"Dialog Project"-ի հիմնադիր Տիգրան Սուչյանը՝ նախագծի մտահղացման, անվան ընտրության և նպատակի մասին - VNews

“Dialog Project”-ի հիմնադիր Տիգրան Սուչյանը՝ նախագծի մտահղացման, անվան ընտրության և նպատակի մասին

383A8008 - "Dialog Project"-ի հիմնադիր Տիգրան Սուչյանը՝ նախագծի մտահղացման, անվան ընտրության և նպատակի մասին

Հիփ-հոփի, ջազի և ավանգարդ ֆոլկի սիրահարներինDialog Project-ը հրավիրում է ներկա գտնվելու այս բոլոր ժանրերի ֆանտաստիկ երկխոսությանը: Հիշեցնենք, որ նախագիծը մեկնարկել է մեկ տարի առաջ, և այս ողջ ընթացքում հասցրել է սիրվել և երկրպագուների մեծ, շատ մեծ բանակ ձեռք բերել: Վստահ ենք, որ «Դիալոգը» երկար տարիների կյանք է ունենալու և իր ռիթմերով, ու գույներով վարակելու է բոլոր նրանց, որոնք դեռ վարակված չեն:

Նախագծի հիմնադրի՝ “Katuner”, “Nooz”, “Armenian Navy Band” խմբերի անդամ, շեփորահար Տիգրան Սուչյանի հետ զրուցել ենք «Դիալոգի» ստեղծան մասին:

«Դիալոգի» միտքը

Մոտ 10 տարի առաջ ես, Արտյոմ Մանուկյանը, Նարեկ A Chilla-ն և էլի շատ երաժիշտներ մի փորձ արել ենք, նկատի ունեմ՝ հավաքել ենք տարբեր ոճերի երաժիշտների։ Որպես “Dialog Project” սկսել ենք մեկ տարի առաջ, մեր առաջին տեսահոլովակով։ Գոռ Սուջյանին, Նարեկ A Chilla-ին ինչպես նաև շատ ու շատ տաղանդավոր երաժիշտների որպես մենակատարներ ներկայացրեցինք: Բոլորի անունները չեմ շեշտում, քանի որ նրանք շատ են: Մի բան, սակայն, կարող եմ վստահաբար ասել՝ նրանք մեր ժամանակների ամենալավ ստեղծագործողներն են:

Անվան ընտրությունը

Հայաստանում տարբեր ոճերում ստեղծագործող շատ երաժիշտներ կան, բայց իմ կարծիքով բոլորս ցրված ենք և մեզանից յուրաքանչյուրն իր բնագավառում փակված է։ Իսկ «Դիալոգի» իմաստն այն է, որ այս բոլոր ոճերը, միախառնելով երկխոսության մեջ, կարողանանք թե՛ ռիթմիկ, և թե՛ հարմոնիկ գույներով շատ հետաքրքիր համադրություններ ստանալ: Մենք բոլորս գալիս ենք երաժշտական տարբեր ուղղություններից, բայց այս նախագծում մի ուղղությամբ ենք շարժվում, և դա ավելի է ուժեղացնում միասնության գաղափարը:

Մեղավորները

Մտահղացումը, ինչպես արդեն նշեցի, վաղուց կար մի քանի համախոհ երաժիշտների մտքում։ Նախագծի գլխավոր «մեղավորը» ես եմ (ժպտում է), այնուհետև ինձ միացավ Արման Փահլևանյանը։ Դրանից հետո Երևանի լավագույն երաժիշտներից մի կազմ ձևավորվեց։ Կարելի է ասել, որ մեզնից յուրաքանչյուրն էլ մեղավոր է իր մասով, մեզնից յուրաքանչյուրն էլ ներդրում է ունեցել նախագծի կայացման հարցում։

Նպատակը

Նպատակն է միավորել հայ երաժիշտներին մի գաղափարի շուրջ և ստեղծել ընդհանուր մի ոճ, որը հուսով եմ մեր երաժշտական կյանքում որակ կփոխի և որակ կթելադրի։ Մտքերը և ստեղծագործությունները շատ են, և դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու։ Կլինեն տարբեր ոճերի ստեղծագործողներ, որոնք իրենց նոր շնչով էլ ավելի գունավոր կդարձնեն մեր Դիալոգները:

«Դիալոգի» անցած ուղին

Այս մեկ տարվա ընթացքում 3 ստեղծագործություն և 2 տեսահոլովակ ենք հասցրել ներկայացնել երաժշտասերներին։ Վերջիններս շատ լավ արձագանք ստացան և սիրվեցին՝ թե՛ որպես երաժշտության նոր ոճ, և թե՛ որպես տեսահոլովակային նոր, անմիջական դոկումենտալ փոքր ֆիլմեր։ Դրանք նկարագրում են մեր ժամանակները, դրանք վերաբերում են մեզանից յուրաքանչյուրին:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Մհեր Հովվյանին և ԳլազՕԿ ստուդիային (Glaz’Ok Studio) առաջին, իսկ Լուսինե Գրիգորյանին և Կարեն Գասպարյանին՝ երկրորդ տեսահոլովակի համար։ Նրանք իրենց գործն արել են սիրով և որակով:

