Դրեյք. Փաստերն ու Ռիհաննայի հետ ունեցած բարդ սերը - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Դրեյք. Փաստերն ու Ռիհաննայի հետ ունեցած բարդ սերը

1986թ.-ի հոկտեմբերի 24-ին Կանադայում ծնվել է Օբրի Դրեյք Գրեհեմը, որը հետագայում աշխարհին ավելի հայտնի դարձավ պարզապես Դրեյք անունով: Այսօր արդեն նա համարվում է ամենահայտնի ռեփերիներից մեկը, որը ճանաչված է իր երգերի էմոցիոնալ բառերով ու ռեփի և երգեցողության համադրությամբ: Արդեն գիտենք, որ նրա հետ համագործակցող աստղերը միշտ հաջողությունների են հասնում, նրա թողարկած ցանկացած երգ դառնում է հիթ, բայց ինչպիսի՞ն է եղել 32-ամյա այս արտիստի սկիզբը, սիրային բարդ ու դպրոցական կյանքը… Այս ամենը կիմանանք հենց հիմա:

1. Օբրի Դրեյք Գրեհեմը ծնվել ու մեծացել է աֆրիկացու ու հրեայի ընտանիքում: Նրա հայրը՝ Դենիս Գրեհեմը թմբկահար էր ու նվագում էր երաժիշտ Ջերի Լի Լյուիսի համար: Մայրը՝ Սենդի Գրեհեմը, անգլերենի ուսուցչուհի էր ու ծաղկավաճառ:

2. Իր մաշկի գույնի ու հավատքի պատճառով Դրեյքին հաճախ հալածում էին դպրոցում: Զգալով, որ դասերն էլ խանգարում են լուրջ դերասանական կարիերայով զբաղվել, նա որոշել է թողնել դպրոցը: 2012թ.-ին սակայն ետ է գնացել ու ավարտել:

3.  Նախքան ռեփեր դառնալը նա հայտնի էր որպես դերասան: Նրան 2001թ.-ին հայտնություն բերած դերը կանադական “Degrassi: The Next Generation” հեռուստասերալում էր: Այդ ժամանակ նա 15 տարեկան էր ու մարմնավորում էր Ջիմի Բրուքսին՝ մի բասկետբոլիստ, որը ստիպված էր հաշմանդամի սալյակին գամվել:

4. 2006թ.-ին Դրեյքն առանց որևէ երաժշտական կազմակերպության հետ համագործակցելու, թողարկել է իր առաջին մինի ձայնասկավառակը՝ “Room for Improvement” անունով: Այն վաճառվել էր ընդամենը 6.000 օրինակով: Նրա հերթական մինի ձայնասկավառակը հրապարակվել է 2007թ.-ին՝ “Comeback Season” անվամբ: Սկավառակի “Replacement Girl” թրեքը ռեփերին դարձրեց առաջին կանադացի երգիչը, որի տեսահոլովակն առանց որևէ լեյբլի օգնության կարողացավ հայտնվել BET հեռուստաընկերության եթերում:


5. 2009թ.-ին, երբ թողարկվեց նրա հերթական մինի ձայնասկավառակը՝ So Far Gone”ը, Դրեյքը դարձավ բոլոր ժամանակների ամենավիճարկելի աստղերից մեկը. նրա համար միաժամանակ պայքարում էին երաժշտություն թողարկող մի քանի կազմակերպություններ: Սակայն նույն թվականին Դրեյքը վերջապես դարձավ “Young Money Entertainment” կամզակերպության անդամներից մեկը:

6. 2009թ.-ի «Ամերիկայի ամենասպասված համերգային շրջագայության» միջոցառմանը մասնակցելու ժամանակ Դրեյքն ընկավ բեմում ու սեպտեմբերի 8-ին վիրահատվեց ոտքի վնասվածքի պատճառով: Սակայն սա չխանգարեց նրան 2010թ.-ին թողարկել իր առաջին սինգլը՝  “Over”-ն ու դրա համար արժանանալ 53-րդ Գրեմմի մրցանակաբաշխության «Լավագույն ռեփ կատարում» մրցանակին:

7. Դրեյքն ու Ռիհաննան միշտ եղել են հանրության ամենասիրելի ու «սպասված» զույգերից մեկը: 2009թ.-ից շշուկներ սկսեցին պտտվել, որ Դրեյքը հանդիպում է Քրիս Բրաունից նույն թվականին բաժանված Ռիհաննայի հետ, սակայն ոչինչ հաստատված չէր: Երբ 2010թ-ին Դրեյքին հարցրին այդ հարաբերությունների մասին, նա պատասխանեց. «Նա ինձ հետ անում էր այն, ինչ ես էի մի ժամանակ անում կանանց հետ՝ լավ ժամանակ էի անցկացնում, ապա անհետանում»:

