-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ամառը մոտ է, դե իսկ այն շատերի համար ժամանում է նոր արկածների ձեռքը բռնած: Իսկ որտե՞ղ է հայերի մեծ մասը փնտրում այդ արկածները. դե իհարկե Դուբայում՝ մի քաղաք, որն ընդամենը մի քանի տարվա ընթացքում կարողացավ դառնալ աշխարհի ամենագեղեցիկ ու հայտնի կետերից մեկը: Այստեղ շատերս արդեն հասցրել ենք լինել, սակայն հնարավոր է՝ բաց ենք թողել մի շարք հետաքրքիր վայրեր, որոնք մեր հանգիստն ավելի արդյունավետ ու հետաքրքիր կդարձնեին: Հետագա ճանապարհորդությունների ժամանակ Դուբայի գեղեցիկ վայրերը բաց չթողնելու համար առաջարկում ենք այսօր միասին ուղևորվել այնտեղ՝ հենց այս հադվածի օգնությամբ:
Դե՛ ի՞նչ, գնա՞նք Դուբայ:
Գնա՛նք:
Դուբայի խորհրդանիշ դարձած կառույցը՝ Բուրջ Խալիֆան, մեր առաջին կանգառն է: 828 մետր բարձրությամբ այն աշխարհի ամենաբարձրահարկ շենքն է համարվում: Շենքի 124-րդ հարկում գտնվող դիտորդական տախտակամածում կարող ես տեսնել քաղաքի ողջ համայնապատկերը:
Ներքևում՝ հսկա շինության կողքին, կգտնես գեղեցիկ ձևավորում ունեցող այգիներ և ծառուղիներ, ինչպես նաև շատրվաններ: Հենց այստեղ են գտնվում աշխարհի ամենաբարձր շատրվանները՝ Դուբայի շատրվանները, որոնց «պարն» ուղղակի տեսնել է պետք:
Դուբայի մոլը աշխարհի ամենամեծ մոլն է, որտեղ կարող ես գտնել նաև Դուբայի ակվարիումը, խաղերի հրապարակը, մի շարք կինոթատրոններ, ուտելիքի կետեր, սրճարաններ և սառցադաշտ: Այստեղ միշտ միջոցառումներ են լինում՝ համերգներ, նորաձևության ցուցադրություններ և այլն: Դուբայի ակվարիումում կկարողանաս տեսնել 140-ից ավելի ջրային կենդանատեսակեր, որոնք երազի պես կլողան քո գլխավերևում:
Այստեղ տանող տուրերը սկսում են կեսօրից և լավ հիշողությունների աղբյուր կարող են հանդիսանալ քո ու մտերիմներիդ համար: Տուրի ընթացքում մի քանի կետում կկարողանաս կանգ առնել, լուսանկարվել անապատում, տեսնել ուղտերի քարավանը, այնուհետև վայելել չքնաղ մայրամուտը:
Ֆահիդի պատմական թաղամասը, հայտնի նաև որպես Ալ Բաստակիա, հին ու ավերված քաղաք է, որը մշակույթի սիրահարներին մտովի կտեղափոխի անցյալ՝ դեպի Հին Դուբայ: Դուբայի հին տները, կտուրները և այլ հնությունները կօգնեն գնահատել գեղեցիկը: Թաղամասում կան նաև բազմաթիվ թանգարաններ, որոնք կարող ես հերթով այցելել:
Այստեղ ամեն բան ծաղիկներից է՝ ինքնաթիռները, տները, կենդանիները, դղյակները, մարդիկ, սրտերը: Բնական ծաղիկների այս այգին ամենամեծն է աշխարհում և իր այցելուներին ստիպում է հավատալ, որ հրաշքներ իսկապես գոյություն ունեն: Այստեղ գալով՝ թվում է, որ գտնվում ես քո ամենասիրելի հեքիաթների աշխարհում:
Եթե հնդկական մշակույթի և Բոլիվուդի երկրպագու ես, ապա այս վայրը քեզ համար է: Հնդկական ոճի սրճարաններ, համերգներ, զվարճանքներ, ատրակցիոններ և ավելին կարող ես գտնել Դուբայի Բոլիվուդի այգում: Սա աշխարհի ամենաառաջին հնդկական թեմատիկայով այգին է, որը, ի զարմանս բոլորի, միշտ լի է լինում մարդկանցով:
Թաղամասը Դուբայի «ամենաարվեստոտ» մասերից մեկն է: Ժամանակակից արվեստն այստեղ ուղղակի ծաղկում է ապրում: Ալսերկալում ներկայացված են ինչպես հայտնի ժամանակակից արվեստագետների, այնպես էլ սկսնակների աշխատանքները: Թաղամասը նաև տուն է նորաձևության բազմաթիվ սրահների, փոփ-ափ սրճարանների ու աշխարհի ողջ երիտասարդության համար:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո