Դիեգո Մարադոնա. 10 միտք լեգենդար ֆուտբոլիստի ինքնակենսագրական գրքերից - VNews

Դիեգո Մարադոնա. 10 միտք լեգենդար ֆուտբոլիստի ինքնակենսագրական գրքերից

Դիեգո Մարադոնան (հոկտեմբերի 30, 1960 – նոյեմբերի 25, 2020) 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներից է, Արգենտինայի ազգային հավաքականի լեգենդար խաղացող և տաղանդավոր մարզիչ:

Նա խաղացել է կիսապաշտպանի և հարձակվող դիրքերում, ազգային հավաքականի կազմում անցկացրել է 91 հանդիպում և խփել 34 գոլ: Իր մարզական ճակատագրի մասին մարզիկը խոսել է «Ինքնակենսագրություն», «Իմ մասին, ֆուտբոլի մասին և ոչ միայն» և «Ես ՝ Դիեգո Մարադոնա» գրքերում:

Ահա 10 միտք, նրա ինքնակենսագրական գրքերից։

  • Ինձ համար նշանակություն չունի, թե մարդիկ ինչ են մտածում իմ մասին որպես մարզչի: Ես 23 ֆուտբոլիստ ունեմ, և պատրաստ եմ նրանց հետ մեռնել: Ես 23 մարտիկ ունեմ, և նրանցից յուրաքանչյուրը կարող է խաղալ:

 

  • Մարզիչները երբեք չեն հաղթում. Լինի դա Մարադոնան, Մենոտին կամ Բիլարդոն: Իրական հաղթողները խաղացողներն են։

 

  • Մայրս կարծում է, որ ես ամենալավն եմ: Եվ ես երբեք չեմ հակադարձում նրան։

 

  • Այո, ես դեմ գնացի Հռոմի պապին: Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ ես եկա Վատիկան և տեսա ոսկու տանիքներ: Եվ հետո ես լսեցի, թե ինչպես է Հռոմի Պապը ասում, որ Եկեղեցին անհանգստանում է աղքատ երեխաների համար … Դե ,գրողը տանի, վաճառեք տանիքը, մի բան արեք:

 

 

  • Աստված ինձ լավ խաղ է շնորհում։  Այդ պատճառով ես միշտ խաչակնքվում  եմ, երբ ես դուրս եմ գալիս խաղադաշտ. ինձ թվում է, որ եթե ես դա չանեմ, ապա կդավաճանեմ Նրան:

 

  • Ինչ-որ չափով ես ավելի լավն եմ, քան քաղաքական գործիչները. Նրանք հասարակական մարդիկ են, ես՝ ժողովրդական:

 

  • Մարդիկ նույնիսկ չեն կասկածում, որ Բեքհեմի նման հարյուրավոր տղաներ ամբողջ աշխարում խաղում են փոշոտ փողոցներում։

 

  • Ես իմ աղջիկների համար կուռք եմ, և դա ինձ լրիվ բավարար է։

 

 

  • Ես հագա ազգային հավաքականի մարզաշապիկը, և այն դարձավ իմ մաշկի հետը նույնը: Այդպես կլինի մինչև իմ կյանքի վերջ։

 

  • Ես դերասան եմ, քանի որ ես ապրում եմ ինչպես ուզում եմ: Այսինքն ՝ դերասաններին տրվում է սցենար, և նրանք կարդում են այն: Այդպես է։ Ես չեմ կարդում։ Ես չեմ կարդում, ես ապրում եմ, և սա իմ խաղն է: