Դիմակ. մեր ժամանկների ամենապահանջված աքսեսուար - VNews

Դիմակ. մեր ժամանկների ամենապահանջված աքսեսուար

Ոչ ոքի համար նորություն չէ, որ պանդեմիայի օրոք չեղարկվեցին առաջատար նորաձևության տների ցուցադրությունները, սակայն նորաձևության էպիկենտրոնում հայտնվեց մի նոր դետալ՝ դիմակը. այն վստահաբար կարելի է անվանաել մեր ժամանկների ամենապահանջված աքսեսուարը։
 
«Դիմակը դարձել է մեր ժամանակաշրջանի խորհրդանիշը»-դեռևս մարտի սկզբին գրել էր New York Times-ի նորաձևության տնօրեն Vanessa Fridman-ը: Ինչևէ, դիմակները նորաձևության հավաքածուներում իրենց տեղն են ունեցնել դեռևս պանդեմիայից առաջ:
 
1995 թվականին Ժան Պոլ Գոտյեն կազմակերպում է շոու, որը 25 տարի անց Vogue-ը ճանաչում է լավագույնը՝ նորաձևության պատմության մեջ: Վերջինիս հավաքածուն տիպիկ է այս օրերի համար. կաշվե բաճկոններ, որոնցով կարելի է ըստ արժանվույնս դիմավորել ապոկալիպսիսը, օպտիկական պրինտով կոստյումներ (2020 թվականի աշնան թրենդներից մեկը), դիմակներ, որոնց վրա կարմիր ստրազներով շրթունքներ են ասեղնագործված: 90-ականներին դիմակների էքսպերեմենտ է իրականացրել նաև Մարտին Մարջելան: Վերջինիս համար դիմակը հանդիսացել է անոնիմություն ապահովելու լավ միջոց. Մարջելանի աքսեսուարները ամբողջությամբ քողարկում էին մարդու դեմքը:
Դիմակ՝ Ժան Պոլ Գոտյեից 
Դիմակի կիրառությունը շարունակում է Ջոն Գալիանոն, ով գլխավորում է Մարտին Մարջելայի նորաձևության տունը, վերջինիս հեռանալուց հետո: Ստրազերով դիմակներ ի հայտ են գալիս նաև 2019-ի Վալենտինոյի կուտյուրային հավաքածույում: Ինչի արդյունքում բրենդին մեղադրում են պլագիատի մեջ, սակայն, ի պաշտպանություն Վալենտինոյի, հանդես է գալիս ինստագրամյան նորաձևության ոստիկանությունը՝ Diet Prada-ն, հրապարակելով դիմակների արխիվային պատմությունը, համաձայն որի, դիմակները հայտնվել են Alexander Mcqueen-ի, Gucci-ի և Armani Prive-ի հավաքածուներում, իսկ ավելի վաղ 1968 թվականին Vogue-ի շապիկին: Այդուհետ, կրքերը հանդարտվում են։ Marine Serra-ի 2020 թվականի գարնանային հավաքածույում, որը ցուցադրվեց անցյալ տարվա սեպտեմբերին, կարող ենք տեսնել ռեսպերատոր դիմակներ: Այսպիսով, պոդիումային կերպարը ակամայից դարձավ ոչ հեռու ապագայի կանխատեսում:
Marine Serre Spring 2020 Ready-to-Wear Collection - Vogue
Marine Serra-ի 2020 թվականի գարնանային հավաքածու
 
Դեռևս պանդեմիայի բռնկումից առաջ Գուչիի կրեատիվ տնօրեն Ալեսանդրո Միկելեն Բիլի Այլիշի կերպարներից մեկում ներառել էր բյուրեղներով զարդարված դիմակ: Կարելի է ասել՝ նա նույնպես կանխորոշել էր տարվա կարևորագույ տենդենցը: Prada-ի 2020 թվականի հավաքածույում ներկայացված են գիշերանոցային կոստյումներ, որոնք նույնպես մարգարեական են:
Going viral: Billie Eilish is all Gucci at the Grammy Awards, from nails to face – the singer wears a mask | South China Morning Post
Բիլի Այլիշ, դիմակը՝ Gucci
 
