Դիտել ամանորի՛ն. 10 ֆիլմ - VNews

Դիտել ամանորի՛ն. 10 ֆիլմ

The Nutcracker 3D 2 - Դիտել ամանորի՛ն. 10 ֆիլմ

Տարին եզրափակում ենք լավ ֆիլմերով: Ձեզ ենք ներկայացնում 10 ֆիլմ, որոնք կընկերակցեն ձեզ ամանորյա տոներին:
Հարմար տեղավորվե՛ք և վայելե՛ք:

1. Կառնավալային գիշեր/Карнавальная ночь, 1956

Ռեժ՝. Էլդար Ռյազանով
Դերերում՝ Իգոր Իլինսկիյ, Լյուդմիլա Գուրչենկո ևն

Ակումբի աշխատողները պատրաստվում են միասին դիմավորել Նոր Տարին: Նրանք մտադրվել են տոնել այդ օրն ուրախ և զվարթ, սակայն ակումբի տնօրեն Օգուրցովը որոշում է իր վերահսկողության տակ վերցնել տոնակատարությունը: Աշխատակիցները վստահ են, որ նա ամեն ինչ կփչացնի:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

2. Մեջբերում/Новая рождественская сказка/Scrooged, 1988

Ռեժ.՝ Ռիչարդ Դոներ
Դերերում՝ Բիլ Մյուրեյ, Կարեն Ալեն, Ջոն Ֆորսայթ ևն

Ֆրենկ Քրոսը շատ մեծամիտ է և թքած ունի շրջապատի վրա: Միակ բանը, որ նրան հետաքրքրում է՝ սեփական հարստությունն է և կարիերան: Նույնիսկ Ամանորին Ֆրենկին բացի իր հարստությունից այլ բան չի հետաքրքրում: Ֆրենկը հեշտությամբ կփչացնի ցանկացած տոն և ուրախություն: Սակայն Ամանորի գիշերը ամեն ինչ կարող է փոխվել…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

3. Սուրբծննդյան թխվածք/Рождественский пирог/La bûche, 1999

Ռեժ.՝ Դանիել Թոմփսոն
Դերերում՝ Սաբին Ազեմա, Էմանուել Բեար ևն

Ֆիլմի հերոսուհիները երեք քույրեր են: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր խնդիրները: Ավագ քույրն արդեն երկար ժամանակ է կապված է ամուսնացած տղամարդու հետ և երգում է կաբարեում:
Միջնեկը՝ ամուսնացած է կայացած տղամարդու հետ, բայց երջանիկ չէ, իսկ կրտսերը՝ վայելում է իր ազատությունը:
Ամանորին բոլորը հավատում են հրաշքների…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

 4. Սթոուն ընտանիքը/Привет семье!/The Family Stone, 2005

Ռեժ.՝ Թոմաս Բեզուչա
Դերերում՝Քլեր Դենս, Դայան Քիթոն, Ռեյչել ՄաքԱդամս ևն

Սթոունների ընտանիքը բոլոր ընտանիքների նման ունի իր խնդիրներն ու դժվարությունները: Ընտանիքը շատ հաճախ է «բախվում» ճգնաժամերին և փորձում է իր ձևով լուծել բոլոր խնդիրները:
Խնդիրներն ընտանիքի համար կրկնապատկվում են, երբ ընտանիքի զավակը՝ Էվերեթն իր ընկերուհուն բերում է ծանոթացնելու ծնողների հետ:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

5. Սուրբծննդյան պատմություն/Рождественская история/A Christmas Carol, 2009

Ռեժ.՝ Ռոբերտ Զեմեկիս
Դերերում՝ Ջիմ Քերրի, Հարի Օլդմեն, Քոլին Ֆերտ ևն

Էբենեզերե Սքրուջը ֆինանսիստ է: Հերոսը շատ բացասական կերպար է. նրան բացի իր հարստությունից ոչինչ չի հետաքրքրում: Նա ատում է սերը, ընկերությունը, ընտանիքը: Պարոն Սքրուջն իր ամբողջ կյանքը նվիրել է հարստություն կուտակելուն, սակայն մի պահ ամեն բան փոխվում է…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

1 2

Netflix-ը «Եվրատեսիլ» մրցույթի մասին կատակերգական ֆիլմ է նկարահանում

Ջիմ Քերրին, Ջուլիա Ռոբերթսը, Ջորջ Քլունին դուրս են մնացել «Էմմի 2019»-ի անվանակարգերից

21-րդ դարի աստղերը հայտնի կտավների հերոսներ են դարձել

Արիանա Գրանդեն, Լանա Դել Ռեյը և Մայլի Սայրուսը «Չառլիի հրեշտակները» ֆիլմի սաունդթրեքի կատարողներն են

Դիտել հուլիսին կինոթատրոնում

Կաննի 72-րդ կինոփառատոնի հաղթողները

Ինյարիտու, Ռորվախեր, Լանտիմոս և այլ հայտնիներ՝ Կաննի 72-րդ կինոփառատոնի ժյուրիի կազմում

Կաննի 72-րդ կինոփառատոնի գլխավոր ֆիլմերը [մաս 1]

Կաննի կինոփառատոնի բացմանը կցուցադրվի Ջիմ Ջարմուշի՝ զոմբիների մասին պատմող կատակերգությունը

Ջիմ Ջարմուշի նոր ֆիլմում աստղաբույլ է հավաքվել

Ֆիլմեր, որոնց վրա աշխատել են հայտնի դիզայներները [մաս 2]

Ջիմ Քերրին կխաղա «Վարպետը և Մարգարիտան» ներկայացման մեջ

2019 թ. ամենասպասված ֆիլմերը [մաս 2]

Բիլ Մյուրեյը և Սոֆիա Կոպպոլան նորից կհամագործակցեն

Կինոյի պատմության ամենախճճված սյուժեով ֆիլմերը [մաս 1]

Ի՞նչ դիտել ձմռանը. խորհուրդ է տալիս Տաթև Հովակիմյանը