Disney-ը գտել է իր Մուլանին - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Disney-ը գտել է իր Մուլանին

Disney-ը մեկ տարի տևած որոնումներից հետո վերջապես գտել է մի դերասանուհու, որը «Մուլան» մուլտֆիլմի հիման վրա նկարահանված ֆիլմում կմարմնավորի համանուն հերոսուհուն:

Մուլանին կմարմնավորի 30-ամյա չինացի դերասանուհի ու երգչուհի Յիֆեյ Լյուն: Ըստ Disney-ի նա միանգամայն համապատասխանում է այս կերպարին մարմնավորելու համար. նա տիրապետում է մարտարվեստին, կարողանում է անգլերեն խոսել ու բավականին հայտնի է Չինաստանում:

Յիֆեյ Լյուն համարվում է Չինաստանի ամենահայտնի դերասանուհին ու նկարահանվել է մի շարք ֆիլմերում, որոնցից են  “The Assassins”-ը, “The Four” ֆիլմաշարը և  “Never Gone”-ը: Վերջինս բավականին լայն արձագանք է գտել Չինաստանում և դրա սահմաններից դուրս, քանի որ դերասանուհին այստեղ նկարահանվել է հայտնի չինա-կորեական խմբի՝ EXO-ի նախկին անդամ Քրիս Վուի հետ:


Կինոքննադատները խորհուրդ են տալիս [Իտալիայից Ալեսանդրա դե Տոմասի]

Disney-ը ստեղծում է կարճամետրաժներ ձնեմարդ Օլաֆի մասին [կարանտինում գտնվողների համար]

Մեգան Մարքլը և Նաթալի Փորթմանը կպատմեն փղերի և դելֆինների մասին

2019-ի ամենաեկամտաբեր մուլտը…

Հոլիվուդյան տղամարդիկ, որ նման են Disney-ի հերոսներին

Disney-ին մեղադրում են «Առյուծ արքայի» միտքը ճապոնական մուլտից գողանալու մեջ

Disney-ը վերանկարահանում է «Տանը մենակ» ֆիլմաշարը

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

MTV երաժշտական տեսահոլովակների մրցանակաբաշխության նոմինանտներն ու նորույթները

Պատկերացնենք հայտնի մարդկանց «ծեր» ֆիլտրով

Ինչո՞ւ դիտել-չդիտել «Առյուծ արքան» ֆիլմը

EXO խմբի Բեքհյոնը թողարկել է իր առաջին սոլո ալբոմը

Աստղերը մասնակցում են շշի կափարիչով նոր չելինջին. Ի՞նչ է այն

Ջրահարս Արիելի դերասանուհին ընտրված է և համացանցը գոհ չէ

Հայազգի երգչուհի Բեթթին նկարահանվել է HBO-ի նոր «Էյֆորիա» սերիալում

Frozen 2-ի պաշտոնական թրեյլերը թողարկվել է