Դոստոևսկու մութ կողմերը... - VNews

Դոստոևսկու մութ կողմերը…

doss min - Դոստոևսկու մութ կողմերը...

«Տոլստոյը էպիկ գրող էր, որը պատկերել է 19-րդ հարյուրամյակի ռուս հասարակության բարձր խավերի կյանքը, սակայն իբրև հոգեբան նա չի կարողացել ներթափանցել այնքան խորը, որքան դա կարողացել է անել Դոստոևսկին». հենց այսպիսի բնորոշում է տվել Դոստոևսկու գրականությանը հոգեվերլուծության հայրը՝ Զիգմունդ Ֆրեյդը, ռուս հանճարեղ գրողը նաև դարձել է Ֆրեյդի ուսումնասիրությունների օբյեկտը: Ինչո՞վ էր Դոստոևսկոին այդքան հետաքրքրել Ֆրեյդին. մի՞թե ամուր հոգեբանությամբ ու միջին վիճակագրական կյանքով… դժվար թե:

Այսօր առանձնացրել ենք Դոստոևսկու մութ կողմերը…

Էպիլեպսիա

Անձի կյանքի ու, առավել ևս, հոգեբանության նկարագրությունը տալու համար պետք է սկսել ոչ միայն մանկությունից, այլև ընտանիքից, գենետիկայից: Այսպիսով, Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոևսկին ծնվել է 1821 թվականին. աղքատների համար նախատեսված մի հիվանդանոցի բժշկի ընտանիքում: Ապագա գրողի գեները ծանրաբեռնված չէին էպիլեպտիկ նոպաներով, սակայն, նրա հայրը՝ Միխայիլ Անդրեևիչը տառապում էր հարբեցողությունից, Ֆյոդոր Միխայլովիչի երկու եղբայրներն էլ ժառանգել էին այս հիվանդությունը: Գրողն ինքն անտարբեր էր ալկոհոլային խմիչքների հանդեպ, բայց հասուն տարիքում նրան տանջում էր մեկ այլ կիրք ՝ խաղամոլությունը, որին դեռ կանդրադառնանք…

1837 թվականին տուբերկուլյոզից մահանում է Մարիա Ֆյոդորովան՝ Դոստոևսկու մայրը: Երեխաների դաստիարակությունը մնում է հոր ուսերին, որն էլ, բավականին փսիխոպատիկ անձնավորություն էր, ցուցաբերում էր առանձնակի ժլատություն, դյուրագրգիռ էր, առանձնանում էր իր դաժանությամբ ու կոնֆլիկտային բնավորությամբ: Երեխաները մեծանում էին, ու նրանց գլխավերևում, անընդհատ, բարակ թելից խաված էր պատժվելու վախը: Միխայիլ Անդրեևիչի զայրույթից անմասն չէին մնում նաև Տուլայի նահանգում գտնվող իր կալվածքի գյուղացիները. եթե հավատանք Դոստոևսկիների վարկածին, հենց այդ գյուղացիների կողմից է սպանվել Դոստոևսկու հայրը, 1839 թվականին:

Այստեղ հարկ է հղում տալ Ֆրեյդին…

Հոգեվերլուծության ընթացքում Ֆրեյը բազմիցս նշում է, որ նևրոզի պատճառների մասին կարելի է միայն ենթադրել, քանի որ միանշանակ պատասխանի համար տեղեկատվությունն անբավարար է: Դոստոևսկու էպիլեպսիան Ֆրեյդը համարում է աֆֆեկտիվ հիվանդություն, այսինքն հիվանդություն, որը հետևանք է հոգեկան խանգարման: Ինչպե՞ս է նևրոզը հանգեցրել  էպիլեպսիայի. այս հարցին պատասխանելու համար Ֆրեյդը հղում է տալիս Էդիպյան բարդույթին: Հոգեվերլուծաբանը ենթադրում է, որ «խնդիրը գալիս է մանկությունից»: Ֆրեյդը մատնանշում է, որ դեռ մանուկ հասակում Դոստոևսկին տառապում էր մեղքի զգացողությունից, որի հիմքը գրողի՝ հորը սպանելու և ընտանեկան հիերարխիայում նրա տեղը զբաղեցնելու ենթագիտակցական ցանկությունն էր: Այս մանկական խնդիրները ծանրացել են և վերածվել էպիլեպսիայի գրողի հոր մահից հետո, քանի որ, ըստ էության, Դոստոևսկու ենթագիտակցական ցանկությունն իրականացել էր և հերթը կրկին մեղքի զգացությանն էր…

