Երևանը techno երաժշտության հաբ․ T_st-ն հայկական dj-ինգի ու երևանյան ռիթմերի մասին - VNews

Երևանը techno երաժշտության հաբ․ T_st-ն հայկական dj-ինգի ու երևանյան ռիթմերի մասին

press pik 1 1 - Երևանը techno երաժշտության հաբ․ T_st-ն հայկական dj-ինգի ու երևանյան ռիթմերի մասին

Պարահրապարակը մթնում է, DJ-ը սկսում է techno երաժշտության ռիթմեր տալ ու… ներկաներն անջատվում են առօրյայից, սկսում պարել ու վայելել երաժշտությունը: Երևանում շատերի համար արդեն սովորական դարձած ապրելակերպ է, որը ստեղծվում է էլետրոնային երաժշտության շուրջ: 

T_st-ն` Դավիթ Սուքիասյանը, հայաստանյան techno համայնքի կազմակերպիչներից է և էլեկտրոնային երաժշտության մշակույթը տարածող Dj-ներից մեկը: Ընկերների հետ համահիմնադրել է Loopdeville-ը և բոլորին հայտնի` էլեկտրոնային երաժշտությանը նվիրված Poligraf ակումբը: Նվագել է այնպիսի իվենթներում ու վենյուներում, ինչպիսիք են Բեռլինի SYNOID-ը, Մոսկվայի Mutabor-ը և Թբիլիսիի Khidi-ն:

Դավիթ, ինչպե՞ս սկսեցիք Dj-ինգով զբաղվել:

– Առաջին անգամ ակումբում հայտնվել եմ 2008 թվականին ու նույն թվականին էլ սկսել եմ նվագել, դիջեյինգով զբաղվել: Զբաղվել եմ նաև երգերի արտադրությամբ, ներգրավված եմ եղել տարբեր նախաձեռնություններում՝ և՛ որպես միջոցառումների կազմակերպիչ, և՛ որպես արտիստ, և՛ որպես art մենեջեր:Կարիերաս եղել է շատ ինտենսիվ՝ համերգային ակումբի sound engineer-ից մինչև մեծ ակումբի տնօրեն:

Նվագել սկսել եմ tech house ժանրից:

Պոլիգրաֆից բացի որտե՞ղ եք նվագում: 

Կախված է հրավերներից: Այդ առումով բաց եմ: Վերջին ամիսներին նվագել եմ երևանյան տարբեր ակումբներում, նվագել եմ վերջերս Այրարատում կայացած միջոցառմանը՝ Nina Kraviz-ի հետ: Երկու նոր առաջարկ էլ արտասահմանից ունեմ:

Event-ների ժամանակ նվագելիս Dj-ն ունի՞ սահմանափակումներ: 

– Իդեալական տարբերակում լինում է համադրող մասնագետ, որը մինչ event-ի սկսելը զբաղվում է ծրագրի մշակմամբ՝ հաշվի առնելով տվյալ Dj-ի ուղվածություններն ու ոճը: Հասկանում է՝ ինչպես համադրել մասնակից տարբեր Dj-ների հետ և ինչ հերթականությամբ դասավորել ելույթները: Դա արվում է հենց նրա համար, որ բոլոր դիջեյները ճիշտ տեղում ու ճիշտ ժամանակին ելույթ ունենան, և դրանով պայմանավորված արդեն կարողանան ազատ լինել և ազատ նվագել: Եթե ամեն ինչ արվում է այդպես, ուրեմն բոլորն իրենց տեղում են հայտնվում և հնարավորություն են ունենում իրենց սիրելի ձևով ինքնարտահայտվել:

Ասացիք, որ տարբեր նախաձեռնություններում եք ներգրավված: Այս պահին ի՞նչ նախագծի եք մասնակցում կամ  իրականացնում:

–  Մի քանի երաժշտական նախագիծ ունեմ: Հիմնական նախագիծս T_st-ն է, որը հենց techno ուղղվածություն ունի: Hopdop-ը, որն էլ ենթաժանրային ուղղվածության նախագիծ է, ավելի բնական հնչողություն ունեցող՝ բաժանված house, techno և electro ժանրերում: Վերջին 6 ամսում ինտենսիվ կերպով զբաղվում ենք «Kamarama» նախագծով, որն իրականացնում ենք ես և Արտո Թունջբոյաջյանը: Նախագիծի հիմքում էլեկտրոնային երաժշությունն է՝ նոր մոտեցմամբ:

Լսենք…


T_st-ի այս միքսը թողարկվել է Մոսկովյան հանրահայտ Warehouse Podcast-ի կողմից:


Էլեկտրոնային երաժշտությունը Հայաստանում 

Հայաստանում techno լսելը թրե՞նդ է:

– Հիմա դա դարձել է թրենդ: Սակայն դա միայն Հայաստանում չէ: Ամբողջ աշխարհում է techno թրենդ և չգիտեմ՝ դա ինդուստրիայի վրա դրական կազդի, թե՞ բացասական:

