Դեյվիդ Լինչի 10 նախընտրելի ֆիլմերը - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Դեյվիդ Լինչի 10 նախընտրելի ֆիլմերը

Վերջերս ամերիկացի ռեժիսոր Դեյվիդ Լինչը պատվավոր Օսկար մրցանակի արժանացավ՝ կինոարտադրությունում մեծ ներդրում ունենալու համար:

Լիչի  ֆիլմոգրաֆիային շատերն է ծանոթ՝ The Elephant Man, Mulholland Dr.,Twin Peaks, իսկ ի՞նչ ֆիլմեր է սիրում ռեժիսորը, ո՞ր ֆիլմերն են նրա ոգեշնչում, կներկայացնենք ստորև.

 

1. 8½

1963թ./Դրամա/ Ֆրանսիա-Իտալիա

Ռեժիսոր՝Ֆեդերիկո Ֆելինի

«Ֆելլինին ունի եզակի առանձնահատկություն, որը տարածված է բոլոր աբստրակտ նկարիչների մոտ. Նա էմոցիան կարողանում  է փոխանցել առանց բառերի՝ ուղղակիորեն հեռուստադիտողին ոչինչ չբացատրելով: Սա իսկական մոգություն է»: Ասել է Լինչը այս ֆիլմի մասին:

Ֆիլմի սյուժեն  Գվիդո Անսելմին ռեժիսորի մասին է, որն իր վերջին ֆիլմի հաջողությունից հետո նոր ֆիլմ է նկարահանում միջուկային աղետի մասին: Նա կանգնած է ստեղծագործական և հոգևոր ճգնաժամի առաջ, որը թույլ չի տալիս նրան հանգստանալ և նոր բան գտնել իր ապագա ֆիլմի հաջողության համար:

 

2.Բուլվար Սանսեթ/Sunset Blvd

1950թ./Դրամա/ԱՄՆ

Ռեժիսոր՝ Բիլլի Ուվայլդեր

Երիտասարդ սցենարի հեղինակ Գիլիսն ամբողջովին սննկացած է, նրան հետապնդում են պարտատերերն, ուտելու բան չունի, կարծում է, որ կյանքն ավարտված է: Մեքենան, որով նա ուղևորվում է ինքն էլ չգիտի, թե ուր, հանկարծակի շրջվում է և հայտնվում է ուղիղ նախկին հայտնի կինոաստղ Նորմա Դեսմոնդին առանձնատան բակում…

3.Պարոն Հուլոյի արձակուրդները/Les vacances de Monsieur Hulo

1953թ./Կատակերգություն/Ֆրանսիա

Ռեժիսոր՝ Ժակ Տատի

Ամռանը պարոն Հուլոն, ինչպես ֆրանսիացիների մեծամասնությունը, գնում է ծովափ հանգստանալու իր մաշված մեքենայով: Առողջարանային քաղաքում, որտեղ նա ժամանում է, ավարտվում է  խաղաղ հանգիստը, քանի որ պարոն Հուլոն իր նեկայությամբ ուրախ խառնաշփոթ է բերում հանգստացնողների համար:

4.Բակ նայող պատուհանը/Rear Window

1954թ./Թրիլեր/ԱՄՆ

Ռեժիսոր՝Ալֆրեդ Հիչքոք

Պրոֆեսիոնալ օպերատոր Ջեֆրիսի հետ դժբախտ պատահար է տեղի ունենում, և նա հայտնվում է անվասայլակում: Նա Նյու Յորքի իր բնակարանում ձանձրալի և տխուր օրեր է անցկացնում և անգործությունից սկսում է հետևել հարևանների կյանքին: Հանկարծ նա սարսափելի կասկածով է տարվում.  հարևաններից մեկը իր կարծիքով  սպանել է  կնոջը:

5.Լոլիտա/Lolita

1962թ./Դրամա/ԱՄՆ, Մեծ Բրիտանիա

Ռեժիսոր՝ Սթենլի Կուբրիկ

Բրիտանիայից ամուսնալուծված պրոֆեսոր Համբերտ Գումերտը ժամանում է ամերիկյան փոքրիկ քաղաք և աշխատանքի անցնում որպես ուսուցիչ: Նա սիրային կապի մեջ է մտնում Շառլոթ Հեյեսի հետ, որն այրի է և սեռական անհագ ցանկություններ ունի: Շառլոտը ունի 14-ամյա դուստր, որի անունը  Լոլիտա է և ում առաջին հայացքից սիրահարվում է ուսուցիչը: Երիտասարդ գեղեցկուհուն մոտ լինելու համար պրոֆեսոր Գումերտը պատրաստ է ամեն ինչի:

6.Չինական թաղամաս/Chinatown

1974թ./Դրամա, Թրիլեր/ԱՄՆ

Ռեժիսոր՝ Ռոման Պոլանսկի

Ջեյք Գիթսը մասնավոր դետեկտիվ : Նրան վարձում է մի հարուստ աղջկա՝ Էվելին անունով, որը կասկածում է ամուսնուն դավաճանության մեջ: Իսկ վերջինս էլ  քաղաքի ջրամատակարարման համակարգի ղեկավարն է:

7.Ստրոշեկ/Stroszek

1977թ./Դրամա, Կատակերգություն/Գերմանիա

Ռեժիսոր՝ Վերներ Հերցոգ

Բրունո Ստրոչեկը, որը ազատ է արձակվել բանտից, գումար է վաստակում փողոցում նվագելով: Իր ընկերուհու՝ մարմնավաճառի և մի վաղեմի ծանոթի հետ Բրունոն մեկնում է Ամերիկա՝ երջանկություն փնտրելու: Այնուամենայնիվ, «ամերիկյան երազի» փայլուն երկնաքերի փոխարեն, նրանք հայտնվում են Վիսկոնսինի անսահման և ձանձրալի իրականությունում:

8.Բնակարան/The Apartment

1960թ./Կատկերգություն, Մելոդրամա/ԱՄՆ

Ռեժիսոր՝ Բիլլի Ուայլդեր

Բատ Բաքսթերը գտնում է կարիերայի աստիճանով արագ բարձրանալու միջոցը. նա իր ղեկավարին է տալիս իր տան բանալին, որպեսզի վերջինս այնտեղ գիշեր անսկացնի սիրուհու հետ: Բայց  հանդիպելով ղեկավարի սուրուհուն՝ Բատը սիրահարվում է…

9.Պոետի արյունը/Le sang d’un poète

1930թ./Գիտաֆանտաստիկ դրամա/Ֆրանսիա

Ռեժիսոր՝ Ժան Կոկտո

Ժան Կոկտաոյի դեբյուտային սյուրռեալիստական և ավանգարդային մոտիվներով ֆիլմն է, որը պատմում է, թե ինչպես մի երիտասարդ նկարչի կողմից ստեղծված դիմանկար հանկարծ սկսում է խոսել…

10.Ճանապարհ/La strada

1954թ./Դրամա/Իտալիա

Ռեժիսոր՝ Ֆեդերիկո Ֆելինի

Ձամպանոն կրկեսային ներկայացումների աստղ է: Մի օր նա մի աղջիկ է գնում աղքատ գյուղից ու սկսում է նրան աշխատեցնել իր համարների ստեղծման համար: Բայց նա այնքան դաժան ու կոպիտ է վարվում աղջկա հետ, որ վերջինս անընդհատ փախչելու ուղիներ է փնտրում:


Ի՞նչ դիտել տանը…

Գայ Րիչիի «Ջենթլմենները»

Ուես Անդերսոնի սիրելի ֆիլմերը՝ Շերից և Ջեֆ Բրիջեսից մինչև վաղ Պոլանսկի. մաս 1

Մի լուսանկարի պատմություն

Օսկար 2020

BAFTA 2020

5 սերիալ հոգեբանի փոխարեն

Նոր կանոններ բաց տեսարանների համար

3 հայ, որ գրավեցին ռուս կինոմատոգրաֆիան

Օսկարի հավակնորդները հայտարարված են

Սկորսեզեի 10 սիրելի ֆիլմերը

Գայ Ռիչին խոսել է իր և նոր «Ալադինի» մասին

Հայտնի գրքերի 5 հայկական էկրանավորում

Օսկար 2019. առաջադրված ֆիլմերի հայտնի երգերը

5 դերասանական դուետ, որոնք մարմնավորել են նույն կերպարին տարբեր տարիքներում

5 ներկայացում Սունդուկյան թատրոնից, որ արժե դիտել առաջիկայում