Դերասանուհիների քարե կերպարները - VNews

Դերասանուհիների քարե կերպարները

 

Ողջ աշխարհում ամեն օր տեղադրվում են հազարավոր հուշարձաններ, որոնց շարքում անթիվ անհամար են հայտնի քաղաքական գործիչների, հերոսների, դերասաններ, նույնիսկ գրքերի ու կենդանիների արձանները։ Իսկ այ դերասանուհիներին նվիրված արձաններ ողջ աշխարհում գրեթե չկան, կամ շատ քիչ են, այնքան քիչ, որ կարողացել ենք տեղավորել մեկ տասնյակի մեջ։

 

Վերա Խոլոդնայա

 

2003 թ. Օդեսայում բացվեց համր կինոյի աստղ Վերա Խոլոդնայայի արձանը։ Ի դեպ, քանդակակագործն ու ճարտարապետը քանդակը տեղադրել են հենց այն տեղում, որտեղ 1910 թ. մահացել էր դերասանուհին։  Նախկինում այնտեղ Պապուդովի տան կցակառույցն էր, որտեղ կյանքի վերջին տարիներն է  անցկացրել Վերա Խոլոդնայան։

 

 

Ավա Գարդներ

 

Իսպանիայի Տոսսա դե Մար քաղաքի Վիլլա Վելյա ամրոցի հարևանությամբ 1992 թվականին տեղադրեցին լեգենդար Ավա Գարդների արձանը։ Դերասանուհին բառացիորեն սիրահարվել էր այս քաղաքին` «Պանդորան և Թռչող Հոլանդացին» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Հենց այս ֆիլմից հետո էլ նա որոշեց մշտապես հաստատվել Տոսսա դե Մարում։ Նա  այստեղ ապրեց ութ տարի։ Ավա Գարդները հիացած էր քաղաքի հիասքանչ տեսարաններով, մթնոլորտով ու շրջապատող բնությամբ։

 

 

Մերլին Մոնրո

 

Զբոսաշրջիկների շրջանում ամենահայտնին` Չիկագոյի Միչիգան ավենյույում 2011-ին տեղադրված Մերլին Մոնրոյի ութմետրանոց արձանն էր, որի հետ այդպես էլ չհամակերպվեցին քաղաքի բնակիչները։ 2012-ին արձանը տեղափոխվեց Փալմ-Սփինգս, որտեղ գտնվում է Մոնրիոյի առանձնատունը։

Այս արձանի յուրաքանչյուր դետալ արված է շատ մանրամասն ու ռեալիստական, սկսած Մոնրոյի մաշկի գույնից, նրա վառ կարմիր շրթներկից մինչև զգեստն ու ներքնաշորը։ Իսկ դերասանուհի այս դիրքը «Ցանկությունների յոթ օր» ֆիլմից է, որն  անհնար է չճանաչել։

 

Նոնա Մորդյուկովա

 

 

Եյսկ քաղաքի` Լենինի և Հաղթանակի փողոցների հատման մասում 2008 թ. տեղադրվեց Նոնա Մորդյուկովայի արձանը։ Սա Եյսկի քաղաքացիներին նվեր էր, որպեսզի միշտ հիշեն իրենց հայտնի համաքաղաքացուհուն։ Մորդյուկովան այստեղ անցկացրել է իր կյանքի պատանեկական շրջանը և իր բոլոր հարցազրույցներում Եյսկը անվանել է երազանքների քաղաք։ Բրոնզե այս ձուլվածքը հայտնվեց հայրենի քաղաքում Մորդյուկովայի մահից մեկ տարի անց։

 

 

 Ջինա Լոլոբրիջիդա

 

Այս դերասանուհին հայտնի է ոչ միայն վերապրումի իր տաղանդով, այլ նաև իր քանդակագործական հետաքրքրություններով, որտեղ նույնպես Ջինա Լոլոբրիջիդան հասել էր նշանակալի հաջողությունների։

2008 թ.` Տոսկանայի Պետրասանտե քաղաքում, մի ցուցահանդեսի ժամանակ հայտնվեց  Էսմիրալդայի արձանը ` Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպի հայտնի էկրանավորման հերոսուհին։

Սա Ջինա Լոլոբրիջիդայի ամենահաջողված դերակատարումն էր և նաև նրա քանդակագործական աշխատանքը։

 

 

Սոֆիկո Ճիաուրելի

 

 

Թբիլիսիի հին քաղաքի հատվածում 2009 թ. հայտնվեց սիրված ու ճանաչված դերասանուհի Սոֆիկո Ճիաուրելիի արձանը։ Դերասանուհին պատկերված է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի հերոսուհու տեսքով, իսկ շուրջը նրա կերպավորած այլ դերերից մի քանիսն են։ Ցավոք, փոքրիկ այս արձանիկները բազմիցս վանդալիզմի զոհ են դարձել բրոնզի սիրահարների կողմից։

 

 

Մարգարետ Կրոկ

 

Նրան համարում են 20-րդ դարի մեծագույն դերասանուհիներից մեկը, որը հավասարաչափ տաղանդավոր է և՛ ողբերգական, և՛ կատակերգական դերերում։ Երբ Մարգարետը մահացավ քաղցկեղից, 2001 թ. Ստոկհոլմի Թագավորական դրամատիկական թատրոնի դիմաց հայտնվեց նրա բրոնզե արձանը։ Հենց այստեղ էին շատերը տեսնում դերասանուհուն ներկայացումից առաջ ծխելիս։ Հետաքրքիր է, որ արձանը միշտ տաք է, ներսում տեղադրված հատուկ սարքի միջոցով` բրոնզե արձանի ջերմաստիճանը կայուն 36.6 աստիճան է։ Ինչպես իր դերերով, այնպես էլ իր արձանով, այսօր դերասանուհին ջերմացնում է մարդկանց։

 

Մարինա Լադինինա

 

Կրասնոյարսկի մարզի Նազարով գյուղում 2012 թ. հայտնվեց Մարինա Լադինինայի արձանը, որը հայտնի էր իր վառ կինոդերերով։ Այս գյուղում նա անցկացրել էր իր մանկությունը և միշտ համարել էր այն իր փոքրիկ հայրենիքը։

Կլարա Լուչկո

2008 թ. սեպտեմբերին Կրասնոդարում բացվեց Կլարա  Լուչկոյի արձանը։ Նա ծնվել է  ուկրաինական Չուտովո գյուղում, սակայն Ռուսաստանի հարավի հետ դերասանուհուն կապում է  նրա հայտնի դերակատարումը «Կուբանի կազակներ» ֆիլմում։ Հենց կազակուհու կերպարով էլ քանդակել են դերասանուհուն։

 

 Ֆաինա Ռանևսկայա

 

Սիրված դերասանուհու առաջին արձանը տեղադրվել է 2008 թ., նրա հայրենի քաղաքում` Տագանրոգում։ Այստեղ Ռանևսկայան պատկերված է «Լքվածը» ֆիլմի իր հերոսուհու կերպարում` ծիծաղելի շլյապայով ու անձրևանոցը ձեռքին։

 

 

2019 թ. օգոստոսին Սանկտ-Պետերբուրգի թիվ 42 գիմնազիայի հարևանությամբ գտնվող բակերից մեկում հայտնվեց նստարանին հանգստացող Ռանևսկայայի երկրորդ արձանը։ «Ամեն ինչ իրականանում է, միայն պետք է ցանկանալ». Ֆաինա Ռանևսկայայի այս միտքն է փորագրված քանդակին։