Այնուհետև 2010թ.-ին Ռիհաննան համագործակցեց Դրեյքի հետ՝ թողարկելով “What’s My Name?” երգն ու տեսահոլովակը: 2012թ.-ին ավելի շատ քննարկումներ սկսեցին այս երաժիշտների մասին, երբ ակումբներից մեկում տեղի ունեցավ Դրեյքի ու Քրիս Բրաունի հայտնի ծեծկռտուքը: Կռիվը Ռիհաննայի համար էր:

Ասում էին` Դրեյքը խենթի պես սիրահարվել էր Ռիռիին ու բազմաթիվ երգեր էր գրում նրա մասին: Նույն թվականին՝ 2012-ին Դրեյքն ու Ռիհաննան թողարկեցին հերթական դուետը՝ “Take Care”: Մինչև 2016թ.-ը շշուկները նրանց մասին չեն դադարում պտտվել. նրանք մեկ միասին էին, մեկ վատաբանում էին իրեր, մեկ սիրային երգեր գրում միմյանց մասին: 2016-ին Ռիհաննան հայտարարեց նոր համագործակցության մասին՝ Դրեյքի հետ: Սրանից հետո նրանց հաճախ նկատում էին գիշերային ակումբներում ու համերգների ետնաբեմերում: 2016թ.-ի օգոստոսին տեղի ունեցած “MTV VMA” մրցանակաբաշխության ժամանակ Դրեյքը Ռիհաննային հանձնեց «Մայքլ Ջեքսոնի հատուկ մրցանակը»՝ ասելով. «Նա մեկն է, ում սիրահարված եմ եղել դեռևս 22 տարեկանից»: Ըստ տարբեր աղբյուրների նրանք շարունակում էին հանդիպել մինչև 2016թ.-ի հոկտեմբերը. բաժանվել են զբաղվածության պատճառով ու որոշել ընկերներ մնալ:

8. Իր կարիերան սկսելուց հետո Դրեյքը նպատակ էր դրել մինչև 25 տարեկան դառնալը վաստակել 25 մլն: Նրան հաջողվեց անել դա:

9. Ընդհանուր հաշվով ռեփերն ունի 4 ձայնասկավառակ՝ չհաշված մինի սկավառակները:

10. Դրեյքն ունի 3 Գրեմմի ու 27 այլ մրցանակներ: 2017-ին նա գերազանցեց Ադելի ռեկորդն ու “Billboard” մրցանակաբաշխության ժամանակ 22 առաջադրված անվանակարգերից 13-ում ճանաչվեղ հաղթող:


Դրեյքի նոր դաջվածքը բարկացրել է Beatles-ի երկրպագուներին

Դրեյքը նոր ալբոմ է թողարկել

MTV երաժշտական տեսահոլովակների մրցանակաբաշխության նոմինանտներն ու նորույթները

Աստղեր, որոնք հրապարակել են «ծերացնող» ֆիլտրով լուսանկարներ

Սնուփ Դոգը լուսանկար է հրապարակել Քուրթ Քոբեյնի հետ. այն ցնցել է համացանցը

Աստղերը մասնակցում են շշի կափարիչով նոր չելինջին. Ի՞նչ է այն

Աստղեր, որոնք այլ աստղերի երկրպագուներն են

Ռիհաննան դարձել է աշխարհի ամենահարուստ կին երաժիշտը

Հայտնի երգեր, որոնք (չեք հավատա, բայց) 2019-ին դարձան 10 տարեկան

Սոֆի Թըրները չի նկարահանվի այն նահանգներում, որտեղ արգելվում է հղիության արհեստական ընդհատումը

Ռիհաննան ռեգգի ժանրի ալբոմ կթողարկի

Billboard 2019. Հաղթողները, լավագույն լուքերն ու կատարումները

Ռիհաննա լինելու արվեստը. Երգչուհու արվեստոտ ֆոտոշարքը BAZAAR-ի համար

Հայտնի են Billboard 2019 մրցանակաբաշխությանն առաջադրված աստղերը

TOP 10. Twitter-ում ամենաշատ հետևորդներ ունեցող հայտնի մարդիկ

Մի շարք հայտնի երգեր պոռնոգրաֆիկ են պիտակվել և արգելվել Ինդոնեզիայում