E = mc2 կամ Էյնշտեյնի մասին ամենահետաքրքիրն ու տարօրինակը - VNews

E = mc2 կամ Էյնշտեյնի մասին ամենահետաքրքիրն ու տարօրինակը

EinsteinWrongHeader - E = mc2 կամ Էյնշտեյնի մասին ամենահետաքրքիրն ու տարօրինակը

Ֆիզիկայի հայր. այսպես են կոչում Էյնշտեյնին, որի անունը վաղուց «հանճար» բառի հոմանիշն է դարձել: 

Ալբերտ Էյնշտեյնը ծնվել է 1879 թվականի մարտի 14-ին հարավգերմանական Ուլմ քաղաքում: Ալբերտը հրեա էր: Նա ապրել է Գերմանիայում և ԱՄՆ-ում: Ալբերտ Էյնշտեյնն աշխարհի ամենահեղնակավոր Ակադեմիաների պատվավոր անդամ էր, Նոբելյան մրցանակի դափնեկիր, ֆիզիկայի բնագաառում 300-ից ավելի աշխատությունների, իսկ այլ գիտական թեմաներով 150 գրքերի հեղինակ էր: 

Մենք այս խենթ հանճարի մասին մի շարք տեղեկություններ ենք հավաքել:

1. Էյնշտեյնը փոքր տարիքում վատ էր սովորում: Նա խոսել սկսել է 7 տարեկանից, իսկ կարդալ շատ մեծ դժվարությամբ է սովորել: Ալբերտը մեծ գլուխ ուներ, ինչի պատճառով նրա մայրը կասկածում էր, որ որդին ինչ-որ մտավոր խնդիր ունի:

Նա այդպես էլ ավագ դպրոցի ատեստատ չի ստանում և որոշում է սեփական ուժերով Պոլիտեխնիկ ընդունվել: Առաջին անգամից չի ընդունվում, երկրորդ տարին ընդունվում է և սկսում փախչել դասերից՝ ողջ օրն անցկացնելով սրճարանում գիտական ամսագրեր կարդալով:

6ef687fcf8f8bf8d8efb4aefe632cc1d - E = mc2 կամ Էյնշտեյնի մասին ամենահետաքրքիրն ու տարօրինակը

2. Էյնշտեյնը ամենաբարդ խնդիրները լուծում էր ջութակ նվագելով: Նա մտածողության իր եղանակն էր մշակել, իսկ երբ հայտնվում էր փակուղում, սկսում էր ջութակ նվագել՝ միտքը բացելու համար:

db5b4754755199f30ce98de3b40e5f46 - E = mc2 կամ Էյնշտեյնի մասին ամենահետաքրքիրն ու տարօրինակը

3. Էյնշտեյնը թափթփված մարդ էր: Նա որոշակի տարիքից սկսում է գուլպաներ չհագնել:

4. Նա շատ էր սիրում ծխամորճ ծխել: «Ծխելն օգնում է հանգիստ և օբյեկտիվ դատել մարդկային հարցերի մասին»:

tumblr ojrpeevxA81s112kao1 500 1 - E = mc2 կամ Էյնշտեյնի մասին ամենահետաքրքիրն ու տարօրինակը

5. Ֆիզիկոսը տանել չէր կարողանում ֆանտաստիկ ժանրը: Ըստ նրա՝ դա խանգարում է մարդկանց գիտական մտքի ընկալման հարցում: «Ես երբեք չեմ մտածում ապագայի մասին, այն այսպես թե այնպես շուտով կգա»:

6. Էյնշտեյնի առաջին կինը Միլեւա Մարիչն էր, որի հետ գիտնականը ծանոթացել էր Պոլիտեխնիկում սովորելիս:

f68a886257d804bc41f6cf9f93410e32 - E = mc2 կամ Էյնշտեյնի մասին ամենահետաքրքիրն ու տարօրինակը

«Ես կորցրել եմ խելքս, այրվում հալվում եմ սիրուց ու ցանկությունից: Բարձը, որի վրա դու քնում ես, ավելի երջանիկ է, քան իմ սիրտը: Դու գալիս ես ինձ մոտ գիշերները, սակայն, ցավոք, միայն երազում…», – գրում էր Էյնշտեյնը ապագա կնոջը 1901 թվականին, իսկ ահա ամուսնությունից ամիսներ առաջ նամակի բովանդակությունն ու տրամադրությունը լրիվ այլ էր.