Իսկ ինչու՞ միանգամից թրենդ դարձավ: 

– Թրենդ դառնալուն համար հիմք հանդիսացան համաշխարհային մասշտաբի նախագծերից Boiler Room-ը և ամենամեծ էլեկտրոնային ամսագիր՝ Resident Advisor-ը: Եվ շատ ու շատ այլ նախագծեր ու փառատոններ:

Ովքե՞ր են techno երաժշտություն լսողները:

– Տարիքի հետ ավելի է դժվարանում techno երաժշտությանը ծանոթանալը, քանի որ այն շատ մոնոտոն է և գրավում է ավելի երիտասարդ հոգի ունեցող մարդկանց: Լինում են, իհարկե, բացառություններ, օրինակ Պոլիգրաֆում այցելուներ ենք ունենում, որ արդեն 30 տարի է այս մշակույթի մեջ են:

Մեզ մոտ իվենթների հիմնական մասնակիցները հենց techno-յի իսկական սիրահարնե՞ր են, թե էնպես, գալիս են էլի… 

– Դա կախված է տեղից և event-ից: Վերջին տարիներին Հայաստանում մեծ փոփոխություն է եղել, ունենք արդեն ձևավորված համայնք (community): Techno երաժշտության համաշխարհային քարտեզում Երևանը կարող է ունենալ իր տեղը: Մենք արդեն սկսել ենք դրա արդյունքները քաղել: Օրինակ նկատելի է ռուս տուրիստների հետաքրքրությունը հայկական էլեկտրոնային մշակույթի և գիշերային կյանքի նկատմամբ:

Այսինքն կարող ենք ասել, որ հայստանյան էլեկտրոնային երաժշտության մշակույթը խթանում է նաև տուրիզմի զարգացմա՞նը:

– Այո, այդ գործընթացն արդեն սկսվել է: Գործընթացի հիմք է դրել օրինակ Urvakan festival-ը, որն առաջին և վերջին անգամ տեղի ունեցավ 2019 թվականին: Փառատոնը մեծ ալիք և հետաքրքրություն ստեղծեց Հայաստանի շուրջ նախկին ԽՍՀՄ երկրների կողմից:


g4eVIqqySXM 1 960x540 - Երևանը techno երաժշտության հաբ․ T_st-ն հայկական dj-ինգի ու երևանյան ռիթմերի մասին


Կարո՞ղ ենք Հայաստանն համարել տարածաշրջանում էլեկտրոնային երաժշտության լավագույն կենտրոնը:

– Ոչ, կենտրոնը վաղուց Թբիլիսին է: Բայց մենք ունենք բոլոր հնարավորությունները ոչ թե լավագույնը լինելու, այլ լինելու է «մեր ձևով»: Երևանը որպես գիշերային ժամանցի տուրիստական կենտրոն կարող է գրավել մարդկանց այնքան, որքան Թբիլիսին: 

Ի՞նչ հստակ քայլեր են ձեռնարկվում էլեկտրոնային երաժշտությունը մեր երկրում զարգացնելու համար: 

– Երկար տարիներ ալիքաձև զարգացում է եղել՝ վերելքներ, վայրեջքներ՝  դեռ 90-ականներից սկսած: Հիմա պատկերն այլ է՝ վերելքի տեմպը դարձել է դրական-դինամիկ:

Եթե նայենք համաշխարհային օրինակով՝ բազմաթիվ techno փառատոններ են կազմակերպվում, որոնց մասշտաբներն անհամեմատելի մեծ են: Հայաստանում դեռ նման օրինակ չունենք, հույս կա՞, որ կլինի: 

– Ինքս հստակ կարող եմ ասել՝ այո, քանի որ ներգրավված եմ մի քանի աշխատանքներում: Հայաստանում մասշտաբային երկու փառատոն է նախատեսվում, որոնք դեռ պլանավորման փուլում են: Աշխատանքներն իրականացնող թիմերը Հայաստանից չեն, մեկը Գերմանիայից է, մյուսը՝ Ռուսաստանից: Նախագծերի վրա արդեն երկու տարի է աշխատում են: Ցավոք, փակագծերը չեմ կարող բացել:

Եթե ամփոփենք՝ Հայաստանում էլեկտրոնային երաժշտության ընդհանուր պատկերն ինչպիսի՞ն է:

– Բավականին մեծ պոտենցիալ և արտիստական մեծ ներուժ ունենք, որն արագ զարգանում է: Մենք երաժշտություն կրող ազգ ենք, ունենք սեփական բնավորություն, որը վաղ թե ուշ արտահայտվելու է: Ես վստահ եմ, որ այդպես է լինելու և կարողանալու ենք յուրօրինակ էլեկտրոնային երաժշտություն մատուցել աշխարհին, որը, մասամբ արդեն սկսել ենք: 

 

Լուսանկարները՝ Dmitri Chuntul-ի