Դիտել փետրվարին մեր կինոթատրոններում [մաս 2] - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Դիտել փետրվարին մեր կինոթատրոններում [մաս 2]

Կինոսերները ցնծում եմ, քանի որ տարին խոստանում է լավ և որակյալ  ֆիլմերով հարուստ լինել:

Առաջարկում ենք ծանոթանալ փետրվարին մեր կինոթատրոններում ցուցադրվող ֆիլմերից մի քանիսին:

Կլաուստրաֆոբները/Клаустрофобы/Escape Room, 2019

ռեժ.՝Ադամ Ռոբիթել
դերերում՝Թեյլոր Ռասել, Լոգան Միլլեր ևն

Մի խումբ անծանոթներ ստանում են քվեստ խաղալու հրավեր: Հաղթողին խոստանում են կլորիկ գումար շնորհել: Ո՞վ  կհրաժարվի նման առաջարկից:

Մի քանի անծանոթներ որոշում են փորձել իրենց բախտը և խաղալ, սակայն նրանք պատկերացում էլ չունեն, որ ընտրությունը պատահական չէ կանգ առել նրանց վրա և որ դա ծուղակ է: Շուտով խաղը մեկնարկում է: Խաղի կանոնները սարսափելի բարդ են, իսկ ընթացքը՝ մղձավանջային:

Ֆիլմը փետրվարի 7-ից կարող եք դիտել մեծ էկրանին:

Ալիտա:Մարտական հրեշտակը/Алита: Боевой ангел/Alita: Battle Angel, 2019

ռեժ.՝Ռոբերտ Ռոդրիգեզ
դերերում՝Ռոզա Սալազար, Մահերշալա Ալի ևն

&

Ֆանտաստիկ ժանրի այս ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 26-րդ դարի Մեծ պատերազմից 300 տարի անց: Բժիշկ Իդոն ի զարմանս իրեն մի կին կիբորգի է հայտնաբերում, որը թեպետ ոչինչ չի հիշում, բայց եթե նրան վերանորոգեն, նա կկարողանա շատ օգտակար լինել:

Ֆիլմը փետրվարի 14-ից կարող եք դիտել մեծ էկրանին:

Տոբոլ/Тобол, 2018

ռեժ.՝Իգոր Զայցև
դերերում՝Իլյա Մալանին, Դմիտրի Դյուժև ևն

Երիտասարդ սպա Իվան Դեմարինը ծառայում է Պետրոս 1-ի պահակազորում և շատ է սիրում իր գործն ու հանուն հայրենիքի պատրաստ է ամեն ինչի: Նրան հանձնարարում են ուղևորվել հեռավոր Սիբիր, որտեղ նա անսպասելիորեն հանդիպում է իր առաջին սիրուն: Այս հաճելի երազից Իվանը չի ցանկանում արթնանալ, բայց շուտով նա բախվում է դաժան իրականությանը: Պարզվում է, որ նա պատահական չի հայտնվել այդտեղ, և որ տեղի իշխանները թակարդ են պատրաստել հերոսի և նրա զորքի համար:

Ֆիլմը փետրվարի 21-ից կարող եք դիտել մեծ էկրանին:

Թմրանյութ փոխադրողը/Наркокурьер/The Mule, 2018

ռեժ.՝Քլինթ Իսթվուդ
դերերում՝Քլինթ Իսթվուդ, Բրեդլի Քուփեր ևն

Գլխավոր հերոսը ծերուկ Էռլ Սթոունն է, որի համար դժվար ժամանակներ են: Սթոունի անձնական բիզները կործանման եզրին է, այն իրեն այլևս չի արդարացնում, ամուսնական կյանքում ճգնաժամ է, իսկ երեխաների համար նա այլևս հեղինակություն չէ: Սթոունի կյանքում ծանր հոգեբանական շրջան է, և նա չգիտի՝ ինչպես դուրս գալ այդ վիճակից:

Հանկարծ Սթոունին վարորդի աշխատանք են առաջարկում: Առանց երկար-բարակ մտածելու նա համաձայնվում է, սակայն ավելի ուշ հասկանում է, որ աշխատում է թմրանյութերի առքուվաճառքով զբաղվող մեքսիկական կարտելի համար:

Ֆիլմը փետրվարի 28-ից կարող եք դիտել մեծ էկրանին:

Մահվանդ օրը շնորհավոր 2/Счастливого нового дня смерти/Happy Death Day 2U, 2019

ռեժ.՝Քրիստոֆեր Լանդոն
դերերում՝Ջեսիքա Ռոթ, Ռուբի Մոդին ևն

Այս սարսափ ժանրի կատակերգության գլխավոր հերոսուհին իր նախորդ ծննդյան տարեդարձին տարօրինակ նվեր է ստացել. օրն անընդհատ կրկնվում էր, իսկ օրվա վերջում նրան սպանում էր դաժան մարդասպանը: Աղջիկը կարծում էր, որ այդ մղձավանջն անցյալում է, սակայն արի ու տես, որ այն նորից կրկնվում է, սակայն այս անգամ միայն հերոսուհին չէ մահանալու…

Ֆիլմը փետրվարի 28-ից կարող եք դիտել մեծ էկրանին:

տես նաև՝ Դիտել փետրվարին մեր կինոթատրոններում [մաս 1]


Ինչ դիտել տանը. ֆրանսիական «Նոր ալիքի» դասական Անյես Վարդայի կարճամետրաժ ֆիլմը

Փարիզ, Նյու Յորք, Ռիո, Հավանա… ես քեզ սիրում եմ. 4 կինոալմանախ սիրո ու ամենաչքնաղ վայրերի մասին

Ինգա և Անուշ Արշակյաններ. «Ձյան հեքիաթ» տեսահոլովակի պրեմիերա [Կոմիտասյան]

2019-ի ամենաշատ վարձատրվող դերասաններն ըստ Forbes-ի

Հայտնի մարդիկ, որոնք այլ մասնագիտություններ ունեն

Անջելինա Ջոլին,Սալմա Հայեքը և Մահերշալա Ալին միացել են Marvel-ի ընտանիքին

Պատկերացնենք հայտնի մարդկանց «ծեր» ֆիլտրով

5 ֆիլմ Ռուդոլֆ Ղևոնդյանի մասնակցությամբ

«Անհայտ բաժանորդ». նոր ֆիլմ

Հունիսի 5-ին տեղի ունեցավ Պեդրո Ալմոդովարի «Ցավ և փառք» ֆիլմի նախադիտումը

Բրեդլի Քուփերը և Իրինա Շեյքը բաժանվում են

Քրիստոֆեր Նոլանի նոր ֆիլմն էկրաններ է բարձրանալու 2020 թ.

Լեոնարդո Դի Կապրիոն կնկարահանվի Գիլերմո դել Տորոյի նոր ֆիլմում

Կաննի 72-րդ կինոփառատոնի գլխավոր ֆիլմերը [մաս 1]

Marvel-ի դերասանները՝ «Վերջնախաղի» համաշխարհային պրեմիերայի կարմիր գորգին

Հրապարակվել է «Գահերի խաղի» 3-րդ սերիայի թիզերը