«Եթե ուզում ես ամուսնանանք, ուրեմն պետք է համաձայնես հետևյալ պայմաններին.

1. Դու պետք է հոգ տանես հագուստիս ու անկողնուս մասին,

2. Օրը 3 անգամ պարտավոր ես կերակուր բերել իմ աշխատասենյակ,

3. Պետք է հրաժարվես ինձ հետ բոլոր շփումներից՝ բացառությամբ այն պահերի, երբ շփումը պետք կգա հասարակության մեջ,

4. Միշտ, երբ ես քեզ խնդրեմ, պետք է լքես ննջարանս ու աշխատասենյակս,

5. Առանց դժգոհելու պարտավոր ես ինձ համար գիտական հաշվարկներ անել,

6. Երբեք ինձանից զգացմունքներիս արտահայտություն չպահանջես:

Միլեւան Ալբերտից 4 տարի մեծ էր, կաթոլիկ էր, հրեա չէր: Այս պատճառներով էլ Ալբերտի ծնողները երբեք չընդունեցին իրենց հարսին: Չնայած վերոնշյալ ստորացուցիչ պայմաններին ու Ալբերտի ծնողների ատելությանը՝ աղջիկը ամուսնանում է Էյնշտեյնի հետ:

Einstein Maric x 463909627 56aa22a13df78cf772ac85f5 - E = mc2 կամ Էյնշտեյնի մասին ամենահետաքրքիրն ու տարօրինակը

7. 1904-ի մայիսի 14-ին ծնվում է նրանց առաջնեկը, 1910-ին երկրորդ որդին, որը հոգեկան խնդիրներ ուներ: Նա մահանում է 1965-ին ցյուրիխյան հոգեբուժարաններից մեկում:

8. Ալբերտն ու Միլեւան բաժանվեցին 1914-ին, փաստաթղթերով՝ 1919-ին: Հենց այդ թվին Էյնշտեյնը գրում է կնոջը. «Երբ ես Նոբելյան մրցանակ ստանամ, խոստանում եմ՝ քեզ տալ ողջ գումարը: Դու պետք է համաձայնես ամուսնալուծությանը, այլապես քեզ ոչինչ չեմ տա»: Փաստորեն ամուսինները վստահ էին, որ Ալբերտն իր Հարաբերականության տեսության համար Նոբելյան մրցանակ է ստանալու:

Այդպես էլ եղավ 1922-ին:

Էյնշտեյնը խոստումը կատարեց. նոբելյան մրցանակի հետ տրվող ողջ գումարը՝ 32 հազար դոլար, նա տվեց նախկին կնոջը: Սա Միլեւային չէր սփոփում, նա չափազանց ծանր էր տանում ամուսնալուծությունը, հոգեբանների էր այցելում, դերպերսիաների մեջ էր մինչ մահը՝ 1948 թվականը:

mileva sons 2 1219.jpg.824x0 q71 - E = mc2 կամ Էյնշտեյնի մասին ամենահետաքրքիրն ու տարօրինակը

9. Էյնշտեյնի երկրորդ կինը նրա զարմուհին էր: Էլզա Էյնշտեյն Լովենտալը դեռ մանկուց մտերիմ էր Ալբերտի հետ, նրանից 3 տարի մեծ էր և ամուսնալուծված կին էր՝ 2 դուստրերով:

1917-ին Էյնշտեյնը լուրջ հիվանդանում է, նրա խնամքը հանձն է առնում հենց Էլզան: Այստեղից էլ ամեն բան սկսվում է: Միլեւայից ամուսնալուծվելուն պես, Ալբերտն ամուսնանում է զարմուհու հետ, որդեգրում նրա դուստրերին:

