fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Դոնալդ Թրամփը կարդում է [8 գիրք]

Շատերս գիրք չկարդալն արդարացնում ենք մեր զբաղվածությամբ, սակայն այդպիսի պահերի անհրաժեշտ է հիշել գերզբաղված քաղաքական գործիչներին, որոնք այդուհանդերձ ժամանակ գտնում են ընթերցանության համար: Հենց այդ նպատակով էլ կներկայացնենք ԱՄՆ նախագահ, միլիարդատեր, բիզնեսմեն Դոնալդ Թրամփի ամենից սիրելի գրքերը՝ ըստ 2016-ին նրա՝ գրական կայքերից մեկին տված հարզազրույցի:

1. Դիլետանտը/The Amateur
Հեղ. Էդուարդ Քլեյն

Սկանդալային քաղաքական գրող Էդուարդ Քլեյնի այս վեպը, ըստ Թրամփի, լավագույնն է, ինչ կարդացել է Բարաք Օբամայի մասին: «Գիրքն այն մասին է, թե ինչպես Օբաման ոչնչացրեց երկիրը, և ես խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց, ովքեր մտահոգ են Ամերիկայի համար, կարդալ այս գիրքը»,- նշում է Թրամփը:
Երբ այս գիրքը լույս տեսավ 2012-ին, սկանդալներ առաջացրեց ողջ ԱՄՆ-ով մեկ, և Սպիտակ տունը փորձեց վերացնել գրքի ողջ տպաքանակը, սակայն դա չհաջողվեց, և այս գիրքը դարձավ Ամազոնի բեսթսելլերներից:

2. Պատերազմի արվեստը/The Art of War  
Հեղ. Սուն Ցզի

Սուն Ցզիի այս գիրքը չինական հնագույն քաղաքակարթության ամենամեծ նվաճումներից է: Սա գիրք է ռազմավարության, քաղաքականության մասին: Ըստ Թրամփի՝ բոլոր նրանք, ովքեր ունեն առաջ գնալու ցանկություն և բավարար ներուժ, պիտի կարդան այս գիրքը:

3. Փողային հոսքի քառորդ մասը/Cashflow Quadrant

Հեղ. Ռոբերտ Կիյոսակի

Համաշխարհային բեսթսելլեր «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գրքի հեղինակն իր ֆինանսական մտքերն է շարադրել այս գրքում: Թրամփը, այս գիրքը խորհուրդ տալով, նշում է՝ այն ժամանակը, որ մարդիկ կծախսեն այս գիրքն ընթերցելու համար, հետագայում միանշանակ հետ կբերեն դրամի տեսքով:

 

4. Ինքնակենսագրություն/An Autobiography
Հեղ.՝ Լի Յակոկա

Սա աշխարհահռչակ բիզնեսմեն, Ford ընկերության նախագահը և Chrysler կորպորացիայի խորհրդի նախագահ Լի Յակոկայի ինքնակենսագրությունն է, որը շատերի, այդ թվում, Դոնալդ Թրամփի կարծիքով, բիզնեսում հաջողության լավագույն խթաններից մեկն է:

 

5. Հարուստ կինը/Rich Woman
Հեղ.՝ Քիմ Կիյոսակի  

«Մինչև 18 տարեկանը կնոջն անհրաժեշտ են լավ ծնողներ, 18-35-ում՝ լավ արտաքին, 33-55-ը՝ լավ բնավորություն, իսկ 55-ից հետո՝ լավ փող»: Ահա այսպես Քիմ Կիյոսակին իր բեսթսելլեր գրքում տալիս է կանանց՝ քայլ առ քայլ հարստանալու և տղամարդկանցից կախում չունենալու բանաձևը:

 

6. Տաղանդը գերագնահատված է/Talent is Overrated
Հեղ.՝ Ջեֆ Քոլվին

Սա Fortune-ի խմբագիր և սյունակագիր Ջեֆ Քոլվինի բեսթսելլեր գիրքն է, որտեղ ցույց է տրվում հանճարեղ և նշանավոր մարդկանց հաջողությունը: Այստեղ հանդիպում են օրինակներ Մոցարտից մինչև Թայգեր Վուդս: Թրամփն էլ նշում է, որ համամիտ է հեղինակի հետ. շատերն ունեն տաղանդ, բայց դա հասարակության մեջ բարձունքի հասնելու համար միակ նախապայմանը չէ:

 

7. Տիրակալը/The Prince
Հեղ.՝ Նիկոլո Մաքիավելի

Ի՞նչ հատկություններով պիտի օժտված լինեն քաղաքական իշխանությունները: Անցել են շատ դարեր, սակայն Մաքիավելիից լավ այս հարցի պատասխանը ոչ ոք չի տվել: Հեղինակն այս գրքում ներկայացնում է իդեալական տիրակալին, նրա կերպարը, անհրաժեշտ կառավարման մեթոդներն ու հմտությունները:

 

8. Watchman’s Rattle
Հեղ.՝ Ռեբեկա Կոստա

Ամերիկացի սոցիոլոգ Ռեբեկա Կոստան ավելի քանի 6 տարի ուսումնասիրել է համաշխարհային իրավիճակը և կարծես պատրաստ են աշխարհը ճգնաժամներից դուրս բերելու լուծումները: Թրամփն այս գրքի մասին ընդամենը ասում է. «Բոլորդ կարդացե՛ք»:

 

նյութը պատրաստեց Արեգ Բագրատյանը

 

 


2019-ին հրատարակված լավագույն գրքեր [10 գիրք ԱՆՏԱՐԵՍԻՑ]

ԱՊԱՆՎԱԾ ԱՂԱՎՆԻՆ [Պատմվածք Ռուբեն Թուսյանի]

Վերջին ուսուցիչը [հատված Վարդգես Պետրոսյանի վեպից]

Աննա Կարենինա կամ Молодец-баба [նախնական տարբերակի անվանումն ու մյուս տարբերությունները]

Մարտակումբ [հայերեն թարգմանությամբ] հատվածներ

…Եվ այդ շուրթերը, աչքերը կանաչ [Սելինջեր]

Մաքս Փերքինս [Հեմինգուեյին, Ֆիցջերալդին և Վուլֆին բացահայտած խմբագիր]

2019-ի համացանցի ամենաազդեցիկ մարդիկ ըստ TIME-ի

«Խոցելիություն». Նկարիչը համաշխարհային առաջնորդներին պատկերել է փախստականների տեսքով

Քիմ Քարդաշյանը կրկին Սպիտակ տան հյուրն է

9 վայր, որ պետք է այցելի յուրաքանչյուր ընթերցասեր

Քրիս Էվանսը քաղաքական կայք է հիմնել

Քիմ Քարդաշյանը վճարել է նախկին բանտարկյալի 5 տարվա տան վարձը

Հավերժ քոնը [հատված վեպից]

«Ոսկե ազնվամորի 2019»-ի մասնակիցները

Մարիամ Կանայան [զրույց գրքի, դիզայնի ու գեղեցիկի մասին]