Դուք չգիտեք, բայց այս հայտնի երգերի հեղինակն է Սիան - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Դուք չգիտեք, բայց այս հայտնի երգերի հեղինակն է Սիան

Աշխարհահռչակ երգչուհի Սիա Ֆուրլերը, որը տարիներ շարունակ գրավում է երաժշտական մրցանակներ, սրտեր ու այլ հարթակներ, երաժշտություն է գրում ոչ միայն իր, այլև աշխարհի բազմաթիվ հայտնի երաժիշտների համար: Աներևակայելի հաջողությունների հասած երգերը, որոնք նա հեղինակել է այնքան շատ են, որ կարող են մի մեծ օվկիանոս լցնել: Այդ երգերը գուցե ինքներդ հարյուրավոր անգամներ լսել եք, բայց ձեր մտով անգամ չի անցել, որ դրանք պատկանում են Սիայի «գրչին»: ՎիվառոՆյուզը ներկայացնում է այդ բազմաթիվ երգերից ամենահայտնի 10+1 երգերը, որոնց հեղինակը հենց նա է՝ մեծն Սիան:

1. Քրիստինա Ագիլերա “You Lost Me”

Ագիլերայի ամենաճանացված հիթերից  մեկի հեղինակն իսկապես Սիան է: Երգը թողարկվել է 2010թ.-ին, ու ընդգրկվել Քրիստինա Ագիլերայի  “Bionic” ձայնասկավառակում, որն ի տարբերություն այս երգի, մեծ հաջողությունների չհասավ:

2. Ռիհաննա “Diamonds”

2012թ.-ը ցնցած այս երգը Սիան գրել է ընդամենը 14 րոպեում: Նա բավականին զարմացած էր, երբ Ռիհաննան որոշեց երգի գործիքավորումը նույնը թողնել: Սիան, նույնպես, մի քանի անգամ կենդանի կատարել է երգը:

3. Նի Յո “Let Me Love You (Until You Learn to Love Yourself)”

Նի Յոյի երաժշտությունը զուրկ չէ Սիայի ձեռագրից: Սիան նաև համահեղինակել է այս երգը ու գուցե հենց նրա շնորհիվ է այն արժանացել երաժշտական քննադատների ու երաժշտասերների հավանությանը:

4. Բեյոնսե “Pretty Hurts” 

Այս երգի պատմությունն իսկապես հետաքրքիր է: Սիան “Pretty Hurts”-ն էլ. փոստով ուղարկել է իր ընկերուհի Քեթի Փերրիին, բայց վերջինս չի նկատել հաղորդագրությունը: Սիան այնուհետև երգն ուղարկել է Ռիհաննային, որը լսել ու միանգամից գնել է այն: Երբ նախքան հրապարակվելը Փերրին լսել է Բեյոնսեի տարբերակը, միանգամից հաղորդագրություն է ուղարկել Ֆուրլերին՝ ասելով. «Բավականին վիրավորված եմ, որ երգն ինձ չես ուղարկել»: Սիան պատասխանել է. «Մեյլդ ստուգիր»:

5. Բրիթնի Սթփիրս “Perfume”

Թվում է՝ Սիան համագործակցել է գրեթե բոլոր երաժշտական մեծ անունների հետ: Այո, նա նույնիսկ Բրիթնի Սփիրսի համար է երգ գրել: Համացանցում նույնիսկ կարող եք գտնել Սիայ սկզբնական տարբերակն այս երգի համար:

6. Սելին Դիոն “Loved Me Back to Life”

Սիա ու Սելին Դիոն համագործակցությունն արդեն կարող ենք պատկերացնել, թե որքան հետաքրքիր է ու անթերի: Այս երգը Սիան գրել է Սելին Դիոնի 2013թ.-ի մեծ վերադարձի համար:

7. Birdy “Strange Birds”

Ֆուրլերը համահեղինակել է նաև Birdy-ի այս երգը, որը համարվում է բրիտանացի երգչուհու ողջ կարիերայի լավագույն երգերից մեկը:

8. Քայլի Մինոգ “Sexercize” 

Այս երգը, որի հեղինակներից մեկն է եղել Սիան, հայտնվել է Մինոգի 12-րդ ձայնասկավառակում՝ “Kiss Me Once”-ում:

9. Pitbull,  Ջենիֆեր Լոպես և Կլաուդիա Լեիտե “We Are One (Ole Ola)”

2014թ.-ի ՖԻՖԱ-յի աշխարհի առաջնության պաշտոնական երգ համարվող “We Are One (Ole Ola)”-ն գրած երգահանների շարքում է նաև Սիան: Այս «սպորտային» հիմնը փաստորեն զերծ չէ նրա ձեռագրից:

10. Մարինա Քեյ “Freeze You Out” 

Ֆրանսիացի ծագող փոփ-երգչուհու համար Սիան գրել է “Freeze You Out” երգը, սակայն Սիան նույնպես կատարել է այն որպես “The Huntsman:Winter’s War” ֆիլմի սաունդթրեք:

11. Ջեսի Ջի “Flashlight”

“The Huntsman:Winter’s War” ֆիլմը միակը չէ, որի սաունդթրեքների շարքում կտեսնեք Սիայի երգերից մեկը: Երգչուհին հեղինակել է նաև Ջեսի Ջիի հայտնի “Flashlight” երգը, որը համարվում է Pitch Perfect” ֆիլմի 2-րդ մասի պաշտոնական սաունդթրեքը: Երգը համացանցում ունի 375 մլն-ից ավելի դիտում: 


Քրիստինա Ագիլերա. երգչուհու մասին՝ փաստերով

Հայտնի մարդկանց քիչ հայտնի հետաքրքիր պատմությունները

Որքա՞ն են վաստակում աստղերն Instagram-ի մեկ հրապարակման համար

Պատկերացնենք հայտնի մարդկանց «ծեր» ֆիլտրով

Մեգան Մարքլն ու արքայազն Հարին հանդիպել են Բեյոնսեին ու Ջեյ Զիին 

Մի երգի պատմություն. «I Will Always Love You»

Ադելը ռեփ է կարդացել երեկույթի ժամանակ

Ռիհաննան դարձել է աշխարհի ամենահարուստ կին երաժիշտը

Ջեյ Զին դարձել է առաջին միլիարդատեր ռեփերը

Հայտնի երգեր, որոնք (չեք հավատա, բայց) 2019-ին դարձան 10 տարեկան

Սոֆի Թըրները չի նկարահանվի այն նահանգներում, որտեղ արգելվում է հղիության արհեստական ընդհատումը

Ռիհաննան ռեգգի ժանրի ալբոմ կթողարկի

Բրիթնի Սփիրսը կարող է այլևս երբեք բեմ չբարձրանալ…

Met Gala 2019-ի խնջույքը միանգամայն այլ լուքերով

Բրիթնի Սփիրսը հասցեագրում է իր մասին տարածված նոր շշուկներին

Տարվա համագործակցությունը՝ Լեոնարդո դի Կապրիո, Ջասթին Բիբեր, Արիանա Գրանդե, PSY, Էդ Շիրան և այլն