3137e122d15f1f9ae1892a7336aa9e71 - E = mc2 կամ Էյնշտեյնի մասին ամենահետաքրքիրն ու տարօրինակը

10. Սովորական առօրյա իրավիճակներում Էյնշտեյնը չափազանց հանգիստ էր, դանդաղ, բայց նաև ուրախ, խենթ, հումորով: Նա չէր տեսնում այն, ինչ չէր ուզում, ամենատխուր իրավիճակներում սիրում էր հումորներ անել՝ վստահ լինելով, որ հումորները քայքայում են տխրությունը:

einstein tongue out - E = mc2 կամ Էյնշտեյնի մասին ամենահետաքրքիրն ու տարօրինակը

11. Նա չէր սիրում «մենք» դերանունը, միշտ օգտագործում էր «ես»-ը և կողքիններին էլ թույլ չէր տալլիս «մենք» օգտագործել:

12. Էյնշտեյնը համաձայնություն էր տվել, որ մահից հետո իր ուղեղը ուսումնասիրեն: Նրա մահվանից 7 ժամ անց Թոմաս Հարվի անունով բժիշկը հանճարի ուղեղը ուսումնասիրության հանձնելու փոխարեն գողանում է: Նա 40 տարի շարունակ այդ հանճարեղ ուղեղից առանձին կտորներ էր ուղարկում աշխարհի տարբեր նյարդաբաններին՝ ուսումանսիրության համար:

Թոմաս Հարվիի մահվանից հետո նրա ժառանգները փորձեցին Էյնշտեյնի ուղեղի մնացորդները վերադարձնել նրա դստերը, սակայն դուստրը հրաշարվեց այդ «նվերից»: Այժմ աշխարհի ամենախելացի մարդու ուղեղի մնացորդները գտնվում են այն հիվանդանոցում, որտեղից էլ գողացվել էին:

149014911 - E = mc2 կամ Էյնշտեյնի մասին ամենահետաքրքիրն ու տարօրինակը

13. Այն գիտնականները, որոնք ուսումնասիրել էին Էյնշտեյնի ուղեղը, վկայել են, որ նրա մեջ պարունակվող մոխրագույն զանգվածը տարբերվում է սովորական մարդկանց ուղեղներից: Նրանց պարզել են, որ ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են խոսելու գործընթացի համար, նկատելիորեն փոքր են, փոխարենը մեծ են այն հատվածները, որոնք պատասխանատու են թվային և տարածական ընկալման համար:


Ալբերտ Էյնշտեյնի նամակը դստերը…

Էյնշտեյնի և Չապլինի զրույց-նամակները [ևս մի քանի զավեշտալի պատմություն Էյնշտեյնի կյանքից]

Հայտնի մարդկանց մտքերը, որ ստիպում են մտածել

«Անտաղանդները». Ֆրեյդ, Չերչիլ, Էյնշտեյն, Դիսնեյ, Ռոուլինգ

Հայտնի մարդկանց բացառիկ լուսանկարները

Եթե Էյնշտեյնը, Վան Գոգը, Պուտինն ու այլ հայտնի մարդիկ հիփսթեր լինեին

Էյնշտեյնն ու Աստված

Հայտնիներն իրենց հեծանիվների հետ (լուսանկարներ)

Նկարիչը վերականգնում է հայտնի հին լուսանկարների գույները (լուսանկարներ)

Ալբերտ Էյնշտեյնի նամակը դստերը. Սիրո ընդհանուր տեսությունը

Տպավորիչ նկարների հեղինակը կորեացի նկարիչ Hyung Koo Kang-ն է

Պատմական լուսանկարներ, որ գուցե չեք տեսել

Հայտնի մարդկանց արտասովոր պատմությունները

Հետաքրքիր պատմություններ Ալբերտ Էյնշտեյնի կյանքից

«Հանճարը» սերիալի 2-րդ եթերաշրջանը նվիրված է Պաբլո Պիկասոյին

Հայ, որը լուսանկարել է Չերչիլին, Հեմինգուեյին, Պիկասոյին, Մայր Թերեզային և այլոց