Disney-ը «Սպիտակաձյունիկը» վերածում է ֆիլմի - VNews

Disney-ը «Սպիտակաձյունիկը» վերածում է ֆիլմի

Disney-ը պատրաստվում է իր ամենաառաջին մուլտֆիլմը՝ 1938թ.-ին թողարկված «Սպիտակաձյունիկը», դարձնել ֆիլմ. այս մասին հայտնում է Variety-ն:

Գերմանական հեքիաթի հիման վրա նկարահանված մուլտֆիլմը ըստ նախնական տվյալների ֆիլմի կվերածի «Անհավանական Սարդ-մարդը» և «Սամըրի/Ամռան 500 օրը» ֆիլմերի ռեժիսոր Մարք Վեբերը:

Ըստ պարբերականի «Սպիտակաձյունիկի» սցենարի հեղինակը կլինի «Աղջիկը գնացքում» ֆիլմի սցենարի հեղինակ Էրին Քրեսսիդան, իսկ սաունդթրեքների հեղինակները օսկարակիր «Լա լա լենդի» սիրված դուոն՝ Բենջ Փասեքն ու Ջասթին Փոլը: Վերջիններս Disney-ի հետ աշխատել են նաև «Ալադինը» ֆիլմի շրջանակներում:

Դերասանական կազմի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ, քանի որ պրոեկտը դեռևս գտնվում է զարգացման սկզբնական փուլում:

«Սպիտակաձյունիկը» Disney-ի հերթական դասական մուլտֆիլմն է, որ կվերածվի ֆիլմի. 2015թ.-ին թողարկվել էր «Մոխրոտիկը», 2017-ին՝ «Գեղեցկուհին և հրեշը», իսկ 2019-ին «Դամբոն», «Ալադինն» ու «Առյուծ արքան»: 2020թ.-ի մարտին ֆիլմի կվերածվի նաև «Մուլան» մուլտֆիլմը: Վերջինս ըստ նախնական տվյալների կլինի Disney-ի ամենամեծ բյուջե ունեցող ֆիլմերից մեկը, եթե ոչ ամենամեծը: Disney-ի ռիմեյքների շարքին է դասվելու նաև Անջելինա Ջոլիի մասնակցությամբ 2014թ.-ին թողարկված «Մալեֆիսենտ» ֆիլմի երկրորդ մասը, որը «Քնած գեղեցկուհի» հեքիաթի սփինոֆն է և պատմում է պատմության չարագործ Մալեֆիսենտ կախարդուհու մասին:

Հիշեցնենք՝ Սպիտակաձյունիկի մասին պատմող ֆիլմեր նախկինում ևս եղել են. դրանցից է օրինակ 2012թ.-ին թողարկված կատակերգական «Ասա՛ դու ինձ, հայելի» ֆիլմը՝ Ջուլիա Ռոբերթսի և Լիլի Քոլինզի մասնակցությամբ: Նույն թվականին ավելի մութ պատմությամբ թողարկվել է նաև մեկ այլ ֆիլմ «Սպիտակաձյունիկն ու որսորդը», որտեղ դերերում են Շարլիզ Թերոնը, Քրիս Հեմսուորթը և Քրիսթեն Սթյուարտը: 

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


Կինոքննադատները խորհուրդ են տալիս [Իտալիայից Ալեսանդրա դե Տոմասի]

Disney-ը ստեղծում է կարճամետրաժներ ձնեմարդ Օլաֆի մասին [կարանտինում գտնվողների համար]

Մեգան Մարքլը և Նաթալի Փորթմանը կպատմեն փղերի և դելֆինների մասին

ուրախ և զավեշտալի դեպքեր նկարահանման հրապարակում

Թե ինչպես է Հարվի Վայնշտեյն անունը ջնջվում Հոլիվուդից…

Բրեդ Փիթի բացակայությունը նկատեցին բոլորը

2019-ի ամենաեկամտաբեր մուլտը…

Հոլիվուդյան տղամարդիկ, որ նման են Disney-ի հերոսներին

Քիթ Հարինգթոնը միացել է Marvel-ի սուպերհերոսների ընտանիքին

Disney-ին մեղադրում են «Առյուծ արքայի» միտքը ճապոնական մուլտից գողանալու մեջ

2019-ի ամենաշատ վարձատրվող դերասաններն ըստ Forbes-ի

Disney-ը վերանկարահանում է «Տանը մենակ» ֆիլմաշարը

Անջելինա Ջոլին՝ Elle ամսագրի նոր համարում

Թողարկվել են Անջելինա Ջոլիի՝ «Մալեֆիսենտ 2» ֆիլմի պաստառները

Անջելինա Ջոլին նկարահանվել է оծանելիքի համարձակ գովազդում

Իսկ Դուք նկատե՞լ եք՝ որ կադրն է «Առյուծ արքայում» իրական