Լրացուցիչ

Ընտրել լեզուն

DJ Ավիչին մահացել է 28 տարեկան հասակում

DbPxqhMV4AAXoDP - DJ Ավիչին մահացել է 28 տարեկան հասակում

Այսօր՝ ապրիլի 20-ին, մահացել է շվեդ DJ Ավիչին՝ հայտնում է The Guardian-ը:

28-ամյա DJ-ի ներկայացուցիչը պաշտոնական հայտարարության մեջ ասել է, որ նրան գտել են Օմանի մայրաքաղաք Մասկաթում: Նա նշում է՝ սրանից ավել տեղեկություն հայտնել չի կարող:

Ավիչին, նույն ինքը Թիմ Բերգլինգը, ներկայիս ամենաճանաչված դիջեյներից մեկն է: Նրա առավել հայտնի հիթերն են “Wake Me Up”, “Hey Brother”, “Levels”, “Waiting For Love” երգերը, որոնք, ունենալով բազմաթիվ դիտումներ, շատ անգամ գլխավորել են մի շարք չարթեր:

Երկու անգամ Գրեմմի մրցանակի նոմինացված այս դիջեյը բազմիցս խոսել էր իր առողջական խնդիրների մասին, որոնց պատճառով էլ 2016թ.-ից հրաժարվել էր համերգային շրջագայությունների մասնակցելուց:

2017թ.-ին  Rolling Stone-ին տված հարցազրույցում Ավիչին նշել էր, որ հայտնության հասնելուց հետո այլևս հաճույք չի ստանում երաժշտությամբ զբաղվելուց:

DJ Քելվին Հարիսը գրում է. «Ցավալի նորություն եմ լսել Ավիչիի մասին: Նրա ոգին գեղեցիկ էր, սիրով ու տաղանդով լի, նա այնքան բան ուներ անելու: Սիրտս ցավում է նրա ընտանիքի համար: Աստված հոգիդ լուսավորի, Թիմ»: