Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Դուա Լիպա. 15 բլից հարց երգչուհուն

dualipa9203 web - Դուա Լիպա. 15 բլից հարց երգչուհուն

Բրիտանացի մոդել, երգչուհի, երգահան Դուա Լիպան երկնքից ընկնող աստղի պես միանգամից հայտնվեց երաժշտասերների ուշադրության կենտրոնում: Նա դեռևս նոր անուն է համարվում երգարվեստում, սակայն արդեն հասցրել է հավաքել երկրպագուների մեծ բանակ ու թողարկել մի քանի հաջողակ սինգլ: Երգչուհին հուլիսի 7-ին հանդես եկավ նոր երգով՝New Rules”-ով, որն այսօր համացանցում ունի 120մլն-ից ավելի դիտում: Այն ընդգրկված է Դուա Լիպայի առաջին ձայնասկավառակի մեջ, որի անվանումն է “DL1”: Նրա այս հաջողությունները դժվար են դարձնում հավատալ, որ այսքան մեծ լսարան ունեցող աղջիկը միայն 22 տարեկան է:

Առաջարկում ենք կարդալ այս բլից հարցերի պատասխանները, որ երգչուհին տվել է BuzzFeed կայքի հետ ունեցած հարցազրույցի ժամանակ, ու ավելի լավ ճանաչել նրան: 

1. Ո՞րն է առաջին բանը, որ անում ես, երբ առավոտյան արթնանում ես: 

Ատամներս եմ լվանում:

2. Երբ գնում ես խմելու, ի՞նչ ես սովորաբար պատվիրում: 

Կարմիր գինի: 960full dua lipa - Դուա Լիպա. 15 բլից հարց երգչուհուն

3. Ի՞նչ ես վերջին անգամ փնտրել Google-ում: 

«Ինչո՞ւ է ձախ կուրծքս աջից մեծ»:

4. Ո՞րն է սիրելի հեռուստասերիալդ:

«Բամբասկոտը» (“Gossip Girl”):

5. Ո՞րն է եղել առաջին ձայնասկավառակը, որ գնել ես:

Նելլի Ֆուրտադոյի “Woah Nelly”-ն:

6. Կա՞ ուտելիք, որին չես կարող դիմակայել: 

Չիփսերը:

7. Ո՞ր ֆիլմն է քեզ ամենից շատ ծիծաղեցնում: 

Zoolander”:dua lipa - Դուա Լիպա. 15 բլից հարց երգչուհուն

8. Ի՞նչ պիտի պարտադիր լինի քո պիցայի վրա: 

Պանիր: Շա՜տ պանիր:

9. Ի՞նչն է ամենից շատ զայրացնում քեզ:

Երբ մարդիկ բերանը բաց են ծամում:

10. Ո՞րն է սիրելի էմոջիդ: 

Կրակի էմոջին:

11. Նյու Յորք թե՞ Լոս Անջելես:

Նյու Յորք:

12. Twitter թե՞ Instagram: 

Twitter:

30 things you should know about dua lipa 2 18176 1479927950 0 dblbig - Դուա Լիպա. 15 բլից հարց երգչուհուն

13. Սուրճ թե՞ թեյ:

Թեյ:

14. Բեյոնսե թե՞ Ռիհաննա:

Ռիհաննա:

15. Եվ վերջապես, մի գաղտնիք պատմիր:

Եթե պատմեմ ստիպված կլինեմ սպանել ձեզ…


Հունիսին թողարկվող լավագույն ֆիլմերը

Նկարչուհին հայտնի մարդկանց դարձնում է մուլտֆիլմի հերոսներ

Աստղերը սրբերի տեսքով. Met Gala 2018-ի յուրահատուկ լուքերը

Երեխաները ցնցել են համացանցը Բեյոնսեի երգով

The Weeknd-ը, Ջասթին Բիբերը, BTS-ը, Քենդրիք Լամարը և այլ աստղեր Քանյեի դեմ

Ինչպիսի՞ տեսք են ունեցել հայտնիները դպրոցում (լուսանկարներ)

Rihanna – Diamonds. հայերեն թարգմանությամբ

Կոաչելլա 2018. Բեյոնսեի, The Weeknd-ի և մյուսների ելույթներն ուղիղ հեռարձակմամբ

Հայտնի երգերի ամենագեղեցիկ արտահայտությունները (մաս 8)

Վերհիշենք 90-ականնների լավագույն հիթերը

Coldplay. Hymn For The Weekend. Հայերեն թարգմանությամբ

Հայտնի երգերի ամենագեղեցիկ արտահայտությունները (մաս 6)

Ուժեղ ու հայտնի կանանց մտքերը

Երգացանկ կանանց մասին ու համար

Բեյոնսեն ասում է…

Դուա Լիպա. New Rules. հայերեն թարգմանությամբ