«Դիալոգն» այսօր

Մեկ տարի անց որոշեցինք համերգով հանդես գալ։ Առաջին համերգը հունիսի 6-ին Կամի ակումբում էր: Պատրաստվում ենք հունիսի 13-ին Քլաբ 12-ում, իսկ հունիսի 26-ին՝ Մեցցո ակումբում ելույթ ունենալ: Այնտեղ կլինեն տարբեր երաժիշտ հյուրեր և անակնկալներ։

«Դիալոգը» շարունակվում է: Այս պահին ունենք 2 պատրաստի ստեղծագործություն, որոնք շատ շուտով կհանձնենք երաժշտասերների դատին։
Այսքանը (ժպտում է):

 

 

տես նաև՝ Զրուցեցինք Տիգրան Սուչյանի հետ

տես նաև՝ Զրուցեցինք Արտո Թունջբոյաջյանի հետ

տես նաև՝ Զրուցեցինք Արտյոմ Մանուկյանի հետ

Լուսանկարները՝ Մհեր Արշակյանի

 

383A4008 min - "Dialog Project"-ի հիմնադիր Տիգրան Սուչյանը՝ նախագծի մտահղացման, անվան ընտրության և նպատակի մասին

383A4038 min - "Dialog Project"-ի հիմնադիր Տիգրան Սուչյանը՝ նախագծի մտահղացման, անվան ընտրության և նպատակի մասին

383A4033 min - "Dialog Project"-ի հիմնադիր Տիգրան Սուչյանը՝ նախագծի մտահղացման, անվան ընտրության և նպատակի մասին

383A4026 min - "Dialog Project"-ի հիմնադիր Տիգրան Սուչյանը՝ նախագծի մտահղացման, անվան ընտրության և նպատակի մասին

383A4057 min - "Dialog Project"-ի հիմնադիր Տիգրան Սուչյանը՝ նախագծի մտահղացման, անվան ընտրության և նպատակի մասին

383A4074 min - "Dialog Project"-ի հիմնադիր Տիգրան Սուչյանը՝ նախագծի մտահղացման, անվան ընտրության և նպատակի մասին

383A4080 min - "Dialog Project"-ի հիմնադիր Տիգրան Սուչյանը՝ նախագծի մտահղացման, անվան ընտրության և նպատակի մասին

383A4084 min - "Dialog Project"-ի հիմնադիր Տիգրան Սուչյանը՝ նախագծի մտահղացման, անվան ընտրության և նպատակի մասին

383A4105 min - "Dialog Project"-ի հիմնադիր Տիգրան Սուչյանը՝ նախագծի մտահղացման, անվան ընտրության և նպատակի մասին

383A4051 min - "Dialog Project"-ի հիմնադիր Տիգրան Սուչյանը՝ նախագծի մտահղացման, անվան ընտրության և նպատակի մասին

383A4021 min - "Dialog Project"-ի հիմնադիր Տիգրան Սուչյանը՝ նախագծի մտահղացման, անվան ընտրության և նպատակի մասին

383A4044 min - "Dialog Project"-ի հիմնադիր Տիգրան Սուչյանը՝ նախագծի մտահղացման, անվան ընտրության և նպատակի մասին

  • 12

Bill Evans. պրոֆեսորի արտաքինով ջազմենը

Դիալոգ. Անի Խաչիկյանի հետ

Դիալոգ. Անահիտ Ղազախեցյանի հետ

Օրվա մեղեդի

Ջազի պատմությունը

Գոռ Սուջյան. Does God Listen…

10 բան, որ գուցե չգիտես հայտնի «Summertime» երգի մասին

Զրուցեցինք Արտո Թունջբոյաջյանի հետ

Տյոմը՝ իր և «Նոր ալիք 2019»-ի մասին

Ջազային Հայաստանը. 10+ բան, որ գուցե չգիտես հայաստանյան ջազի մասին

«HAY-AT JAZZ». Հայը՝ ջազում, ջազը՝ բակում. Ջազոտ օրեր Գյումրիում

Էտա Ջեյմսն ասել է…

“The Swingles” վոկալ խումբը ելույթ կունենա Հայաստանում

10+ բան, որ գուցե չգիտես Էլվինա Մակարյանի մասին

Ջորջ Ավագյան. մարդ, որը եղել է Լուի Արմսթրոնգի և Մայլս Դևիսի պրոդյուսերը

Արտյոմ Մանուկյանը “Green Book”-ի սաունդթրեքի երաժիշտներից է