fbpx

Դոստոևսկին ասել է…

  • Եթե ցանկանում ես հաղթել բոլորին, նախ հաղթիր ինքդ քեզ:

 

  • Տաղանդին կարեկցանք է պետք, նրան պետք է, որ իրեն հասկանան:

 

  • Անհաջողության դեպքում ամեն բան հիմարություն է թվում:

 

  • Երջանկությունը երջանկության մեջ չէ, այլ դրա ձգտման:

 

  • Խենթերը ճամփաներ են հարթում, որոնցով հետո գնալու են խելամիտները:

 

  • Ես չեմ ուզում և չեմ կարող հավատալ, որ չարությունը մարդու բնական վիճակ է:

 

  • Իրական սիրող սրտում կա՛մ խանդն է սպանում սերը, կա՛մ սերն է սպանում խանդը:

 

  • Չես կարող սիրել մի բան, որը չես ճանաչում:

 

  • Ամենակարևորը ինքներդ ձեզ մի խաբեք:

 

  • Պետք է կյանքն ավելի սիրել, քան կյանքի իմաստը:

 

  • Երեք բան կա, որոնցից մարդիկ վախենում են. վստահել, ճիշտն ասել և լինել այնպիսին, ինչպիսին կան իրականում:

 

  • Հոգին բուժվում է երեխաների կողքին:

 

  • Ճշմարտությունն առանց սիրո սուտ է:

 

  • Մարդիկ չեն սիրում և նույնիսկ ատում են նրանց, ում նեղացրել են:

 

  • Սիրահարվել չի նշանակում սիրել: Սիրահարվել կարելի է և ատելով:

 

  • Անցե՛ք մեր կողքով: Եվ ներեք մեզ մեր երջանկությունը:

 

Կարդացեք նաև՝

Դոստոևսկի. ամենաաառողջ ու ամենահիվանդ հոգին

Ջոն Լենոնն ասել է…

Վիրջինիա Վուլֆն ասել է…

Ֆրիդան ասել է…

Հարուկի Մուրակամին ասում է…

Օփրա Ուինֆրին ասում է…

Չարլի Չապլինն ասել է…

Պաուլու Կոելյուն ասում է…

Հեմինգուեյն ասել է…