Հուսալի վկայություն չկա այն մասին, թե, վերջիվերջո, երբ է գրողի մոտ նկատվել հիվանդության սկիզբը. ոմանք կարծում են, որ հիվանդության դեբյուտը տեղի է ունեցել 9 տարեկանում ու ուղեկցվել է հալյուցինացիոն սինդրոմով,  մյուսները էպիլեպսիայի սկիզբը կապում են նրա հայրիկի մահվան հետ, ուրիշներն էլ վստահ են, որ հիվանդությունը սկիզբ է առել 28 տարեկան հասակում՝ սիբիրյան աքսորի պատճառով…

Ֆրեյդի հոգեվերլուծությունը Դոստոևսկու մասին կարող եք կարդալ՝ այստեղ

Խաղամոլություն

1860-ականների սկզբներին Դոստոևսկին արտասահմանյան ուղևորություն նախաձեռնեց Ապոլինարիա անունով մի երիտասարդ աղջկա հետ: Նրանք եղան Բադեն-Բադենում, որտեղ էլ գրողը տարվեց խաղամոլությամբ: Այդ արատավոր կախվածություննը երկար տարիներ գրողի սննկացման հիմնական պատճառներից մեկն էր: Գրողը հատկապես տարված էր ռուլետկայով: Նա անընդհատ փորձում էր հնարել իդեալական համակարգ, որը թույլ կտար նրան միշտ հաղթել, բայց ամեն անգամ իր հորինած մեթոդը ձախողվում էր: Այնուամենայնիվ, Դոստոևսկին համոզված էր, որ համակարգը անթերի է, պարզապես, նրան զսպվածությունն է պակասում: Երբեմն գրողի բախտը բերում էր և նա տպավորիչ գումարներ էր շահում, բայց փոխանակ փոխհատուցեր իր պարտքերը, նա անմիջապես պարտվում էր շահած գումարը… դեռ մի բան էլ ավելին: Վիսբադենի կազինոյում Ֆյոդոր Միխայլովիչն այնքան պարտվեց, որ հյուրանոցի տերն ու իր պարտատերը, նրան պահում էր՝ ջրով ու հացով, մինչև վերջինս կփակեր իր պարտքերը:

Միայն Դոստոևսկու կնոջ՝ Աննայի ջանքերով, 1871 թվականից Դոստոևսկին ընդմիշտ ազատվում է ռուլետկայի հանդեպ ունեցած կախվածությունից…

Ֆրեյդը, Դոստոևսկու խաղամոլությանը, տալիս է հետևյալ վերլուծությունը. ռուս դասականը հետևում է հոգեվերլուծաբանի հետևյալ հստակ տեսությանը՝ մեղսագործություն, հետո՝ ապաշխարությունԴոստոևսկին խաղում է, պարտվում իր ողջ ունեցած-չունեցածը, զղջում կնոջ ու իր առաջ, խոստանում այլևս չխաղալ, սակայն արդյունքում կրկին անկարող է գտնվում այդ գայթակղության առաջ և կրկին խաղում և կրկին պարտվում… Ֆրեյդը մեկնաբանում է այս մեղքի և ապաշխարության փակ շրջանակն, իբրև հերթական պատիժ սեփական անձի հանդեպ:

