Դետեկտիվ ժանրի 5 մինի-սերիալ - VNews

Դետեկտիվ ժանրի 5 մինի-սերիալ

hbo sharp objects netflix streaming 920x518 - Դետեկտիվ ժանրի 5 մինի-սերիալ

Երեկոն ավելի հետաքրքիր անցկացնելու համար առաջարկում ենք ծանոթանալ սերիալների այս ցանկին:

Այն հատկապես կհետաքրքրի դետեկտիվ ժանրի սիրահարներին:

Սրածայր իրեր/Острые предметы/Sharp Objects, 2018…

ռեժ.՝Ժան Մարկ Վալե

դերերում՝ Էմի Ադամս, Քրիս Մեսինա, Պատրիշա Կլարկսոն ևն

Այս սերիալի հիմքում Գիլիան Ֆլինի ստեղծագործությունն է, որն ադապտացրել է Մարտի Նոքսոնը:

Գլխավոր հերոսուհին անհաջողակ լրագրող Կամիլան է, որն արդեն վաղուց է ինչ համակերպվել է իր անհետաքրքիր և միապաղաղ կյանքի հետ: Կամիլայի խմբագիրը, սակայն, շատ է սիրում նրան և ցանկանում է դուրս բերել  վերջինիս այդ ճահիճից:
Հերոսուհու ծննդավայրում՝ Միսսուրի նահանգում երիտասարդ աղջիկները տարօրինակ կերպով անհետանում են, իսկ ավելի ուշ նրանց մահացած են գտնում: Խմբագիրը հանձնարարում է Կամիլային վերադառնալ Միսսուրի և փորձել պարզել հանցագործությունների մանրամասները ու դրանք հիմք ընդունելով մի քանի աղմկահարույց նյութ գրել: Խմբագիրը կարծում է, որ միայն անցյալի հետ հաշիվներ մաքրելուց հետո Կամիլան կկարողանա լիարժեք կյանքով ապրել:

Սերիալը կարող եք դիտել այստեղ: 

Անմեղը/Невиновный/Innocent

ռեժ.՝Ռիչարդ Քլարկ 

դերերում՝Լի Ինգլբի,Դենիել Ռայան, Էդրիան Ռոուլինզ ևն

Գլխավոր հերոսը՝ Դևիդն է, որին անհիմն մեղադրում են կնոջ սպանության մեջ և նա 7 տարի բանտում է անցկացրել:Դևիդն անմեղ է, սակայն նրա անմեղությունը միայն մի քանի տարի հետո է ապացուցվում և Դևիդին բաց են թողնում: Հերոսը վերադառնում է տուն և հույս ունի նոր կյանք սկսել, սակայն անցյալը նրան հանգիստ չի տալիս: Մարդիկ կարծում են, որ հենց այնպես ոչինչ չի լինում, և եթե ժամանակին Դևիդին կասկածել են, ուրեմն նա իրոք մեղավոր է: Անցյալի ուրվականները հետապնդում են հերոսին, իսկ նա պարզապես ցանկանում է հանգիստ կյանքով ապրել:

Սերիալը կարող եք դիտել այստեղ: 

 

Քաղաքը և քաղաքը/Город и Город/The City and the City

ռեժ.՝Թոմ Շենկլենք

դերերում՝Քրիստիան Կամարգո, Ռոն  Քուք ևն

Բրիտանացի գրող Չայնա Մեվիլի համանուն գրքի էկրանավորման դեպքերը զարգանում են մտացածին եվրոպական Բեժել քաղաքում, որտեղ մի երիտասարդ կնոջ դի է հայտնաբերվում: Սպանության հետաքննությունը վստահում են դետեկտիվ Տեոդոր Բորլին, որը վստահ է, որ հեշտությամբ գլուխ կհանի գործից: Սակայն գործի բերումով Բորլը ստիպված է լինում լքել Բեժելը և հաստատվել հարևան քաղաքում: Ժամանակի ընթացքում դետեկտիվը հասկանում է, որ շատ լուրջ դեպքի հետ գործ ունի:

Սերիալը կարող եք դիտել այստեղ: 

Փրկիր ինձ/Спаси меня/Save Me

ռեժ.՝ Նիկ Մյոֆի

դերերում՝Միա Օսթին, Ալիշա Բեյլի ևն

Նելին ապրում է Լոնդոնում իր սիրելի կնոջ հետ: Նրա կյանքում ոչ մի արտասովոր բան չկա. կին, ընկերներ, աշխատանք և ալկոհոլ, շատ ալկոհոլ: Հերոսի հանգիստ ու խաղաղ կյանքը մեկ ակնթարթում փլուզվում է, երբ նրան մեղադրում են դստեր՝ Ջոդիի անհետացման մեջ: Նելին երկար ժամանակ է չի տեսել դստերը և կապ չունի նախկին կնոջ հետ: Այժմ նա ոչ միայն պետք է ապացուցի որ ոչ մի կապ չունի աղջկա անհետացման հետ, այլև՝ օգնի գտնել նրան:

Ջոդին շատ լուրջ խնդրի առաջ է կանգնել:

Սերիալը կարող եք դիտել այստեղ:

Համախոհ/Соучастник/Collateral

ռեժ.՝ Ս. Կլարկսոն 

դերերում՝Քերի Մալիգան, Ջենի Սփարք ևն

Գլխավոր հերոսուհին դետեկտիվ Քիփ Գլասլին է, որը պետք է բացահայտի մի շատ խրթին սպանություն, գտնի մեղավորին և թե ինչն է ստիպել նրան գնալ այդ քայլին: Ժամանակի ընթացքում Քիփը նոր բացահայտումներ է անում, որոնք ապշեցնում են նրան…

 

Սերիալը կարող եք դիտել այստեղ:


Իսպանական 5 հեռուստաշոու, որոնք հաստատ արժե դիտել

5 լավ սերիալ՝ ամենատարբեր մամաների մասին

3 ՖԱՆՏԱՍՏԻԿ սերիալ՝ ֆանտաստիկա ժանրում

նոր ԻՍՊԱՆԱԿԱՆ սերիալ ԿԱՆԱՆՑ, սիրո ու սեքսի մասին [Վալերիա]

5 հին ու նոր ռուսական սերիալ

5+1 «բրուտալ» սերիալ ուժեղ տղաների մասին…

5 սերիալ թեթև ու լավ տրամադրության համար

5 թույն սերիալ, որոնց ուղեկցությամբ ժամանակը կանցնի աննկատ

Շատ ավելի լարված քան «La casa de papel»-ը. 5 սերիալ

5 ամանորյա դրվագ սիրված սերիալներից

5 մինի-սերիալ ամռան համար

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

“Big Little Lies” սերիալի ռեժիսոր Ժան-Մարկ Վալեի լավագույն գործերը

5 պատմական սերիալ, որ գուցե դեռ չեք տեսել [մաս 2]

5 պատմական սերիալ, որ գուցե դեռ չեք տեսել

“Game of Thrones”-ի սիրահարների համար. 5 սերիալ