fbpx

Դրեյքի «In My Feelings» challenge-ը ցնցել է համացանցը

Համացանցն այս օրերին թնդում է նոր մարտահրավերի պատճառով: Գուցե տեսե՞լ եք ձեր ընկերներից մեկի տեղադրած հոլովակը, որտեղ նա մեքենայից դուրս է գալիս ու փողոցում Դրեյքի երգի ներքո պարում, մինչդեռ մեքենան շարունակում է դանդաղ շարժվել: Այո՛, հենց սա է մարդկանց սիրելի նոր չելինջը, որի համար մարդիկ ընկնում են մեքենաներից, բախվում մեքենայի դռանը, սյուներին կամ «ուղղակի» ընկնում մեքենայի տակ…

Մարտահրավերը սկսել է հայտնի հումորիստ Shiggy-ն՝ հունիսի 29-ին իր ինստագրամյան էջում տեղադրելով առաջին նման վիդոն: Նա ինքը մտածել է պարի շարժումներն ու այն անվանել իր անունով՝ «շիգի»: Նրանից հետո հարյուր հազարավոր մարդիկ ընդունել են մարտահրավերն ու կրկնօրինակել նրա պարային շարժումները: Մարտահրավերն ընդունել են նաև այնպիսի աստղեր ինչպիսիք են Դուա Լիպան, Սիերան, BTS խմբի J-Hope-ը, «Stranger Things» սերիալի դերասանուհի Միլի Բոբի Բրաունը և Ուիլ Սմիթը: Վերջինս նույնիսկ ռիսկի է դիմել, բարձրացել Բուդապեշտի կամրջի վրա և այնտեղ պարել Դրեյքի երգի ներքո:

Այսօր համացանցում կարող եք գտնել մարտահրավերի հազարավոր հոլովակներ, որոնց մի մասը զավեշտալի, իսկ մյուս մասը զարմանալի կամ ուղղակի սարսափելի է: #InMyFeelings challenge-ի վտանգը գիտակցելով ԱՄՆ-ի Ազգային տրանսպորտի անվտանգության խորհուրդը հորդորել է մարդկանց չցատկել մեքենայից դուրս մարտահրավերին մասնակցելու համար:

Հիշեցնենք՝ այսպիսի մեծ աղմուկ բարձրացրած չելինջներից են եղել նաև «Mannequin» և «Ice Bucket» մարտահրավերները:


2019-ի ամենաշատ վարձատրվող դերասաններն ըստ Forbes-ի

Դրեյքի նոր դաջվածքը բարկացրել է Beatles-ի երկրպագուներին

Դրեյքը նոր ալբոմ է թողարկել

MTV երաժշտական տեսահոլովակների մրցանակաբաշխության նոմինանտներն ու նորույթները

2019-ի համացանցի ամենաազդեցիկ մարդիկ ըստ TIME-ի

Պատկերացնենք հայտնի մարդկանց «ծեր» ֆիլտրով

Աստղեր, որոնք հրապարակել են «ծերացնող» ֆիլտրով լուսանկարներ

Stranger Things 3-ը ռեկորդ է սահմանել Netflix-ում

Աստղերը մասնակցում են շշի կափարիչով նոր չելինջին. Ի՞նչ է այն

Հելենա Բոնեմ Քարթերը և “Stranger Things” սերիալի աստղ Միլի Բոբի Բրաունը կնկարահանվեն Շերլոկ Հոլմսի քրոջ մասին պատմող սերիալում

10×2 բան, որ գուցե չգիտես Ուիլ Սմիթի մասին

Աստղեր, որոնք այլ աստղերի երկրպագուներն են

Հայտնի երգեր, որոնք (չեք հավատա, բայց) 2019-ին դարձան 10 տարեկան

Կաննի կինոփառատոն 2019. Լավագույն լուքերը

Met Gala 2019. Աստղերի ամենաարտասովոր լուքերը

Billboard 2019. Հաղթողները, լավագույն լուքերն ու կատարումները