Ձախողված գրքերի մասին - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ձախողված գրքերի մասին

Բոլոր դասական գործերը ժամանակին բարդ ճանապարհ են անցել՝ զարմացնելով ընթերցողներին, իսկ գրականության պատմության գլխին բազմաթիվ գլուխգործոցներ են թափվել, որոնք ի սկզբանե գլխացավանք են համարվել:

Մենք առանձնացրել ենք այդ շարքից մի քանի ստեղծագործություն, որոնք, ի դեպ թարգմանված են հայերեն:

1.Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ «Մեծն Գեթսբի»

Իհարկե, կտրականապես չի կարելի ասել, որ այս ստեղծագործությունն անմիջապես հրատարակվելուց հաջողության չի հասել, քանի որ հեղինակի կյանքի ընթացքում վաճառվել է 24 հազար օրինակ, բայց «Մեծն Գեթսբին» չէր ընդունվում որպես տաղանդավոր կամ մեծ արժեք ներկայացնող վեպ: Ֆիցջերալդի մահից հետո միայն այն արժանի գնահատանք ստացավ: Վեպը վերահրատարակվեց 1937 թվականին և անհավատալի մեծ հետաքրքրության ալիք բարձրացրեց: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ միայն զինվորներին ռազմաճակատ է ուղարկվել 150 հազար «Մեծն Գեթսբի»…

Հետագայում բազմաթիվ անգլալեզու երկրներում այս ստեղծագործությունը մտավ դպրոցական և համալսարանական պարտադիր ընթերցանության ծրագրի մեջ:

 

2.Ֆրանց Կաֆկա «Կերպարանափոխություն»

Առաջին անգամ ֆրանց Կաֆկայի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն հրատարակվեց գրական թերթում 1915 թվականին:  Բայց «Կերպարանափոխությունն» արժանի հետաքրքրություն չի առաջացրել ընթերցողների մոտ, իսկ Կաֆկայի՝ գիրք հրատարակելու բոլոր երազանքներն հօդս են ցնդում: Հեղինակի բոլոր սևագրություններն ու աշխատություններն այդպես էլ մնում են աշխատասեղանի վրա դրված, մինչև նրա վախճանը:  Մահվան շեմին Կաֆկան խնդրում է այրել իր բոլոր ստեղծագործությունները, բայց Մաքս Բրոնդը, ի ուրախություն ապագա ընթերցողների, չի կատարում ընկերոջ խնդրանքը:

 

3.«Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» Ջերոմ Դեյվիդ Սելինջեր

1950 թվականին սեքսի մասին կոպիտ բառապաշարն ու չքողարկված փոխաբերություններն իրական ապտակ էին հասարակության համար: Այդ իսկ պատճառով զարմանալի չէ, որ Սելինջերի վեպը ոչ միայն ձախողվեց, այլ նաև արգելքի տակ դրվեց: 1961-1982 թվականներին «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» ստեղծագործությունը շատ դժվար էր գտնել ԱՄՆ-ի գրադարաններում: Բայց ինչպես միշտ հակագովազդը գովազդի մեկ այլ տեսակ է, որն էլ ստիպեց հետաքրքրություն առաջացնել ընթերցողների շրջանում:

Մինչև այսօր էլ այն ենթադրությունները, թե վեպը պրոպագանդում է պայքար, բռնություն, չեն դադարում: Այս սկանդալային ստեղծագործությանն էլ ավելի մեծ հռչակ բերեցին 2 դրամատիկ իրադարձություն՝ Ջոն Լենոնի սպանությունը՝ 1980 թվականին և դերասանուհի Ռեբեկա Շեֆերի սպանությունը՝ 1989 թվականին: Հետաքրքրական է, որ երիտասարդ հանցագործների մետ սպանության վայրում գտնվել է հենց այս վեպը:

4.«Ցասման ողկույզները» Ջոն Սթայնբեք

Այսօր «Ցասման ողկույզները» մտնում է ամերիկյան և բրիտանական պարտադիր ընթերցանության ցանկում: Իսկ հեղինակը ստեղծագործության համար արժանացել է Պուլիցերյան մրցանակի: Գրաքննադատները չէին դադարում գովաբանել այս ստեղծագործությունը: Բայց մարդիկ, որոնց իրականում նվիրված էր վեպը, այդպես էլ չընդունեցին և չհասկացան այն: Կալիֆորնիայի հասարակ գյուղացիները պնդում էին, որ գիրքը հիմարություն է: Եվ դա ապացուցելու համար մի քանի օրինակ այրում են հանրային վայրերում: Հեղինակի կողմից իհարկե այս ստեղծագործությունը գրելիս մտացածին ենթադրություններ ու հորնինվածքներ չի արել, ընդհակառակը՝ նա երկար ժամանակ ապրել է Կալիֆորկնիայի գյուղացիների ճամբարներում, որտեղ էլ տեղում տեսել, զգացել է սեփական մաշկի վրա այդ մարդկանց անտանելի աղքատ կյանքի պայմաններն ու ծանր հոգեվիճակը: Այստեղից կարելի է ենթադրել, որ նրանք, ովքեր բողոքում էին գրքից ու նրա անիրականությունից, թերևս կատարածուներ էին…

Կարդացեք նաև՝

 


ԶԱՆԳԱԿ հրատարակչության 2019-ի բեսթսելլերները [10 գիրք]

Հանճարներ, որոնք «խելքները թռցրել» էին

Սելինջերի անձնական իրերը Նյու Յորքի գրադարանում…

Լեգենդար գողություն, որը Մոնա Լիզայի դիմանկարը դարձրեց աշխարհահռչակ

…Եվ այդ շուրթերը, աչքերը կանաչ [Սելինջեր]

Ի՞նչ կարդալ օգոստոսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Եթե հայտնի գրքերն անկեղծ վերնագրեր ունենային

Կհրապարակվեն Սելինջերի չհրապարակված գործերը

Զանգակի 2018-ի 10 բեսթսելլերները [գեղարվեստական գրականություն]

Հայտնի գրողներն ու նրանց իրական մասնագիտությունները

#mustread. 5 վեպ, որ ՊԱՐՏԱԴԻՐ պետք է կարդա յուրաքանչյուրը [թարգմանված են հայերեն]

«Ցասման ողկույզները» գիրքը ասում է…

Գրքային մեջբերումներ բոլորի համար (մաս 2)

7 կարճ գիրք, որ կարող եք կարդալ 1 օրում (մաս 3)

«Մեծն Գեթսբին» ասում է…

10 հայտնի գիրք, որոնց նախնական վերնագիրն այլ էր