Անդրադառնալով Marine Serra-ի վերջին հավաքածուին՝ նշենք, որ այն աչքի ընկավ նաև կիսալուսնի մոտիվներով, ապոկալիպսիսի թեմայի շոշափմամբ: 2020 թվականի աշուն-ձմեռ ցուցադրության ժամանակ գոյատևման հարցը առանցքային է դառնում: Ցուցադրության ընթացքում ռոբոտային ձայնով հնչում է հետևյալ հարցը. «Մարդկության խնդիրն այն չէ, թե քանի մարդ կգոյատևի համակարգի ներսում, այլ այն, թե գոյատևման ինչ ձև է հնարավոր նրանց համար, ովքեր կգոյատևեն»: Վերջին մի քանի տարիների ընթացքում Serre-ի հավաքածուների համար նույնպես առանցքային է դառնում գոյատևման գաղափարը. ի՞նչ է սպասվում, ի՞նչ կարող ենք անել… Չմոռանանք նաև, որ վերջինիս գարուն-ամառ հավաքածուն ստեղծվել է 50% վերամշակվածհումքով, և հեղինակի կողմից կոչվում՝ «ապագայի հագուստ»:
 
Թվում է թե, կորոնավիրուսի և այլ հնարավոր համաճարակների դարաջրջանում, ինչպես նաև կլիմայական կտրուկ փոփոխությունների պարագայում, դժվար է տեսնել ապագա, սակայն դիզայնեռի հայացքները օպտիմիստական են. «Գոյատևումը օտար ջրերում լողալու կարողություն է», – արտաբերում է ռոբոտացված ձայնը: Եվ այստեղ պատահական չէ Serra-ի կողմից հավաքածուի շրջանակներում մողեսի կերպարի կիռարումը. մի արարած, որը հայտնի է իր մաշկափոխությամբ և վերակենդանացման հատկությամբ: Պանդեմիան սկսելուն պես Serra-ն համագործակցեց Airinum բժշկական ընկերության հետ և թողարկեց անհատական պաշտպանության աքսեսուարներ՝ Urban Air Mask 2.0 ռեսպերատորներ:
Какие времена, такая и мода. Как защитные маски стали главным аксессуаром сезона
 
Դիմակների արտադրության մեջ աչքի ընկան մի շարք այլ նորաձևության տներ, որոնց թվում Gucci, Louis Vuitton, Chanel, Prada, Lou Dallas, որը դիմակները ստեղծում է արտադրության մնացուկներից: Բրենդի հիմնադիր Ռաֆաելլա Հենլին իրեն համարում է էկոդիզայներ: Հավաքածուի մեջ նա օգտագործում է վերամշակված կտորներ, ինչպես նաև Swarowski բյուրեղապակյա կոճակներ՝ կրկնակի օգտագործմամբ: Դիմակները զարդարված են դեկորներով և պրինտերով, իսկ __ կորսետ է հիշեցնում, ինչը Ռաֆաելլայի պահարանի սիրելի էլեմենտներից մեկն է: Անդրադառնալով հանրաճանաչ նորաձևության տներին` նշենք, որ դիզայներ Giorgio Armanin հատկացրեց 1,25 մլն եվրո` կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարի համար:
Կարդացեք ավելին՝  Vmag-ի քովիդյան համարում…

 


Ամենաթրենդներ. աշուն-ձմեռ 2020

Զգուշացում ամբողջ աշխարհի համար. COVID-19-ը վերադարձել է Ճապոնիա

Թոփ-10 ամենաանվտանգ լողափերը կորոնավիրուսի պայմաններում

Հարսանեկան զգեստներ, որ մտան պատմության մեջ

Victoria’s Secret-ը, Zara-ն, Chanel-ը և այլ հայտնի բրենդներ սննկացման շեմին են

10 ֆիլմ նորաձևության ու նորաձևների մասին/համար

ընտիր դիմակ. իմ լոգարանից ձեր լոգարան

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ամստերդամից Կեյս Դրիսենը]

Պեդրո Ալմոդովարը կիսվում է ֆիլմերով, որոնք նայում է ինքնամեկուսացման մեջ

Աղբ թափելու բերկրանքն արտակարգ դրության պայմաններում

«Օնլայն Մաֆիա #մնատանը» նախաձեռնության մասին…

Բժիշկ, որն առաջինը բարձրաձայնեց կորոնավիրուսի մասին. Լի Վենլյան

Մի երկու հարց կորոնավիրուսի մասին. QUIZ

«ոչՊաշտոնական» համերգ. Արտո Թունչբոյաջյան և «Armenian Navy Band»

Կինոքննադատները խորհուրդ են տալիս [Իտալիայից Ալեսանդրա դե Տոմասի]

Չինաստանի Շենժեն քաղաքում արգելվել է շների և կատուների մսի վաճառքը