Duft Punk-ը հեռանում է բեմից - VNews

Duft Punk-ը հեռանում է բեմից

ոեռեֆ - Duft Punk-ը հեռանում է բեմից

1993 թվականին հիմնադրված Duft Punk ֆրանսիական երաժշտական դուետ, որը կազմված է հաուս երաժիշտներ Թոմա Բանգալտերից և Գի-Մանուել դե Օմեմ-Քրիստոից հայտարարել է, որ դադարեցնում է գործունեությունը։

Իր գոյության ընթացքում Daft Punk- ը թողարկել է չորս ստուդիական ալբոմ և յոթ անգամ արժանացել Գրեմմիի:

Նախագիծը փակելու կապակցությամբ Daft Punk-ը YouTube-ում Epilogue անվամբ ութ րոպեանոց տեսանյութ է հրապարակել: Այն  «Էլեկտրոմա» դուետի գեղարվեստական ​​ֆիլմից հատված է, որը պատմում է երկու ռոբոտների մասին, որոնք փորձում են մարդ դառնալ: Տեսանյութի ինչ-որ պահի հայտնվում է 1993–2021 գրությունը:

Դուետի ներկայացուցիչը չի հստակեցրել, արդյոք նրանք կշարունակեն միասին աշխատել այլ անվան տակ, հաղորդում է Variety- ն: Միևնույն ժամանակ, չի բացառվում, որ թողարկված տեսանյութը կարող է լինել նոր նախագծի սկիզբ: