Դերենիկ Դեմիրճյանի 4 սերերը... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Դերենիկ Դեմիրճյանի 4 սերերը…

Նա սիրում էր «կյանքից ավելի թանկ բանը՝ ազատությունը», նա Դերենիկ Դեմիրճյանն էր՝ հայ անվանի գրող, գրականագետ-քննադատ,դրամատուրգ, թարգմանիչ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս։

Դերենկը

Ապագա հայ նշանավոր գրողը ծնվել է Ախալքալաքում՝ Կարապետ Դեմրիճողլիյանի ընտանիքում, Դեմիրճողլիյանների համար դարբնությունը եղել է տոհմական արհեստ: Հետագայում Դերենիրկին դուր չի եկել «օղլի» արմատը, որը թուրքական էր և իր կայացման շրջանում հրաժարվել է այդ արմատից՝ դառնալով Դեմիրճյան: Դեմիրճյանի մայրը մեծահարուստ ընտանիքի աղջիկ էր՝ կիրթ և ինտելեկտուալ,  փոխարենը հայրը՝ Կարապետը, ընդամենը փոքրիկ խանութ ուներ ու չէր փայլում իր կրթվածությամբ. դա անհավասար ամուսնություն էր: Մայրը, որպես օժիտ, մի զարդատուփ էր բերել, որի արժեքավոր իրերն էլ հետագայում վաճառել է երեխաներին ուսման տալու համար:

Դերենիկը Ախալքալաքցի հասարակ երեխա էր, ում կրթությունը, ըստ տրամաբանության, պիտի սահմանափակվեր ծխական դպրոցում ուսանելով: Սակայն այլ էր նրա ճակատագիրը. նա ուսանեց շուրջ 25 տարի՝ Գևորգյան ճեմարանում, Թիֆլիսի Ներսիսյան վարժարանում, հետո՝ Մոսկվայում երաժշտական կրթություն ստացավ, իսկ ավելի ուշ սովորեց Ժնևի հռչակավոր  համալսարանում:

Արդյունքում Դերենիկ Դեմիրճյանը դարձավ իր ժամանակների ամենակրթված մարդկանցից մեկը՝ իր հետքը թողնելով ոչ միայն գեղարվեստական գրականության մեջ:

Առաջին սերը

Դերենիկն ու հրեա Վալենտինան

Վալենտինան բժշկուհի էր: Նրանք հանդիպեցին Ժնևում Դերենիկի ուսանելու տարիներին՝ 1905-1910թթ.-ին: Դերենիկը Վալենտինայի մասին խոսելիս, ասել է, որ դա իր կյանքի առաջին լուրջ սերն էր: Նրաց նպատակներն ու կյանքի տեսլականները տարբեր էին. Վալենտինան իր ընտանիքի միակ դուստրն էր, ու չէր կարող թողնել ամեն ինչ և գնալ Դերենիկի հետ, դե իսկ մեծանուն գրողն էլ ամուր կապված էր իր երկրի ու հարազատների հետ: Նրանց բաժանումն անխուսափելի էր: Դերենիկը վերադարձավ Թիֆլիս, հետո արդեն՝ Հայաստան, իր հետ բերելով Վալենտինայի լուսանկարներն ու մի փոքրիկ արձանիկ, որը նվեր էր իր առաջին սիրելիի կողմից:

«Հոգու աչքով տեսա սերդ

Ձեր մեջ կինը հավերժական

Իմաստնացած պայծառ խելքով

և կրթությամբ անզուգական

Թույլ տվեք ինձ հեռու ընկեր

Իմ սրտի մեջ ձեզ միշտ հիշել»:

 

Առաջին կինը

Մարիամ Կանայանը

Մարիամն ու Դերենիկն ամուսնացան և ունեցան 2 զավակ՝ Արտաշեսը և Վիգենը: Արտաշեսը մահացավ 2 տարեկանում, իսկ Վիգենը թեև երկար ապրեց, սակայն մտավոր խնդիրներ ուներ: Նրանք ապրեցին այնքան, մինչև մահը չբաժանեց նրանց: Ամուսնությունից 10 տարի անց Մարիամը մահացավ, ինչն անասելի ծանր հարված էր Դերենիկի համար:

«Միայն մեռնել կարող եմ,

Ուրիշ բանի չունեմ ուժ

Քանի որ դու չկաս էլ

Դառել ես հուշ ու մշուշ»:

 

Որպես սրտի ամոքում

Ամուսնացած Մարիան

1923թ.-ին Դերենիկը հանդիպում է Մարիա անունով մի կնոջ, նա ամուսնացած էր և երեխա ուներ: Դեմիրճյանն այնպես է սիրահարվում կնոջը, որ փախցնում է նրան, իսկ այդ գործում նրան օգնում է երիտասարդ ու համարձակ Չարենցը: Դեմիրճյանը հետագայում ասում է, որ դա աստվածատուր սեր էր, և զուգահեռներ տանում այն փաստի հետ, որ Մարիան կրում էր իր առաջին կնոջ անունը: Դերենիկն ու Մարիան պաշտոնապես ամուսնանում են և միասին անցկացնում կյանքի մնացյալ օրերը:

Սկայան…

Գայանե Ավետիսյանը

Լինելով Մարինայի հետ ամուսնացած՝ Դերենիկը սիրահարվել է Գայանեին, նրանք որդի են ունեցել՝ կրտսեր Վիգեն Դեմիրճյանը: Դերենիկը մեծ կապվածություն է ունեցել թե՛ Գայանեի, թե՛ որդու հետ:

 


Նրանց սերն ընդհատվեց Ցեղասպանությամբ. [Դանիել Վարուժան, Գրիգոր Զոհրապ, Ռուբեն Սևակ]

Գրիգոր և Կլարա Զոհրապ. մի սիրո պատմություն

Բակունցը, Ժենյան ու «Ալպիական մանուշակը»

Հովհաննես Հովհաննիսյանի և Վարդգես Սուրենյանցի ընկերության մասին…

Լևոնն ու Արիանան. սիրուն սիրո պատմություն

Խաչատուր Աբովյանի սերերն ու ժառանգները…

Սարոյանի հրեա սերն ու կինը. Քերոլ

Խելագար սիրո ու փերֆորմանսի պատմություն. Մարինա Աբրամովիչ և Ուլայ

Գևորգ Էմինն ու Տերյանի դուստրը՝ Նվարդը

3 սիրո պատմություն հայ դասականներից

Իսահակյանն ու Շուշանիկը, Իսահակյանն՝ առանց Շուշանիկի

Հայ գրողների սիրո պատմությունները

Աստղիկ և Վահագն. մի հեթանոսական սիրո պատմություն

Մի սիրո պատմություն. Ռեյ Չարլզ և Առլետ Քոչունյան

Ֆրունզիկ և Դոնարա Մկրտչյաններ…

Օսիպ և Նադեժդա Մանդելշտամ. սեր կյանքի տևողությամբ