շրջապատի մարդկանց կյանքը:

Շարունակելի…

 տես նաև՝ Դերասաններ, որոնք մեկից ավել Օսկար ունեն


Կարանտինային նորաձևություն. ինչ խալաթներ են կրում հայտնի ֆիլմերում

Հայտնի մայրիկներն իրենց երեխաների հետ (լուսանկարներ)

5 ֆիլմ Քվենտին Տարանտինոյից

Ֆիլմեր, որոնց վրա աշխատել են հայտնի դիզայներները [մաս 2]

Այն, ինչ պետք է իմանալ օսկարակիր Մահերշալա Ալիի մասին

Տարբեր տարիների «Օսկար» մրցանակաբաշխության առաջին և երկրորդ պլանի լավագույն դերասան-դերասանուհիները (լուսանկարներ)

Մարտին Սկորսեզեն և Լեոնարդո ԴիԿապրիոն սերիալ են նկարահանելու

Հրապարակվել են կադրեր 2019 թ. ամենասպասված ֆիլմից

Սթիվեն Սփիլբերգի լավագույն 5 ֆիլմերը

Կնկարահանվի «Մեծն Գեթսբին» սերիալը

Մարտին Սկորսեզեի նոր ֆիլմի գլխավոր դերում է Լեոնարդո ԴիԿապրիոն

Հայտնի մարդկանց արխիվային լուսանկարները

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի ստեղծագործությունների 5 լավագույն էկրանավորումները

Վենետիկի կինոփառատոնում մրցանակներ ստացած հայտնիներ

Լեոնարդո ԴիԿապրիոն դարձել է Allbirds բրենդի բաժնետեր

Հայտնի մայրիկներն իրեց փոքրիկների հետ (19 վինտաժային լուսանկար)