Ռուսական Մարկիզ դը Սադը

Ֆյոդոր Միխայլովիչի չափազանց սեքսուալության մասին լեգենդներ էին պտտվում: Ասում են, որ չկարողանալով հաղթահարել հորմոնների ճնշումը, նա հաճախ էր դիմում մարմնավաճառների ծառայություններին, որոնք էլ առանձնապես հիացած չէին Դոստոևսկու «սիրառատությամբ» ու սեքսուալ ցավոտ հակումներով: Տուրգենևն իր գործընկերոջն անվանում էր «ռուսական Մարկիզ դե Սադ»: Միայն իրական սերը, որը նա գտավ ի դեմս իր երկրորդ կնոջ ՝ Աննա Սնիտկինայի, կարող էր Դոստոևսկուն դուրս հանել այդ խառը, սեքսուալ կապերից: Գրողը 45 տարեկան էր, Աննան ՝ 20 տարեկան: Այնուամենայնիվ, Դոստոևսկին իր ֆանտազիաներն իրականություն էր դարձնում երիտասարդ կնոջ հետ ինտիմ հարաբերությունների մեջ, վերջինս փորձում էր չնատել ամուսնու տարօրինակություններն անկողնում: «Ես պատրաստ եմ իմ կյանքի մնացած մասն անցկացնել նրա առաջ՝ ծնկի եկած», – ասում էր Աննան:

Պաթոլոգիկ խանդ

Ֆյոդոր Միխայլովիչը սաստիկ խանդում էր: Խանդը կարող էր ծնունդ առնել գրեթե ոչինչից… փոքրիկ անհեթեթություններից, և բացարձակապես կարևոր չէր, թե ում կխանդեր Դոստոևսկին՝ իր կնոջը. դա կարող էր լինել ալեհեր ծերուհի կամ դեռատի պատանի: Ուստի, կեսգիշերին տուն վերադառնալով, գրողը կարող էր ամբողջությամբ խուզարկել բնակարանը, որպեսզի ի վերջո դատապարտեր իր կնոջը դավաճանության համար: Դոստոևսկին խանդում  էր հատկապես այն ժամանակ, երբ նրա կինը թույլ էր տալիս իրեն ակամայից նայել ինչ-որ մեկին կամ ժպտալ ինչ-որ մեկին: Խանդի պատճառներից պաշտպանվելու համար գրողը մի շարք կանոններ մտցրեց իր երկրորդ կնոջ համար. չհագնել ընդգծող հագուստ, չներկել շուրթերը, նայել հատակին, չժպտալ տղամարդկանց և, առավել ևս, չծիծաղել նրանց հետ:

 

Այնուամենայնիվ, անկասկած է, որ Դոստոևսկին բոլոր ժամանակների լավագույն գրողներից մեկն է: Այս հոդվածում բազմիցս հիշատակված Ֆրեյդն էլ, նրա «Կարամազով եղբայրներտ» համարում էր ամենահանճարեղ վեպը, որ գրվել է երբևէ: 

 

Աղբյուրներ՝ З. Фрейд «Достоевский и отцеубийство», В.А. КУВАКИН «ГОЛЫЙ ИЗНУТРИ. НЕРАЗГАДАННЫЙ ФЁДОР ДОСТОЕВСКИЙ», rambler.ru, neuronews.com.ua

 

Տես նաև՝ 

 

Ինչու՞ ոչ, նաև՝ 

 

 


Մոցարտի մութ կողմերը…

5 սկանդալ՝ Նոբելյան մրցանակի շուրջ

Ախմատովայի մութ կողմերը…

Մայակովսկու մութ կողմերը

«Առաքինության փորձություն» մերկ աղջիկների հետ. Մահաթմա Գանդի

«Դոստոևսկին և հայրասպանությունը». Ֆրեյդի աչքերով

Դոստոևսկի. Կարամազով եղբայրներ [հատված] Գիրք առաջին։ Մի ընտանիքի պատմություն

5 ֆիլմ+5 գիրք [Սևակ Ղազարյան]

Դոստոևսկու նամակները կնոջը [կամ խաղամոլի օրագիր]

Վայրեր, որտեղ եղել են հայտնի գրական հերոսները, իսկ այսօր կարող ես գնալ նաև դու

Էմիր Կուստուրիցան կներկայացնի Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպի սեփական տարբերակը

Հայտնի գրողներն ու նրանց իրական մասնագիտությունները

«Ապուշն» ասում է…

5 ֆիլմ+5 գիրք. Դիանա Մարտիրոսյան

Դոստոևսկին ասել է…

5 ֆիլմ+5 գիրք. Դավիթ Բաբախանյան